• Armenianeconomy.com

Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հոկտեբերի 6-ին նախարարությունում հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տոմաժ Մենցինի հետ։

Ողջունելով դեսպան Մենցինին՝ փոխնախարար Սիմոնյանը կարևորել է Սլովենիայի՝  որպես ԵՄ երկրի, դերը և համառոտ տեղեկացրել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Միության համագործակցության հիմնական ուղղությունների և իրականացվող ծրագրերի ընթացքի մասին։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակացության հնրավորությունները՝ առանձնացնելով մեքենաշինությունը, մասնավորապես` էլեկտրական շարժիչով մեքենաների արտադրությունը, դեղագործության, ենթակառուցվածքների, տրանսպորտի, զբոսաշրջության, գյուղատնտեսության ոլորտները։

Հայաստանի և Սլովենիայի գործարարների միջև կապերի հաստատման և ամրապնդման, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման նպատակով, Վարոս Սիմոյանն առաջարկել է կազմակերպել առցանց գործարար միջոցառում։

Երկուստեք դիտարկվել է նաև համատեղ միջկառավարական հանձնաժողովի ստեղծման հնարավորությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Քերոբյանն ու Մանտուրովը քննարկել են ՀՀ և ՌԴ երկաթուղային համակարգերը միացնելու հնարավորությունները• ԱՆԻՖ-ը Հայաստան է բերում նոր խոշոր գործընկերների• Հայաստանը և Բելառուսը կարող են ավելացնել երկկողմ առևտրի ծավալները• Մհեր Գրիգորյանն ընդունել է ԵՏՀ նախարար Սերգեյ Գլազևին• Քննարկվել են օրգանական գյուղատնտեսության ոլորտում հայ-բելառուսական փոխգործակցության հնարավորությունները• Պարսից ծոց-Սև ծով տարանցիկ միջանցքի մասնակից երկրները մոտ են համաձայնագրի հաստատմանը. Իրանի դեսպանատունը՝ «Արմենպրես»-ին• Հայաստանի կառավարությունը և ՄԱԱԶԿ-ը 2022-2026 թթ․ «Երկրի ծրագրային փաստաթղթի» ստորագրմամբ ամրապնդեցին իրենց գործընկերությունը• Վահան Քերոբյանը և Հայաստանում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են առևտրատնտեսական համագործակցության հարցեր• Քննարկվել են հայ-վրացական համագործակցության հեռանկարները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն