«Հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին»

05 հոկտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է սահմանել ամենամսյա 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցում պրոբացիայի այն ծառայողների համար, որոնք ստուգում են պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը, կազմում են զեկույց, այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպումներ են ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի (կողմերի) հետ, մասնակցում են դատական նիստերին, ինչպես նաև մարզային մարմիններում իրականացնում են ստուգումներ:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈԻ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պրոբացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման առավելագույն չափ է հանդիսանում՝ ամսական 20 000 (քսան հազար) Հայաստանի Հանրապետության դրամը:
2. Սահմանել, որ հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցում տրամադրվում է՝ պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը ստուգելու նպատակով հանրային աշխատանքների կատարման վայր այցելելու կամ պատժից պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատիժն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույց կազմելու կամ շահառուին հաշվառման վերցնելու նպատակով քրեակատարողական հիմնարկներ այցելելու կամ դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, տուժող կողմի (կողմերի) հետ հանդիպելու կամ դատական նիստերին մասնակցելու կամ պրոբացիայի ծառայության մարզային մարմիններում շահառուների անձնական գործերի վարման օրինականության ստուգման նպատակով մարզեր մեկնելու և վերադառնալու համար։
3. Փոխհատուցումը տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պրոբացիայի ծառայության պետի կողմից Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարին ուղղված զեկուցագրի հիման վրա, որին կցվում է այն ծառայողների ցանկը, որոնք կատարելու են սույն որոշման 2-րդ կետով սահմանված աշխատանքներ։
4. Պրոբացիայի ծառայողի յուրաքանչյուր ամսվա փոխհատուցումը տրամադրվում է մինչև տվյալ ամսվա 15-ը:
5. Փոխհատուցման տրամադրումն իրականացվում է տվյալ տարում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը պետական բյուջեով հատկացված միջոցների հաշվին:
6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՀԻՄՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՎԱՅՐԻՑ ԴՈՒՐՍ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ, ԿԱՐԳԸ, ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓՆ ՈԻ ԺԱՄԿԵՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) կողմից պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու և պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների (այսուհետ՝ Զեկույց) կազմման գործընթացը կազմակերպվում և իրականացվում է ՀՀ քրեական, ՀՀ քրեական դատավարության, ՀՀ քրեակատարողական օրենսգրքերի, ինչպես նաև «Պրոբացիայի մասին» ՀՀ օրենքի պահանջների համաձայն և ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրամանով սահմանված կարգով:

Համաձայն ՀՀ արդարադատության նախարարի 2018 թվականի հուլիսի 12-ի N 336-Լ հրամանի պահանջների՝ պրոբացիայի ծառայողը Զեկույց կազմելու նպատակով՝

  • առնվազն մեկ անգամ այցելում է համապատասխան քրեակատարողական հիմնարկ դատապարտյալի անձնական գործի ուսումնասիրման և դատապարտյալի հետ զրույց ունենալու նպատակով.
  • հանդիպումներ է ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի հետ.
  • հանդիպումներ է ունենում դատապարտյալի ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի հետ.
  • մասնակցում է Զեկույցի հետ կապված դատական նիստերին:
              Հատկանշական է, որ վերոնշյալ գործառույթներն իրականացնելու ընթացքում Ծառայության տարածքային մարմնից համապատասխան քրեակատարողական հիմնարկ այցելություններ կատարելու նպատակով պրոբացիայի ծառայողն իր միջոցների հաշվին կատարում է տրանսպորտային ծախսեր:

          Մասնավորապես՝

  • Ծառայության Երևանի քաղաքային մարմնի (նստավայրը՝ ք. Երևան) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ 20կմ, ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ՝ 24կմ և ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ՝ 1Օ կմ:
              Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Ծառայության Երևան քաղաքի տարածքային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 2.000-3.000 ՀՀ դրամ:
  • Ծառայության Արմավիրի մարզային մարմնի (նստավայրը՝ ք. Էջմիածին) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ՝ 36կմ:

          Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Ծառայության Արմավիրի մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 3.000-4.000 ՀՀ դրամ:

  • Ծառայության Լոռու մարզային մարմնի (նստավայրեր՝ ք. Վանաձոր, ք. Ատեփանավան, ք. Սպիտակ, ք. Տաշիր, ք. Ալավերդի) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ, որի հեռավորությունը ք. Վանաձորից կազմում է 14կմ, ք. Սպիտակից՝ 3Օկմ, ք. Ալավերդուց՝ 94կմ, ք. Ստեփանավանից՝ 70կմ, ք. Տաշիրից՝ 1ՕՕկմ:
              Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Լոռու մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 4.000-8.000 ՀՀ դրամ:
  • Ծառայության Կոտայքի մարզային մարմնի (նստավայրեր՝ ք. Աբովյան, ք. Հրազդան) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են Աբովյան քաղաքից ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ 1Օկմ, ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 90կմ, Հրազդան քաղաքից ՀՀ ԱՆ «Հրազդան» քրեակատարողական հիմնարկ՝ 8կմ:
              Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Ծառայության Կոտայքի մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 2.000-8.000 ՀՀ դրամ:
  • Ծառայության Շիրակի մարզային մարմնի (նստավայրեր՝ ք. Գյումրի, ք. Արթիկ) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են Գյումրի քաղաքից ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ 66կմ, Արթիկ քաղաքից ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկ՝ 1Օկմ:
              Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Ծառայության Շիրակի մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 3.000-6.000 ՀՀ դրամ:
  • Ծառայության Արագածոտնի մարզային մարմնի (նստավայրեր՝ ք. Աշտարակ, ք. Ապարան, ք. Թալին) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկ, որի հեռավորությունը ք. Աշտարակից կազմում է 44կմ, ք. Ապարանից՝ 44կմ, ք. Թալինից՝ 54կմ:
              Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Ծառայության Արագածոտնի մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 4.000-5.000 ՀՀ դրամ:
  • Ծառայության Սյունիքի մարզային մարմնի (նստավայրեր՝ ք. Գորիս, ք. Մեղրի) ծառայողները զեկույցներ կազմելու նպատակով այցելում են Կապան քաղաքից ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկ, որի հեռավորությունը կազմում է 140կմ:
    Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Ծառայության Սյունիքի մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 2.000-10.000 ՀՀ դրամ:
  • Ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի (նստավայրեր` ք. Սևան, ք. Ճամբարակ) ծառայողները Զեկույցներ կազմելու նպատակով այցելում են Սևան քաղաքից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 40կմ, Ճամբարակ քաղաքից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 150կմ, Մարտունի քաղաքից ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկ՝ 162կմ:
    Յուրաքանչյուր Զեկույցի կազմման համար Գեղարքունիքի մարզային մարմնի պրոբացիայի ծառայողը համապատասխան քրեակատարողական հիմնարկ հասնելու և աշխատանքի վայր վերադառնալու համար ծախսում է մոտ 4.000-10.000 ՀՀ դրամ:

Միևնույն ժամանակ, հարկ է նկատի ունենալ, որ Ծառայությունը Հայաստանի Հանրապետության ոչ բոլոր քաղաքներում ունի նստավայրեր, ինչի պատճառով պրոբացիայի ծառայողները դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի հետ հանդիպումներ իրականացնելու, ինչպես նաև Զեկույցի հետ կապված դատական նիստերին մասնակցելու նպատակով երբեմն համապատասխան վայր հասնելու և վերադառնալու համար անցնում են 40-130կմ հեռավորություն:

Մասնավորապես՝

  • Ծառայության Սյունիքի մարզային մարմնի ծառայողը հանդիպումներ իրականացնելու նպատակով Գորիս քաղաքից Տաթև գյուղ հասնելու և վերադառնալու համար անցնում է 74կմ հեռավորություն, նույն քաղաքից Սևարանց գյուղ հասնելու և վերադառնալու համար անցնում է 80կմ հեռավորություն, քաղաք Մեղրիից Նռնաձոր գյուղ հասնելու և վերադառնալու համար անցնում է 56կմ հեռավորություն:
  • Ծառայության Գեղարքունիքի մարզային մարմնի ծառայողը քաղաք Վարդենիսից գյուղ Ծափաթաղ հասնելու և վերադառնալու համար անցնում է 70կմ հեռավորություն, գյուղ Շարվան՝ 40կմ հեռավորություն, գյուղ Կախակն՝ 60կմ հեռավորություն:
  • Ծառայության Վայոց Ձորի մարզային մարմնի ծառայողը Եղեգնաձոր քաղաքից քաղաք Ջերմուկ հասնելու և վերադառնալու համար անցնում է 128կմ հեռավորություն, նույն քաղաքից գյուղ Ելփին անցնելու և վերադառնալու համար անցնում է 80կմ հեռավորություն:
              Բացի այդ պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը ստուգելու նպատակով պրոբացիայի ծառայողներն այցելելում են հանրային աշխատանքների կատարման վայր, շահառուներին հաշվառման վերցնելու նպատակով այցելում են քրեակատարողական հիմնարկներ, պրոբացիայի ծառայության մարզային մարմիններում շահառուների անձնական գործերի վարման օրինականության ստուգման նպատակով մեկնում են մարզեր։

Արդյունքում Ծառայության տարածքային մարմնի, ինչպես նաև բոլոր մարզային մարմինների աշխատակիցները նշված գործառույթները իրականացնում են սեփական միջոցների հաշվին:

Հարկ է նշել, որ չնայած այն հանգամանքին, որ ներկայումս Ծառայության յուրաքանչյուր մարզային մարմնին տրամադրված է մեկական տրանսպորտային միջոց (ընդամենը 12 մեքենա, որոնք հնամաշ են և գտնվում են ոչ բարվոք վիճակում), սակայն, հաշվի առնելով պրոբացիայի ծառայողների թիվը և Զեկույցների կազմման համար կատարվող մեծածավալ աշխատանքները, շատ դեպքերում տրանսպորտային միջոցների սակավության կամ բացակայության պատճառով արհեստական խոչընդոտներ են առաջանում պրոբացիայի ծառայողների կողմից իրենց վրա դրված պարտականությունները սահմանված կարգով և ժամկետներում կատարելու համար:

Մասնավորապես՝ 2020 թվականին կազմվել է թվով 698 զեկույց, իսկ 2021 թվականի միայն 1-ին կիսամյակում կազմվել է թվով 380 զեկույց, հետևաբար առնվազն նույնքան այցելություններ են կատարվել՝ հանդիպելու քրեակատարողական հիմնարկում գտնվող դատապարտյալի, նրա ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, տուժող կողմի հետ: Սակայն, շատ դեպքերում մեկ այցը բավարար չի լինում լիարժեք Զեկույց կազմելու համար և պրոբացիայի ծառայողը այցելություններ է կատարում 2, որոշ դեպքերում նաև՝ 3 անգամ:

 

Առաջարկվող կարգավորման բնույթը

Խնդրո առարկա հարցին լուծում տալու նպատակով՝ մշակվել է «Հիմնական աշխատանքի վայրից դուրս աշխատանքներ կատարելու համար պրոբացիայի ծառայողների կողմից կատարված տրանսպորտային ծախսերի փոխհատուցման տրամադրման դեպքերը, կարգը, առավելագույն չափն ու ժամկետը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով առաջարկվում է սահմանել ամենամսյա 20.000 (քսան հազար) ՀՀ դրամի չափով փոխհատուցում պրոբացիայի այն ծառայողների համար, որոնք ստուգում են պրոբացիայի շահառուների կողմից հանրային աշխատանքների կատարումը, կազմում են Զեկույց, այցելում են քրեակատարողական հիմնարկներ, հանդիպումներ են ունենում դատապարտյալի ուսման կամ աշխատանքի վայրի վարչակազմի, ընտանիքի անդամների, ազգականների, ընկերների, հարևանների, ինչպես նաև տուժող կողմի (կողմերի) հետ, մասնակցում են դատական նիստերին, ինչպես նաև մարզային մարմիններում իրականացնում են ստուգումներ:

Նախագծի ընդունումից հետո նախատեսվող պրոբացիայի 90 ծառայողի համար ամենամսյա 20.000 (արդեն իսկ հարկված) ՀՀ դրամի չափով հավելում սահմանելու դեպքում՝ 2022 թվականի համար անհրաժեշտ կլինի 21,600.0 ՀՀ դրամ:

 

Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում պրոբացիայի ծառայողներին կտրամադրվի փոխհատուցում իրականացված ճանապարհածախսի համար՝ այդպիսով բարձրացնելով նրանց տրամադրվող սոցիալական երաշխիքների մակարդակը:

 

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունը, դրա իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը, ծրագրի ֆինանսական գնահատականը և ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը հաստատելու մասին» N 1717-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 56-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջի կատարումը:

Բացի այդ, 2021 թվականի օգոստոսի 26-ի ԱԺՕ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի Իրավունք և արդարադատություն վերտառությամբ 5-րդ բաժնի Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներ վերտառությամբ 5.6-րդ գլխում ևս շեշտադրված է այն հանգամանքը, որ ՀՀ կառավարությունը պետք է շարունակի քայլեր ձեռնարկել պրոբացիայի ինստիտուտի զարգացման և կատարելագործման ուղղությամբ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն