Գեղարքունիքի մարզում ավարտվել են 17, ընթացքի մեջ են 69 սուբվենցիոն ծրագրեր

05 հոկտեմբերի 2021 | | Цитата

 Գեղարքունիքի մարզում 2021 թվականի հոկտեմբերի սկզբի դրությամբ ավարտվել են ՀՀ կառավարության կողմից իրականացվող 17, ընթացքի մեջ են 69  ծրագրեր։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, այս տարի  մարզի համայնքների կողմից մարզպետարանի միջոցով ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն են ներկայացվել 136 սուբվենցիոն ծրագրեր։ Միջգերատեսչական հանձնաժողովը դրանցից հաստատել է  115-ը, որոնց նախնական ընդհանուր արժեքը կազմում է շուրջ 7 միլիարդ դրամ։ Ծրագրերն ընդգրկում են հետևյալ ոլորտները. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում կամ սալարկում, փողոցային լուսավորության ցանցերի անցկացում, խմելու ջրի արտաքին եւ ներքին ցանցերի կառուցում, ոռոգման ցանցերի կառուցում եւ վերանորոգում, բազմաբնակարան շենքերի եւ մշակույթի տների տանիքների հիմնանորոգում, գազաֆիկացում, խաղահրապարակների եւ հուշահամալիրների կառուցում, ֆոտովոլտային կայանների տեղադրում, հակակարկտային կայանների տեղադրում, տեխնիկայի ձեռքբերում։

«Ծրագրերի հաստատումից հետո հիմնականում համայնքապետարանների հայտարարած մրցույթների արդյունքում կնքվել են շինարարական աշխատանքների, տեխնիկական եւ հեղինակային հսկողության  ծառայությունների պայմանագրեր։ Սեպտեմբերի 28-ի դրությամբ եւ Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության կողմից անցկացված մշտադիտարկման արդյունքներով սուբվենցիոն ծրագրերի ընթացքը հետևյալ պատկերն ունի․ ավարտված է 17  ծրագիր, ընթացքի մեջ է գտնվում 69 ծրագիր, պայմանագրեր են կնքվել, սակայն աշխատանքները դեռեւս չեն սկսվել  15 ծրագրերի ուղղությամբ, մրցույթների ամփոփման գործընթացում գտնվում է  16 ծրագիր, մրցույթներ առայժմ  չեն հայտարարվել 8 ծրագրի համար։ Համայնքապետարաններին ցուցում է տրված ծրագրերի համար հնարավորինս կարճ ժամկետներում կազմակերպել գնման գործընթացներ, որպեսզի հնարավոր լինի կյանքի կոչել հաստատված ծրագրերը։ Որոշ ծրագրերի ընթացքը դանդաղում է, որոշ ծրագրերի շինաշխատանքներում նկատվել են թերություններ, որոնց շտկման ուղղությամբ արվել են դիտողություններ եւ տրվել հանձնարարականներ»,- իրավիճակը ներկայացրեց Արմեն Զոհրաբյանը։

Խոսրով Խլղաթյան
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն