«ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

30 սեպտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի «________________» «_____»  N ______-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

     Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10-րդ հոդվածի  «բ» կետը, 22.1-ին հոդվածի 6-րդ մասը, 23-րդ, 24-րդ,  25-րդ հոդվածները, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները Հայաստանի Հանրապետության   կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում կառուցապատման նպատակով թույլտվությունների և այլ փաստաթղթերի տրամադրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 596-Ն որոշման կատարել հետևյալ փոփոխությունը.

1) Որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով հաստատված N3 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման հավելվածի`

1) 2-րդ կետի դրույթները կիրառության մեջ են դրվում՝

ա. Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն N1 հավելվածի V և VI գլուխներով սահմանված գործառույթների մասով ոչ  ուշ,  քան 2022  թվականի հունվարի 1-ից,  

բ. Հայաստանի Հանրապետության  մյուս  համայնքներում՝  ոչ  ուշ,  քան 2024  թվականի  դեկտեմբերի 30-ը:

2) 12-րդ կետն ուժի մեջ է մտնում «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածով սահմանված ժամկետում։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

դ հոդվածի 1-ին մասի «բ»  կետով, 22.1 հոդվածի 6-րդ կետի, 23-րդ, 24-րդ, 25-րդ հոդվածներով, ՀՀ վարչապետի 2021 թվականի սեպտեմբերի 17-ի N 1011-Ա ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացումներ և  փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին»  օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» որոշման 1-ին կետերով,  «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 37.1-ին հոդվածի 1-ին մասով, ՀՀ վարչապետի 2021 թվականի ապրիլի 16-ի N 389-Ա ««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին որոշման 2-րդ և 3-րրդ կետերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N650-Լ որոշման N1 հավելվածի 362-րդ կետով,  ՀՀ կառավարության 2020 թվականի փետրվարի 28-ի N 246-Լ որոշման հավելվածի 2-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված «ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող  միջոցառումների ցանկի» 1-ին կետով սահմանված կարգավորումները հստակեցնելու և համապատասխան կարգեր մշակելու նպատակով։

ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման վերանայման նպատակն է կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային ընթացակարգերի կանոնակարգումը՝ ինչպես նաև հայեցողական լիազորությունների հստակեցումը:  

II. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

1.  Ներկայումս համայնքներում բացակայում են կամ լիարժեք չեն քաղաքաշինական օբյեկտների նախագծման համար անհրաժեշտ ելակետային տվյալները, ինչն իր հերթին նպաստում է լրացուցիչ քայլերի կատարմանը և այլ մարմիններից ելակետային նյութերի հավաքագրմանը: Ելակետային տվյալների ձեռքբերման համար պահանջվում է ավելի երկար ժամանակ, քան սահմանված է գործող թույլատվական ընթացակարգով: Գործող ընթացակարգի համաձայն՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքի հետ միասին իրավասու մարմինը (համայնքի ղեկավարը) կառուցապատողին պետք է տրամադրի նաև մատակարար կազմակերպություններից ստացված ինժեներական ենթակառուցվածքին միանալու տեխնիկական պայմանները կամ ելակետային տվյալները: Գործնականում՝ նշվածը մեկ քայլով չի իրականացվում և ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալուց հետո, կառուցապատողները ստիպված են լինում ինքնուրույն դիմել մատակարար կազմակերպություններ՝ տեխնիկական պայմանները հստակեցնելու, ինժեներական ենթակառուցվածքի արտաքին գծերի ուղեգծերը համաձայնեցնելու, ինչպես նաև յուրաքանչյուր ուղեգիծը նաև այլ մատակարար կազմակեպությունների և իրավասու մարմնի հետ համաձայնեցնելու համար:

2. Նախորդ տարիներին գործարկվել է կառուցապատման թույլտվությունների տրամադրման էլեկտրոնային www.e-permits.am համակարգը, որի ռացիոնալ, արագ և թափանցիկ գործելու, միաժամանակյա համաձայնեցումներ ստանալու և թվային միջավայրում բացվող բազմաթիվ այլ հնարավորությունները գործնականում չեն կիրառվում, քանի որ առցանց գործելու ընտրությունը թողնված է կառուցապատողի հայեցողությանը:

3. Հաճախ շինարարության թույլտվություններ են տրամադրվում ոչ լրիվ կազմով ներկայացվող նախագծերի հիման վրա, մասնավորապես՝ նախագծային փաստաթղթերը մշակվում են առանց ինժեներական ենթակառուցվածքին միանալու արտաքին գծերի նախագծային բաժինների, թողնելով նշվածը հետագայի համար՝ որպես առանձին գործընթաց, յուրաքանչյուր մատակարար կազմակերպության կողմից իրականացվելու պայմանով: Վերջինս, բացի այն որ խախտում է գործող օրենսդրության պահանջները, առաջացնում է նաև բազմաթիվ խնդիրներ, ինչպես նաև մեկ կառույցի համար տրամադրվող շինարարության թույլտվությունները դառնում են մի քանիսը (շենքի կառուցման, արտաքին էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջրահեռացման արտաքին գծերի կառուցման համար և այլն):

III. Կարգավորման նպատակը և բնույթը

4. Առաջարկվող ընթացակարգը նախատեսում է կառուցապատման թույլտվությունների ստացման գործընթացում անցում դեպի կառուցապատման թույլտվությունների բացառապես առցանց դիմման և տրամադրման համակարգի։ Առաջնային փուլում Կոտայքի մարզի Եղվարդ, Արմավիրի մարզի Էջմիածին, Արարատի մարզի Մասիս և Լոռու մարզի Վանաձոր համայնքներում կառուցապատման թույլտվությունների ստացման գործառույթների զգալի մասը իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ միասնական համակարգի միջոցով, դիտարկելով այն որպես էլեկտրոնային Մեկ պատուհան, որում կգործեն ընթացակարգին մասնակից բոլոր մարմինները և կազմակերպությունները:

Սահմանվելու է այնպիսի ընթացակարգ, ըստ որի՝

- տեղական ինքնակառավարման մարմիններին հասանելի կլինի մի քանի մարմինների և կազմակերպությունների հետ առցանց փոխհամաձայնեցումումը, օրենքով սահմանված տեղական տուրքերի և վճարների էլեկտրոնային վճարումներ կատարելու, կառուցապատողի կողմից մուտքագրվող տվյալները՝ ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության, պետական ռեգիստրի գործակալության, կադաստրի կոմիտեի տվյալների շտեմարանների, ինչպես նաև  նույնականացման գործառույթների ապահովումը նպատակով այլ թվային շտեմարանների հետ ինքնաշխքտ եղանակաով վավերականացման ստուգումը,

- հնարավոր կլինի տեղական ինքնակառավարման մարմինների մեկ պատուհան ծառայությունների միջոցով համակարգ մուտքագրել բոլոր դիմումները,

- դիմումներում լրացվող տեղեկատվությունը կդառնա ամբողջական՝ ըստ մատակարար կազմակերպությունների պահանջների, որպեսզի վերջինիս հիման վրա հնարավոր լինի տալ հստակ տեխնիկական պայմաններ (հզորություն/կամ համարժեքը և միացման կետ),

- նախագծերի համաձայնեցման գործընթացն կիրականացվի  էլեկտրոնային համակարգով, երկու փուլով՝

նախագծման սկզբնական փուլում, էլեկտրոնային համակարգի միջոցով իրավասու մարմնի և մատակարար կազմակերպությունների հետ կառուցապատման և ինժեներական ենթակառուցվածքի ամփոփ հատակագծի համաձայնեցում (ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված կանոններին համապատասխան), համաձայնեցման և միաժամանակ շինարարության թույլտվություն ստանալու համար նախագծի ամբողջական կազմով (ներառյալ արտաքին ինժեներական գծերի անցկացման բաժինները) ներկայացում (ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանով հաստատված կանոններին համապատասխան),

- բոլոր ծանուցումները, տեղեկացումները և թույլտվություններն (էլեկտրոնային ստորագրությամբ) կիրականացվեն  e-permits համակարգի միջոցով,

- դիմումներին կցվող փաստաթղթերի տվյալներն առցանց նույնականացնելու համար կօգտագործվեն տարբեր մարմինների տեղեկատվական շտեմարանները,

- հողամասերի տեղադիրքը և առնչվող տեղեկատվությունը ստանալու համար կօգտագործվեն  առցանց քարտեզներ,

- ճարտարապետահատակագծային առաջադրանքը, շինարարության թույլտվությունները, շինության նախագծերը, շինարարության ավարտի ակտերը և շինության շահագործման թույլտվությունները տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային եղանակով:

IV. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից, հաշվի առնելով շահագրգիռ կողմերի հետ տեղի ունեցած մի շարք քննարկումների արդյունքները:

V. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում կկանոնակարգվեն կառուցապատման հիմնական փուլերի (ՃՀԱ-ի տրամադրում, նախագծի համաձայնեցում և շինարարության թույլտվության տրամադրում) հետ կապված առկա խնդիրները, կստեղծվի հարմար, թափանցիկ գործելու միջավայր (էլեկտրոնային Մեկ պատուհան) , որը հնարավորություն կտա մի կողմից ապահովել բոլոր մարմինների և կազմակերպությունների պահանջները, մյուս կողմից առցանց և միաժամանակյա գործելու շնորհիվ կկրճատի կառուցապատողների շփումները վերջիններիս հետ, կխնայի ժամանակը: Համակարգը թույլ կտա նաև իրականացնել գործընթացների մոնիթորինգը և կծառայի շինարարության բնագավառի միասնական տեղեկատվական շտեմարան: Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել ՀՀ գործարար և ներդրումային միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականությունը: Ակնկալվում է առաջին հերթին թեթևացնել այլ երկրների համեմատությամբ առկա վարչարարական և ֆինանսական բեռը` միաժամանակ ապահովելով վերջին տարիներին հաջողություններ գրանցած ոլորտների զարգացումը:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596- Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ անհրաժեշտ կլինի վերջինիս դրույթներին համապատասխանեցնել գործող e-permits համակարգը, ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 11-ի N128-Ն հրամանը, ինչպես նաև ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի դեկտեմբերի 27-ի N 358-Ն, 2005 թվականի հուլիսի 8-ի N95-Ն և 2016 թվականի նոյեմբերի 30-ի N 378-Ն որոշումները:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

       «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի  N 596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԿԱՊԸ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՀԵՏ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 531-Լ որոշման N 2 հավելվածով հաստատված «ՀՀ քաղաքաշինության բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի իրագործումն ապահովող  միջոցառումների ցանկի» 1-ին կետով:

ՏԵՂԵԿԱՆՔ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կայքում` www.minurban.am:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն