• Armenianeconomy.com

Քննարկվել են Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները

30 սեպտեմբերի 2021 | Տեղեկատվական տեխնոլոգիաներ | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Նախարարը ողջունել է դեսպանին, նշել, որ  Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությունը շարունակական բնույթ է կրում, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում գտնվելու հանգամանքը էապես մեծացնում է համագործակցությունը զարգացնելու, համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունները։  

Նախարարը դեսպանին է ներկայացրել նախարարության գործունեության ուղղությունները, որոնք միտված են զարգացնելու բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը Հայաստանում։ Նախարարի խոսքով՝ ներկայում տնտեսության  բոլոր ուղղությունները կապված են տեխնոլոգիաների հետ, ուստի բարձր տեխնոլոգիաների առաջընթացն առանցքային դերակատարություն ունի երկրի տնտեսության զարգացման ճանապարհին։

Դեսպան Բոլատ Իմանբաևը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, անդրադարձել 2 երկրների միջև պատմական ու մշակութային ամուր կապերին, ընդգծել Ղազախստանի հայ համայնքի կարևոր դերակատարությունը երկրի գիտական, մշակութային, հասարակական քաղաքական կյանքում։  Դեսպանը նախարարին է ներկայացրել Ղազախստանի տնտեսական առաջընթացի ուղղությամբ իրականացված մի շարք ծրագրեր, անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում նախարարության հետ արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններին,  պատրաստակամություն հայտնել առաջիկայում դրանք առավել զարգացնելու և ընդլայնելու։

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է հատկապես տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում Ղազախստանի ունեցած մեծ փորձը, որի շրջանակներում գործակցությունը կնպաստի մեր երկրում այդ ոլորտի զարգացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում երկու նախարարների միջև նախատեսվող առցանց հանդիպման ընթացքում առավել գործնական քննարկել նախանշված համագործակցության հնարավորությունները։ 

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Բելառուսի հետ համագործակցության ընդլայնման մի շարք հնարավորություններ• Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ• Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկկողմ համագործակցության հնարավորությունները• Մինչև 200 մլն ՀՀ դրամ դրամաշնորհային ծրագիր՝ Հայաստանում տիեզերական ոլորտի առաջխաղացման համար• «IT-Планета 2020/21» միջազգային օլիմպիադայի եզրափակիչ փուլում Հայաստանը կներկայացնեն 9 մասնակից• Քննարկվել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում Ֆրանսիայի հետ հետագա գործակցության ուղղությունները և հնարավորությունները• Նախանշվել են ոլորտային մի շարք ուղղություններով Ֆինլանդիայի հետ համագործակցության հեռանկարները• ՀՀ ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ- ն հայտարարում են DigiWeek- ի և Digitec 2021- ի մեկնարկի մասին• Քննարկվել են տեխնոլոգիական մի շարք ուղղություններով Նիդերլանդների հետ համագործակցության խորացման հնարավորությունները

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն