
Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՄԻՆՉԵՎ 3 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱԹԻԼԱՅԻՆ, ԱՆՁՐԵՎԱՑՄԱՆ ՈՌՈԳՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻՆ ՈՌՈԳՄԱՆ ՋՐԻ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ
ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
----------------------------------------------------------------------------------------------------
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Առաջարկել ջրօգտագործողների ընկերություններին՝
4․1 Հաշվետու տարվա ֆինանսական հոսքերում առանձնացնել և պլանավորել Ծրագրից բխող անհրաժեշտ ցուցանիշները՝ քանակային և արժեքային արտահայտությամբ: - Սահմանել, որ Ծրագրի շահառու հանդիսացող անձանց և ջրօգտագործողների ընկերությունների միջև իրավահարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի N2121-Ն որոշման դրույթներին համապատասխան:
- Հաստատել Ծրագրի հայտ ներկայացնող անձանց դիմումի օրինակելի ձևը՝ համաձայն N2 հավելվածի։
- Հաստատել <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման>> ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր)՝ համաձայն N1 հավելվածի:
Հաստատված ֆինանսական հոսքերը ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների գործունեությունը կանոնակարգող խորհրդի գործադիր մարմնին։
1. Հայաստանի Հանրապետության տարածքային և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեին՝ հաստատված ֆինանսական հոսքերի հիման վրա ֆինանսների նախարարություն ներկայացնել ջրօգտագործողների ընկերությունների և ջրօգտագործողների ընկերությունների միությունների՝ միջնաժամկետ ծախսային ծրագրերի և յուրաքանչյուր տարվա համար հատկացվող բյուջետային ֆինանսավորման հայտերի նախագծերը
2. Սահմանել, որ <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման>> ծրագրի փոխհատուցվող գումարները հատկացվում են 10․04 <<Ոռոգման համակարգի առողջացում>> ծրագրի <<Ոռոգման ծառայություններ մատուցող ընկերությունների ֆինանսական աջակցության տրամադրում>> 11002 միջոցառման <<Սուբսիդիաներ ոչ պետական ոչ ֆինանսական կազմակերպություններին>> հոդվածի շրջանակներում։
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ ապահովել Հայաստանի Հանրապետության ջրօգտագործողների ընկերություններին և ջրօգտագործողների ընկերությունների միություններին փոխհատուցման գումարների հատկացումները։
4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը մշակել և ներկայացնել առաջարկություն նոր տեխնոլոգիաներով՝ կաթիլային, անձրևացման եղանակով գյուղատնտեսական մշակաբույսերի ոռոգման նորմերն ու ռեժիմները։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, Ծրագիրը մեկնարկում է որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է 5 տարի ժամկետով:
Տեղեկանք-հիմնավորում
<<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ
1Անհրաժեշտությունը` <<Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի . փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Որոշում) ընդունումը պայմանավորված է ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործման, նոր հողատարածքների ավելացման, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավման, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովման, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցման անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները` հանրապետությունում առկա են գերնորմատիվային հողատարածքներ, որտեղ ոռոգման ջրի պահանջարկը ավել է 2-3 անգամ: Կաթիլային կամ անձրևացման ոռոգման արդի համակարգերն իրենց բնույթով ներկայացնում են ճնշումային խողովակաշարերի առկայություն, այլ ոչ թե բաց ոռոգման համակարգեր, որոնք հնարավորություն են տալիս հաշվառել ջրի ծավալը: Մինչև 3 հա հողատարածք ունեցող կաթիլային, անձրևացման համակարգով ոռոգվող շուրջ 250.0 հա հողատարածքների համար օգտագործվում է 980.0 հազ.մ3 ջուր, միջինում 1 հա հողատարածքի համար օգտագործվում է 0 հազ.մ3 ջուր, իսկ նախնական տվյալներով Ծրագրի շրջանակներում կանխատեսվող կաթիլային, անձրևացման համակարգ ներդրողները 22.0 հազ. հա հողատարածքի համար կօգտագործեն շուրջ 88.5 մլն. մ3 ջուր, որի արդյունքում ոռոգման ջրի ծախսը կնվազի 2-3 անգամ: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կտա այդ տարածքներում աճեցնել ջրախնայող մշակաբույսեր, կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերով ջուրը կօգտագործվի արդյունավետ եղանակով:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսական մշակաբույսերով զբաղեցված այն հողատարածքները, որոնք ըն դգրկված են ջրօգտագործողների ընկերությունների սպասարկման տարածքներում՝ բացառությամբ ջերմատների և ջերմոցային տնտեսությունների, այն ֆիզիկական և իրավաբանական անձինք, ովքեր հանդիսանում են ջրօգտագործողների ընկերությունների անդամներ, ովքեր մինչև 3 հա հողատարածքներում կաթիլային, անձրևացման ոռոգման արդի համակարգերում կկատարեն ներդրում, կստանան ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցում՝ 5 տարի ժամկետով:
4. Կարգավորման նպատակը և բնույթը` խթանել գյուղատնտեսական հողատարածքներում ոռոգման արդյունավետ եղանակների կիրառումը՝ իրենց հողակտորներում կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգեր ներդնող տնտեսավարողներին պետական աջակցություն ցուցաբերելու միջոցով:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները` ներկայացված որոշման նախագիծը մշակվել է ՀՀ ջրային կոմիտեի կողմից:
6. Ակնկալվող արդյունքը` Որոշման նախագիծը հնարավորություն կտա 1 հա հողատարածքի հաշվարկով կատարել ոռոգման ջրի խնայողաբար և արդյունավետ օգտագործում, մատակարարված ոռոգման ջրի հաշվառման գործընթացի բարելավվում, ոռոգվող հողատարածքների ավելացում, հողօգտագործողների եկամուտների աճի ապահովում, գյուղատնտեսությամբ զբաղվողների ֆինանսական բեռի նվազեցում:
7. Տեղեկատվություն՝ Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում և տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ ֆինանսական գնահատականը հնարավոր չէ կանխատեսել և ներկայացնել, քանի որ պահանջվող ֆինանսական միջոցների ձևավորումը կախված է Ծրագրից օգտվելու հայտ ներկայացրած շահառուների քանակից, յուրաքանչյուր շահառուի հողատարածքի չափից և փաստացի մատակարարված ջրի ծավալից:
. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ, Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ` Որոշման նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրի3 Ջրային տնտեսության բաժնի <<Կառավարությունը խթանելու է նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ջրի խնայողական ռեժիմով օգտագործման, այդ թվում՝ կաթիլային կամ անձրևացման եղանակով ոռոգման համակարգերի ներդրումը, ինչպես նաև ոռոգման ջրի վարձավճարների փոխհատուցման մեխանիզմների կիրառումը>> պարբերությամբ սահմանված միջոցառման կատարման պահանջից:
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться