ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

25 սեպտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 30.12.2020թ. ՀՕ-499-Ն ՀՀ օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասով՝ օրենքի 14-րդ հոդվածը լրացվել է 3.3 մասով, որի համաձայն՝ պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը հաստատում է ՀՀ կառավարությունը: Հաշվի առնելով, որ ՀՀ ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների բնակավայրերի միջով անցնող ցանկը հաստատվել է ՀՀ կառավարության 14․03․2009թ․ թիվ 256-Ն որոշմամբ, ուստի ՀՀ վարչապետի 03.05.2021թ. թիվ 460-Ա որոշմամբ հաստատված հիշյալ օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկի 1-ին կետին համապատասխան անհրաժեշտություն է առաջանում խմբագրել արդեն իսկ գործող որոշումը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«_____» «__________________»  2021 թվականի N _____  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Բնակավայրերի տարածքով անցնող` Հայաստանի Հանրապետության միջպետական, հանրապետական և մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների մաս հանդիսացող տարանցիկ ճանապարհների ցանկը սահմանելու մասին» N 256-Ն որոշումը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն hավելվածի:

Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
                                                                                     Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

_______  N _______ -Ն որոշման

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՎ ԱՆՑՆՈՂ ՏԱՐԱՆՑԻԿ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» օրենքի 14-րդ հոդվածի 3.3 մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլայինճանապարհների բնակավայրերի սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածների ցանկը՝ համաձայն hավելվածի:
Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված բնակավայրերի սահմանների միջով անցնող այն տարանցիկ փողոցները, որոնք չունեն անվանումներ, ցանկում նշված են միայն այդ բնակավայրերի անվանումները:
Սույն որոշումն ուժի մեջ է պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:»։
 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն