Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի նախագահությամբ՝ տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը։

Նախարարը բարձր է գնահատել աշխատանքային իրավունքի ոլորտում ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի համագործակցությունն՝ ընդգծելով նմանօրինակ քննարկումների կարևորությունը։  

Նարեկ Մկրտչյանի խոսքով՝ Հայաստանի համար նշանակալի առաջընթաց է այն, որ 2021 թ․ հուլիսի 1-ից Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին է վերապահվել աշխատանքային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ամբողջական պետական վերահսկողություն իրականացնելու լիազորությունը։      

«Նախարարությունը կարևորում է տարածաշրջանային դաշինքի շրջանակում ոլորտային համագործակցությունը, որը լինելով կարևոր հարթակ, փորձի փոխանակման միջոցով համագործակցության ընդլայնման հնարավորություն է ընձեռում կողմերին։ Մենք էական ենք համարում նաև հասարակական կազմակերպությունների ու սոցիալական գործընկերների ներգրավվածությունը՝ աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության և աշխատանքային իրավունքների պաշտպանության  իրավական կարգավորումների մշակման գործընթացում»,- նշել է Նարեկ Մկրտչյանը։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը ևս շեշտել է ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների միջև փորձի փոխանակման հնարավորությունը՝ կարևորելով գլոբալ մարտահրավերների համատեղ դիմակայումն ու անհրաժեշտ բարեփոխումների իրականացումը:

«Համավարակով պայմանավորված՝ մեր երկրներում բազմաթիվ փոփոխություններ են կատարվել աշխատանքային հարաբերությունները կարգավորող և դրանց նկատմամբ վերահսկողություն սահմանող օրենսդրական ակտերում: Այժմ մենք պարտավոր ենք արագ արձագանքել առկա խնդիրներին՝ հիմքում ունենալով աշխատողների իրավունքների ու շահերի պաշտպանությունը»,- ընդգծել է Հակոբ Ավագյանը:

Համաժողովի ընթացքում կարևորվել է աշխատանքի տեսչությունների միջև կայուն համագործակցությունը, տեղեկատվության փոխանակումը, տեսչական համակարգերի հզորացումն ու զարգացումը։ Քննարկվել է նաև դաշինքի 2022թ. նախագահության հարցը, նախանշվել են հետագա անելիքները։

Հիշեցնենք, որ ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքը ստեղծվել է 2011 թվականին, որին անդամակցում է 10 երկիր՝ Ռուսաստան, Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Մոնղոլիա, Մոլդովա, Ուկրաինա։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն