Աստղաձորում կառուցվում է 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան

24 սեպտեմբերի 2021 | | Цитата

Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքի վարչական տարածքում կառուցվում է 5 մեգավատտ հզորության արեւային ֆոտովոլտային կայան։ Ինչպես  «Արմենպրես»-ին   տեղեկացրեց Աստղաձոր   համայնքի ղեկավար Ռոբերտ Խաչատրյանը, կայանի կառուցման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականին եւ կավարտվեն 2022 թվականի ընթացքում։ Կայանի կառուցման հայտ են ներկայացրել երեք ընկերություն՝ «Բարի արեւ», «Ա-Ս էներջի»,   «Պրոմսան» ընկերությունները։

«2021 թվականի սեպտեմբերի 22-ի դրությամբ երկու ընկերություններին պատկանող կայաններում շինարարական աշխատանքներն ավարտված են մոտ ութսուն տոկոսով, իսկ մեկ ընկերության կայանում՝ 20 տոկոսով։ Հաջորդ տարվա ընթացքում երեք կայաններն էլ պատրաստ կլինեն շահագործման։ Շինարարության ընթացքում մեր համայնքում բացվել է ժամանակավոր աշխատատեղ, իսկ կայանի շահագործումից հետո կբացվի 30 հիմնական աշխատատեղ։ Հուսով ենք, որ առաջիկայում Աստղաձորում կավելանան արեւային ֆոտովոլտային կայանների հզորությունները, կայանների կառուցման հայտեր կներկայացնեն նոր ընկերություններ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք նոր կայանների կառուցման համար ունենք համապատասխան տարածքներ»,-ներկայացրեց Ռոբերտ Խաչատրյանը։

Խոսրով Խլղաթյան

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն