• Armenianeconomy.com

Մրցունակ հիփոթեք և ոչ միայն. Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է

24 սեպտեմբերի 2021 | Տնտեսություն | Цитата

Կոնվերս Բանկը Build Armenia-ի գործընկերն է: Էքսպո-ցուցահանդեսի շրջանակում Բանկը  ոչ միայն ներկայացնելու է գործընկեր կառուցապատող ընկերությունների հետ հիփոթեքային վարկավորման առաջարկները, այլև ցուցահանդեսի հաճախորդների համար հանդես է գալու հետաքրքիր առաջարկներով:

 «Կոնվերս Բանկը, ավանդաբար, հիփոթեքային  վարկավորման շուկայի առաջատարներից է:  Բանկն առաջարկում է ֆինանսավորում ինչպես սեփական ռեսուրսներով, այնպես էլ ծրագրային միջոցներով՝ մրցունակ տոկոսադրույքներով։ Հաճախորդներին որակյալ ծառայությունների մատուցումը  մշտապես մեր ուշադրության կենտրոնում է: Էքսպո ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան տեղում ձեւակերպել հիփոթեք՝ մրցունակ պայմաններով, ինչպես նաեւ անվճար ստանալ Mastercard Standard կամ VISA Classic քարտ »,- ասել են Կոնվերս Բանկում։

Միջոցառմանը մասնակցում են  «Կառուցապատողների հայկական ասոցիացիայի» անդամ կառուցապատողները՝ ներկայացնելով առաջնային շուկայում առկա անշարժ գույքը:

 Միջոցառումը միտված է համախմբել Հայաստանում ոլորտի առաջատարներ կազմակերպություններին, ներկայացնել  Ասոցիացիայի անդամ հանդիսացող կառուցապատողների կողմից առաջնային շուկայում ներկայացվող անշարժ գույքը՝ խրախուսելով վաճառքը, ինչպես նաեւ նպաստել գործարար կապերի հաստատմանը:

 Build Armenia էքսպո-ցուցահանդեսը կկայանա սեպտեմբերի 24-25-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Կոնվերս Բանկը վերահսկվում է ԿԲ-ի կողմից:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տնտեսություն
• Պարտքի էական նվազեցում, հարկային եկամուտների աճ, 7 % տնտեսական աճ. նախարարը խոսել է 2022-ի բյուջեի նախագծից• ՊԵԿ.ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՎՈՒՄ Է ԱԱՀ ՎԵՐԱԴԱՐՁԻ ՄԵԽԱՆԻԶՄԸ• Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարում ջանքերի և ռեսուրսների համատեղում․ հուշագիր՝ ԱՍՀՆ և «Վորլդ Վիժն Հայաստան» հկ-ի միջև• «Standard & Poor’s»-ի կողմից Հայաստանին B+ վարկանիշի շնորհումը մեծացնում է Կառավարության, քաղաքացիների և մասնավոր հատվածի տնտեսական հնարավորությունները. Վարչապետի անդրադարձը Կառավարության նիստում • ՀՀ կառավարությունը և «Էյր Արաբիան» ներդնում են 10-ական մլն դոլար և հիմնադրում հայկական ազգային ավիափոխադրող• ՊԵԿ-ը հավաքագրել է ռեկորդային հարկային եկամուտ• Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան• Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել Կառավարության հնգամյա ծրագիրը • Standard&Poors-ն առաջին անգամ վարկանշել է ՀՀ կառավարությանը եւ շնորհել սուվերեն վարկանիշ «դրական» հեռանկարով

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն