Համագործակցության հեռանկարներ Պորտուգալիայի հետ՝ թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը  սեպտեմբերի 17-ին ընդունել է Պորտուգալիայի արտաքին առևտրի և ներդրումների գործակալության պատվիրակության ներկայացուցիչներին՝ գործակալության նախագահ Լուիս Կաստրո Հենրիքսի  գլխավորությամբ։ Հանդիպմանը ներկա էր նաև Պորտուգալիայում  ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Կարեն Նազարյանը։

Նախարարը ողջունել է հյուրերին, ծանոթացրել  է նախարարության հիմնական գործառույթներին՝ շեշտադրելով տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման   և նախարարության կողմից իրականացվող նորարարական, կրթական, ինչպես նաև պետություն֊ մասնավոր հատված գործընկերությամբ իրականացվող և մի շարք այլ ծրագրեր։ Վահագն Խաչատուրյանը կարևորել է նաև թվայնացման ոլորտում իրականացվող գործընթացները, ներկայացրել էլեկտրոնային կառավարման ուղղությամբ կատարված աշխատանքները և դրանցում Եվրամիության ունեցած կարևոր դերն ու էական աջակցությունը։


Լուիս Հենրիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել  է նախարարին պաշտոնի ստանձնման կապակցությամբ, ներկայացրել է իրենց գործունեության շրջանակներն ու ուղղությունները, որտեղ իր առանձնահատուկ դերն ունի բարձր տեխնոլոգիաների ոլորտը։ Նա ընդգծել է նաև Պորտուգալիայում Google-ի և Facebook-ի  ծավալած հաջող գործունեության մասին։

Նշվել է նաև, որ Գործակալությունը կառավարությանը կից գործող բիզնես կազմակերպություն է, որի նպատակն է խրախուսել լավագույն մրցունակ օտարերկրյա ընկերություններին՝ ներդրումներ կատարելու Պորտուգալիայում և նպաստելու արտերկրում պորտուգալական ընկերությունների հաջողություններին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության մի շարք ուղղություններ՝ մասնավորապես թվայնացման, ստարտափների զարգացման, տեխնոլոգիական արդյունաբերության բնագավառներում։ Վահագն Խաչատուրյանը նշել է, որ գործակցության բազմաթիվ հնարավորություններ է տեսնում, և նախարարությունը  պատրաստակամ է ակտիվացնել համագործակցությունը քննարկված բոլոր ուղղություններով։

Հանդիպման ավարտին նախարար Վահագն Խաչատուրյանն անդրադարձել է նաև երկու ժողովուրդների միջև ձևավորված ջերմ հարաբերություններին՝ դրանցում հատկապես ընդգծելով հայազգի անվանի բարերար Գալուստ Գյուլբենկյանի դերն ու նշանակությունը։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն