Մինչ օրս հարկային արտոնություն է ստացել 1009 նորաստեղծ տեխնոլոգիական ընկերություն

15 սեպտեմբերի 2021 | | Цитата

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում շարունակվում է հարկային արտոնության հավաստագրերի տրամադրման գործընթացը։ Սեպտեմբերի 14 -ին տեղի ունեցավ նիստ, որը վարում էր նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը։

Վերջին նիստին՝ պետական աջակցությունից օգտվելու հայտ էր ներկայացրել 13 սկսնակ տեխնոլոգիական ընկերություն։ Դիմող ընկերությունները գործունեություն են ծավալում տարբեր ուղղություններով՝ ծրագրային ապահովման մշակում, տվյալների մշակում, հետազոտական ծրագրերի իրականացում, էլեկտրոնային համակարգերի նախագծում և այլն:

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ ոլորտի նորաստեղծ ընկերություններին հարկային արտոնություններ են տրամադրվում ՝ նրանց նկատմամբ կիրառելով շահութահարկի 0% և եկամտային հարկի 10% դրույքաչափ։ Հարկային արտոնությունը սկսնակ ընկերություններին տրվում է 5 տարի ժամկետով: Պետության կողմից տրված այս հնարավորությունը թույլ է տալիս ընկերություններին ընդլայնել թիմն ու զարգացնել իրենց կողմից առաջարկվող պրոդուկտներն ու ծառայությունները։

Հատկանշական է, որ պետական աջակցության այս ծրագրից կարող են օգտվել նաև այլ երկրների տեխնոլոգիական ընկերությունները։ Նրանք ևս կարող են դիմել, հավաստագիր ստանալ, արտոնյալ պայմաններով սկսել և ընդլայնել իրենց բիզնեսը Հայաստանում։ Մեր երկրում գործունեություն սկսելու համար արտերկրից դիմած ընկերությունները կազմում են դիմողների ընդհանուր թվի 15-20%-ը, որոնց գերակշիռ մասը սփյուռքից են։ Աշխարհագրությունը ընդգրկուն է. Հոլանդիա, Ավստրիա, Ռուսաստան, Վրաստան, Շվեյցարիա, Իրան, Գերմանիա, Միացյալ Թագավորություն, Նիդերլանդներ, Իսրայել:

Հերթական նիստի ընթացքում հավաստագրման հանձնաժողովն արտոնության իրավունք տրամադրեց հայտ ներկայացրած բոլոր 13 ընկերություններին։ Մինչ օրս տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության ծրագրով նախարարությունը հարկային արտոնության հավաստագիր է տրամադրել 1009 նորաստեղծ ընկերությունների։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն