«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր

15 սեպտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Պետական տուրքի հաշվարկման և գանձման նկատմամբ հարկային հսկողության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով` օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվել է հարկային մարմնի գործիքակազմին ավելացնել «Պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգում» տեսակը (միաժամանակ ըստ էության հանելով` ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը), որի շրջանակներում հարկային մարմինը իրավունք կունենա պետական տուրք գանձող լիազոր մարմիններում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման և (կամ) գանձման ճշտության նկատմամբ պատշաճ վերահսկողություն` վերջիններիս մոտ ստուգման ենթարկելով բացառապես պետական տուրքի հարցը:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային oրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 335-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«2) պետական տուրքի հաշվարկման և(կամ) գանձման ճշտության ստուգումը:»:

Հոդված 2. Օրենսգրքի 339-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետում «Օրենսգրքով սահմանված ելակետային տվյալների և գործակիցների» բառերը փոխարինել «պետական տուրքի հաշվարկման և(կամ) գանձման» բառերով:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետու­թյան 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186-Ն օրենքի 35-րդ հոդվածում «համալիր հարկային ստուգմամբ» բառերից հետո լրացնել «կամ պետական տուրքի հաշվարկման և(կամ) գանձման ճշտության ստուգմամբ» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինները:

ՀՀ կառավարության 1997 թվականի նոյեմբերի 29-ի «Պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացման միջոցառումների մասին» թիվ 547 որոշման 1-ին կետի «ա» ենթակետով որպես պետական տուրքի հաշվարկման և գանձման կարգի պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին սահմանվել է հարկային մարմինը:

ՀՀ հարկային օրենսգրքի 335-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմինն իրավունք ունի իրականացնելու համալիր հարկային ստուգումներ, ինչպես նաև թեմատիկ հարկային ստուգումներ ( հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման ճշտության ստուգում, ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգում, ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների կիրառման ճշտության ստուգում, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպելու և (կամ) աշխատողի համար գրանցման հայտ ներկայացնելու ճշտության ստուգում):

Միաժամանակ, դեռևս 2019 թվականի հունիսի 25-ին Օրենսգրքում կատարված փոփոխությունների արդյունքում (ՀՕ-68-Ն) հանվեց արտոնագրային հարկը, որի հաշվարկման համար հիմք էին հանդիսանում օրենսգրքով սահմանված ելակետային տվյալները և ուղղիչ գործակիցները, իսկ դրանց ստուգման համար օրենսգիրքը նախատեսել էր ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը, սակայն արտոնագրային հարկի հանման արդյունքում տվյալ ստուգման տեսակը այլևս չի իրականացվում, քանի որ բացակայում են ստուգման ենթակա օբյեկտները: Նշված փոփոխություններին զուգահեռ` առանձին գործունեության տեսակների համար սահմանվեց պետական տուրք («Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներ), որոնց հաշվարկման համար ելակետային տվյալներ չեն կիրառվում, հետևաբար օրենսգրքով  ելակետային տվյալների և գործակիցների ճշտության ստուգման տեսակը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված պետական տուրքի հաշվարկման ճշտությունը պարզելու համար նույնպես կիրառելի չէ:

Նախագծերի փաթեթի ընդուն­­ման արդյունքում ակնկալվում է, որ հարկային մարմնին հնարավորություն կըձեռվի պետական տուրք գանձող լիազոր մարմիններում, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակներով զբաղվող հարկ վճարողների մոտ իրականացնելու պետական տուրքի հաշվարկման և գանձման ճշտության ստուգումներ, որոնց արդյունքում ժամանակին կհայտնաբերվեն և կկանխարգելվեն պետական տուրքի գծով հնարավոր սխալ հաշվարկման և գանձման ռիսկերը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն