ԱԶԲ-ն կֆինանսավորի էլեկտրաէներգիայի հասանելիության ընդլայնումը Հայաստանի մարզերում

Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) և  «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն 35 մլն դոլարի պայմանագիր են ստորագրել էլեկտրաէներգիայի բաշխիչ ցանցերը արդիականացնելու վերաբերյալ՝ հատկապես մարզերում էլեկտրաէներգիայի հուսալի մատակարարում ապահովելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտնում է ԱԶԲ-ի պաշտոնական կայքը:

Ըստ աղբյուրի՝ ընդհանուր ֆինանսավորումից 20 մլն դոլարը որպես վարկ կտրամադրի ԱԶԲ-ն, իսկ մնացած 15 մլն դոլարը՝ Ասիայի մասնավոր ենթակառուցվածքների առաջատար հիմնադրամը (LEAP), որը կառավարվելու է ԱԶԲ-ի կողմից:

«Էներգաարդյունավետությունը և անվտանգությունը կախված են ենթակառուցվածքային կայուն ներդրումներից: ԱԶԲ-ն շարունակում է աջակցել Հայաստանին այդ նպատակին հասնելու գործում՝ տրամադրելով երկարաժամկետ ֆինանսավորում մասնավոր սեկտորի համար, որը հեշտությամբ հասանելի չէ երկրում», - ասել է ԱԶԲ մասնավոր սեկտորի գործարքների վարչության՝ Կենտրոնական, Արևմտյան և Արևելյան Ասիայի գծով ենթակառուցվածքների ֆինանսավորման բաժնի տնօրեն Շանտանու Չակրաբորտին՝ հավելելով, որ նախագիծը կֆինանսավորի ՀԷՑ-ի երկարաժամկետ ներդրումների ծրագրի երկրորդ փուլը, որը միտված է էլ ավելի ընդլայնելու էլեկտրաէներգիայի հասանելիությունը Հայաստանի շրջաններում:

ԱԶԲ-ի հաղորդմամբ՝ ՀԷՑ-ի ներդրումների ծրագրերը գործարկվել է 2016 թվականին: Առաջին փուլը, որի շրջանակներում ԱԶԲ -ն 80 մլն դոլարի վարկ է տրամադրել, կենտրոնացած է եղել մայրաքաղաք Երևանի վրա և ամբողջացվել է 2020 թվականին: Իսկ երկրորդ փուլը միտված է վերակառուցելու բաշխիչ ցանցերը, արդիականացնելու ենթակայանների հնացած սարքավորումները, վերանորոգելու մալուխային գծերն ու ՀԷՑ-ի ենթակառուցվածքները և էլեկտրաէներգիայի միացումներ տեղադրելու նոր հաճախորդների համար:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն