Շուրջ 72 մլն դրամ՝ Տավուշի, Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում 1,150 երեխայի խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու համար

13 սեպտեմբերի 2021 | | Цитата

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է երեխաների խնամքի ցերեկային ծառայությունների տրամադրման գործընթացը։

Տավուշի (Իջևան,Նոյեմբերյան), Արագածոտնի (Թալին, Ապարան), Սյունիքի (Սիսիան), Գեղարքունիքի (Վարդենիս), Լոռու (Ալավերդի) և Շիրակի (Ամասիա)  մարզերում խնամքի ցերեկային ծառայություններ տրամադրելու նպատակով՝ 2021 թվականի համար նախարարությունը հատկացրել է շուրջ 72 մլն դրամ։  

Հատկացվող գումարի շրջանակում ապահովվում է կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան 1,150 երեխայի ֆիզիկական, մտավոր և հոգեկան կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացումը։

Երեխաներին ու նրանց ընտանիքներին տրամադրվում է սոցիալական, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն և աջակցություն՝ խթանելու վերջիններիս սոցիալական, կրթական, առողջապահական ու ընտանիքում ապրելու հիմնարար իրավունքների իրացումը, կանխելու նրանց սոցիալական մեկուսացումն ու  մուտքը՝ հաստատություններ:

Շահառուներն ունեն ծառայության որակի անանուն գնահատման, ինչպես նաև առաջարկությունների ներկայացման հնարավորություն։

Վերոնշյալ մարզերում անհրաժեշտ ծառայությունների տրամադրումը պատվիրակված է «Վորլդ Վիժն Հայաստան» հասարակական կազմակերպությանը։  


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն