ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13 սեպտեմբերի 2021 | Նախագծեր | Цитата

Համաշխարհային շուկային ձևավորված՝ գունավոր և թանկարժեք մետղների բարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ռոյալթիների վճարման նոր համակարգի միջոցով ապահովել բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր: Նախագծով առաջարկվում է սահմանել ռոյալթիների դրույքաչափի հաշվարկման նոր մեխանիզմներ, որի արդյունքում կցուցաբերվի տարբերակված մոտեցում կախված այդ մետաղների բորսայական գներից։                                                                                                                                                                                                                                                                             Նախագիծ                                                                        ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ    

                                   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1․ Հայաստանի Հանրապետության 2016 թվա­կանի հոկ­­տեմբերի 4-ի հար­կա­­յին օրենս­գրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 2-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «կամ Օրենսգրքով սահ­ման­ված վճարի» բառերը։

Հոդված 2․ Օրենսգրքի 197-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «, ինչպես նաև մետաղական օգտա­կար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդ­յուն­քում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար» բառերը։

Հոդված 3․Օրենսգրքի 202-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

«1. Ռոյալթիի բազա է համարվում հաշվետու ժամանակաշրջանում մատակարարված խտանյութի, խտանյութի փոխարեն կամ առանց խտանյութի ստացման ձուլվածքի կամ ընդերքօգտագործման թափոնների, հանքաքարի, խտանյութի, ձուլվածքի վերամշակման արդյունքում ստացված ցանկացած վերջնական արտադրանքում (այսուհետ` սույն բաժնում խտանյութի հետ միասին` արտադրանք) առկա վճարվող յուրաքանչյուր մետացի իրացման շրջանառությունը:»։

Հոդված 4․ Օրենսգրքի 209-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովան­դա­կությամբ․

«Հոդված 209․ Ռոյալթիի դրույքաչափը։

Ռոյալթիի համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ հետևյալ դրույքաչափերը.
 

Մետաղի տեսակը
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար)

Մետաղի տեսակը - Պղինձ*
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - Մինչև 5500
Դրույքաչափը % - 4

Պղինձ* 

Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 55 01-ից 6500-ը 
Դրույքաչափը % - 6
  
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 6501-ից 7500-ը 
Դրույքաչափը % - 13
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 7501-ից 8500-ը
Դրույքաչափը % -19 
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 8501-ից 9500-ը
Դրույքաչափը % -24
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 9501 -ից 10500-ը
Դրույքաչափը % -28
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 10501 -ից 15000-ը
Դրույքաչափը % -39
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 15001 և ավելի
Դրույքաչափը % -45

Մոլիբդեն*
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - Մինչև 10000
Դրույքաչափը % - 4
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 10001-ից 16000-ը
Դրույքաչափը % - 6
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 16001-ից 20000-ը
Դրույքաչափը % - 17
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 20001-ից 25000-ը
Դրույքաչափը % - 26
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 25001-ից 30000-ը
Դրույքաչափը % - 33
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 30001-ից 40000-ը
Դրույքաչափը % - 41
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 40001-ից 50000-ը
Դրույքաչափը % - 45
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 50001 և ավելի
Դրույքաչափը % - 48

Ոսկի**
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - Մինչև 1200
Դրույքաչափը % - 4
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 1201-ից 1400-ը
Դրույքաչափը % - 6
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 1401-ից 1700-ը
Դրույքաչափը % - 15
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 1701-ից 2000-ը
Դրույքաչափը % - 22
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 2001-ից 2300-ը
Դրույքաչափը % - 27
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 2301-ից 2600 -ը
Դրույքաչափը % - 31
 
Միջազգային գինը (ԱՄՆ դոլար) - 2601 և ավելի
Դրույքաչափը % - 35

            *- միջազգային գինը ներկայացված է մեկ տոննայի համար

**- միջազգային գինը ներկայացված է մեկ տրոյական ունցիայի համար

 Բացի սույն հոդվածի առաջին մասով սահմանված մետաղներից այլ մետաղների ռոյալթիի հաշվարկման համար սահմանվում է ռոյալթիի բազայի նկատմամբ 6 տոկոս դրույքաչափ։
Ռոյալթիի դրույքաչափի հաշվարկի համար մետաղի միջազգային գին համարվում է հաշվետու եռամսյակի միջին գինը։ Յուրաքանչյուր եռամսյակի համար մետաղի միջազգային գինը հրապարակվում է ֆինանսների բնագավառում լիազոր պետական մարմնի կողմից կառավարության սահմանած կարգով։
 
Հոդված 5․ Օրենսգրքի 211-րդ հոդվածի՝

1-ին մասում «Բնօգտագործման վճարի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ռոյալթիի» բառերը․
2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 6․ Օրենսգրքի 221-րդ հոդվածի 1-ին մասում «Ռոյալթի վճարողները մինչև հաշ­վետու տարվան հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «Ռոյալթի վճարողները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառե­րով։

Հոդված 7․ Օրենսգրքի 222-րդ հոդվածի՝

2-րդ մասում «մինչև հաշվետու ժամանակա­շրջա­նին հաջորդող հարկային տարվա ապրիլի 20-ը ներառյալ» բառերը փոխարինել «մինչև հաշ­վետու եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ» բառերով․
3-5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել։
Հոդված 8․ Օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մասում «Բնօգտագործման վճարի» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ ռոյալթիի» բառերը և «, այդ թվում` սույն բաժնով սահմանված կար­գով հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումարի և հարկային տարվա ընթաց­քում վճարված ռոյալթիի կանխավճարների հանրագումարի բացասական տարբերու­թյունը» բառերը հանել։

Հոդված 9․ Ուժի մեջ մտնելը և անցումային դրույթներ

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից։
Ռոյալթի վճա­րող­ները մինչև 2022 թվականի ապրիլի 20-ը ներառյալ՝
       1) Օրենսգրքի 52-54-րդ հոդ­վածներով սահ­ման­ված կարգով կազմում և հարկային մարմին են ներկայացնում 2021 թվա­կանի ռոյալթիի հար­կա­յին հաշվարկը․
       2) պետական բյուջե են վճար­ում Օրենսգրքի 213-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված կար­գով 2021 թվականի համար հաշ­վարկ­ված` պետական բյուջե վճարման ենթակա ռոյալթիի գումար­ները:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ 

Անհրաժեշտությունը
Սույն օրենքի ընդունումը պայմանավորված է ռոյալթիների գործող համակարգը կատարելագործելու և առավել ճկուն դարձնելու միջոցով՝ ընդերքից ստացած եկամուտները բավարար չափով պաշտպանելու և ՀՀ քաղաքացիների և տնտեսավարողների միջև հավասարաչափ բաշխումն ապահովելու անհրաժեշտությամբ։ Ստեղծված բարենպաստ շուկայական կոնյուկտուրան թույլ է տալիս, որ ռոյալթիների վճարման նոր համակարգի միջոցով ապահովել բյուջեի համար անհրաժեշտ նոր մուտքեր, իսկ տնտեսվարողների համար պահպանել բավականին բարենպաստ աշխատանքային միջավայր:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ է ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Մասնավորապես՝ սկսած 2020 թվականի ապրիլից համաշխարհային շուկայում գրանցվում է պղնձի միջազգային գնի աճ կամ կայուն բարձր գին (պղնձի գինը միջազգային բորսայում սկսած 2020 թվականի դեկտեմբերից գերազանցում է 7,500 ԱՄՆ դոլարը, իսկ ներկայումս այն տատանվում է 9000-10000 ԱՄՆ դոլար միջակայքում։ Մոլիբդենը սկսած 2018 թվականի ապրիլից գրանցում է կայուն բարձր գներ՝ ներկյումս տատանվելով 39000-43000 ԱՄՆ դոլարի միջակայքում։

Ըստ մեր ուսումնասիրությունների՝ ՀՀ պղնձի հանքերի զգալի մասը շահութաբեր է 5300 ԱՄՆ դոլար գնի պարագայում ու նույնիսկ 5500 ԱՄՆ դոլարի պարագյում հաշվարկված ռոյալթիի վճարումից հետո ոլորտը մնում է բավական շահութաբեր։

Վերը նշված գնային ցուցանիշները կարող են ստեղծել բարենպաստ նախադրյալներ  պետական սեփականություն հանդիսացող ընդերքի շահագործումից պետական բյուջեի մուտքերի համալրման և ոլորտի հետագա արդիականացման ու միջազգային պահանջներին համապատասխան հանքարդյունաբերական և լեռնամետալուրգիական համալիր ձևավորելու համար։

Աղյուսակում ներկայացված է 2018-2020թթ. Հայաստանում արտադրված գունավոր մետաղների և դրանց խտանյութերի ծավալները։ 
                                                                                                     Աղյուսակ 2

Արտադրություն /հազ.տ/

Պղնձի խտանյութ
2018թ. - 424.8
2019թ. - 562.0
2020թ. - 511.2

Մոլիբդենի խտանյութ
2018թ. - 0.8
2019թ. - 2.1
2020թ. - 16.4

Ֆեռոմոլիբդեն
2018թ. - 7.1
2019թ. - 8.9
2020թ. - 7.8
 
Հաշվի առնելով, որ  ռոյալթին համարվում է բնօգտագործման վճարի տեսակ, որը մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց կամ ընդերքօգտագործման թափոնների վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի օտարումից ստացվող շահութաբերության համար Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարվող վճար է, ինչպես նաև նպատակ ունենալով համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնելոգիաների կիրառմամբ արտադրություններ՝ առաջարկվում է պղնձի, մոլիբդենի և ոսկու միջազգային բարձր գների պարագայում սահմանել նշված մետաղների (խտանյութի) ռոյալթիների վճարման նոր՝ առավել ճկուն համակարգ։

Ակնկալվում է, որ ռոյալթիի դրույքաչափերը կգործեն տարբերակված բանաձևերով՝ կախված նշված մետաղների համաշխարհային շուկայում այդ մետաղների գներից, իսկ դրույքաչափերը հաշվարկվել են հետևյալ տրամաբանությամբ.

Մասնավորապես, պղնձի բորսայական գնի մինչև 5500 ԱՄՆ դոլարի շեմը ռոյալթիի դրույքաչափը սահմանվել է  ռոյալթիի բազայի նկատմամբ 4%-ի չափով, քանի որ այդ գնի պայմաններում հանրապետությունում գործող ընկերությունների շահութաբերության մակարդակը 0% է։ Հարկ է նշել, որ նմանատիպ շեմեր սահմանվել է նաև այլ մետաղների համար։ Այնուհետև սահմանվել է երկրորդ գնային շեմը, որի պայմաններում ընկերությունները կունենան շահութաբերության որոշակի մակարդակ, և այդ մակարդակը միջինացված գնահատվում է 10%: Այս շեմի պարագայում հաշվարկվել է մի դրույքաչափ, որը գրեթե չի տարբերվում գործող բանաձևով հաշվարկված դրույքաչափից։ Այս երկրորդ շեմից հետո մյուս գնային միջակայքերը դիտարկվում է այն տրամաբանությամբ, որ գնի բարձրացմամբ պայմանավորված հասույթը հանդիսանում է լրացուցիչ շահույթ, և դրա 60-65 %-ը պետք է վճարվի պետությանը, քանի որ ընդերքը հանդիսանում է պետական սեփականություն։ Այս պարագայում ընկերությունը ստանում է գնի բարձրացմամբ պայմանավորված լրացուցիչ հասույթի մասը։ Հարկ է նշել, որ նախագծով ներկայացված  դրույքաչափերը նույն գնային սեգմենտների համար գործող բանաձևով հաշվարկվող դրույքաչափերից տարբերվում են 4-15%-ով` կախված մետաղի տեսակից և գնային ցուցանիշից։

Կարծում ենք, որ  ներկայիս պայմաններում (գունավոր մետաղների բարձր գներ) ընդերքի շահագործման ծավալները կարող են ավելանալ, ինչը երկարաժամկետ կտրվածքում կարող է բերել ոլորտի ոչ կայուն զարգացման, իսկ առաջարկվող կարգավորումները կարող են հանդիսանալ որպես կարգավորող մեխանիզմ կամ ընդերքից ստացվող լրացուցիչ եկամուտների հավաքագրման ձև, որը կարող է փոխհատուցել ընդերքի ոչ հավասարաչափ օգտագործման բացերը։

Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից նույնպես նախատեսվում է իրականացնել (մետաղների միջազգային բարձր գների պարագայում) քայլեր՝ ուղղված պետության եկամուտների ավելացման միջոցով երկրի տնտեսության ոլորտների զարգացմանը, մասնավորապես՝ Ռուսաստանի Դաշնությունում նախատեսվում է ս.թ. օգոստոսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը կիրառել, գունավոր և սև մետաղների, ինչպես նաև դրանցից պատրաստված արտադրատեսակների համար արտահանման պետական տուրքեր, որոնց գումարները կուղղվեն պետության կողմից ենթակառուցվածքային ծրագրերի զարգացմանը։ 

 «Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ընդունելու կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսվում է եկամուտների ավելացում:

«Հայաստանի հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի խթանմանն ուղղված քաղաքականության մշակում ու իրականացում։

Կարգավորման նպատակը և բնույթը
Հանքարդյունաբերության արդար և երկարաժամկետ զարգացումն ապահովող արդյունավետ մեխանիզմների ներդնում, ռոյալթիների մեխանիզմի բարեփոխում (ՀՀ կառավարության ծրագրի դրույթ, 18.08.2021թ. N1363-Ա որոշման հավելվածի 2.8 բաժին)

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` համագործակցելով շահագրգիռ պետական մարմինների հետ:

Ակնկալվող արդյունքը
Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կտա համաշխարհային շուկայում ձևավորված՝ գունավոր մետաղների բարենպաստ գների պարագայում պետական սեփականություն հանդիսացող ընդերքից ստացած եկամուտները բաշխել հավասարաչափ՝ համալրելով պետական բյուջեն բնական ռեսուրսների օգտագործումից ստացվող մուտքերով և նպաստել հանրապետությունում հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտների միջազգային չափանիշներին համապատասխանող, (նորարարականան տեխնոլոգիաների կիրառմամբ) էկոլոգիապես անվտանգ արտադրությունների ստեղծմանը և զարգացմանը։

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն