• Armenianeconomy.com

«Արմենիա» ավիաընկերությունը նորամուծություն ունի․ առաջին անգամ գործարկվել է զբոսաշրջային բաժին

09 սեպտեմբերի 2021 | Սպասարկում | Цитата

«Արմենիա» ավիաընկերությունը 2021 թվականին առաջին անգամ գործարկել է զբոսաշրջային բաժին, որի շնորհիվ ուղևորները կարող են փաթեթներ ձեռք բերել դեպի Հուրգադա և Շարմ էլ Շեյխ քաղաքներ։

«Արմենպրես» լրատվական գործակալությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն, կոմերցիոն գծով տնօրեն Գևորգ Խաչատրյանն ասաց, որ ներկա պահին՝ սեպտեմբերի 20-ից, ամենօրյա գրաֆիկով իրականացնելու են Երևան-Մոսկվա-Երևան չվերթներ։

«Չվերթներն իրականացվելու են դեպի Մոսկվայի երկու օդանավակայան՝ Վնուկովո և Շերեմետևո։ Ամենօրյա չվերթներ են լինելու նաև Երևան-Թբիլիսի-Երևան ուղղությամբ։ Հատկանշական է նաև շեշտել, որ Երևան-Մոսկվա և Երևան-Թբիլիսի չվերթները համակցված են, քանի որ ՌԴ օդային տարածքը փակ է Վրաստանի օդանավերի համար։ Ստացվում է այնպես, որ Վրաստանի օդանավերը չեն կարող ուղիղ չվերթներ իրականացնել դեպի ՌԴ։ «Արմենիա» ավիաընկերությունն այս պարագայում հնարավորություն է տվել ՌԴ և Վրաստանի քաղաքացիներին Երևանը դարձնել տարանցիկ կետ»,- նշեց Խաչատրյանը։

Նա հավելեց նաև, որ Երևանը տարանցիկ քաղաք դարձնելը Հայաստանի համար լրացուցիչ եկամուտներ ապահովելու հնարավորություն է։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Սպասարկում
• Հայաստանում կգործի «Հայաստանի լիզինգատուների ասոցիացիան». Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել է ասոցիացիայի հիմնադիր ժողովի նիստին• Նորքի տուն-ինտերնատում բնակվող տարեցներն այսուհետ նոր օգնական կունենան․ Ռոբին ռոբոտը 12 շաբաթ կլինի խնամքի հաստատությունում• Համագործակցության հուշագիր՝ ԱՍՀՆ և «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ-ի միջև• Գյումրիում կբացվի ժամանակակից «Դիստրիկտ» էկո և տեխնո թաղամաս․ Վահան Քերոբյանը մասնակցել է ծրագրի մեկնարկի միջոցառմանը• 2021 թվականին 3120 անձի տրամադրվել է 6385 աջակցող միջոց. ինչպես և ուր դիմել• 424 ընտանիք 2021 թ․ ընթացքում օգտվել է երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերից• Նախատեսվում է ստեղծել Օդային փոխադրումներին առնչվող ընթացակարգերի պարզեցման ազգային կոմիտե• ՊԵԿ-Ը ՆԱԽԱՁԵՌՆՈՒՄ Է ՀԱՆԴԻՊՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ՈԼՈՐՏԻ ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԵՏ• Գործարարները կստանան անվճար խորհրդատվական աջակցություն հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն