• Armenianeconomy.com

Քննարկվել են տեխնոլոգիական մի շարք ուղղություններով Նիդերլանդների հետ համագործակցության խորացման հնարավորությունները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 7-ին ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին։

Նախարարը ողջունել է դեսպանին, ներկայացրել նախարարության հիմնական գործառույթները,  անդրադարձել տեխնոլոգիական ոլորտում Հայաստանի ունեցած նվաճումներին, ներկա մարտահրավերներին՝ տնտեսությունը բարձր տեխնոլոգիական հիմքերի վրա դնելուն միտված ՀՀ կառավարության ջանքերին։ 

Նկատի ունենալով Նիդերլանդների օրինակելի փորձը բարձր տեխնոլոգիական ոլորտի մի շարք ուղղություններում՝ նախարարն առանձնացրել է հատկապես համագործակցության խորացման հնարավորությունները թվայնացման, կիբերանվտանգության, էլեկտրոնային կառավարման բնագավառներում։   

Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ ներկայում նախարարությունն աշխատանքներ է իրականացնում թվայնացման ստանդարտների և մեթոդաբանության ուղղությամբ, որը հետագայում կիրառելի կլինի ամբողջ հանրապետության համար։ Նախարարն անդրադարձել է նաև մրցունակ կադրեր ունենալու, պետության համաֆինանսավորմամբ տեխնոլոգիական կրթությանն ուղղված աշխատանքներին, ստարտափների գործունեությունը խթանելու մոտեցումերին։ 

Նիկոլաս Սխերմերսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, շնորհավորել նախարարին նոր պաշտոնի ստանձնման կապակցությամբ, մաղթել հաջողություններ։ Դեսպանն ընդգծել է այն առանձնահատուկ վերաբերմունքն ու մոտեցումները, որ իր երկիրն ունի Հայաստանի նկատմամբ, և պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Նիկոլաս Սխերմերսը նշել է, որ մի շարք ընկերություններ արդեն իսկ հետաքրքրված են Հայաստանի ՏՏ ոլորտով և ցանկություն ունեն աշխատելու հայկական ընկերությունների հետ։ Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հիանալի վայր դառնալ այս ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու և ներդրումներ կատարելու առումով։ 

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերը նշված ուղղություններով գործակցության ընդլայնման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են  համագործակցությունը զարգացնելու պատրատակամությունը։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• ՀՀ ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ- ն հայտարարում են DigiWeek- ի և Digitec 2021- ի մեկնարկի մասին• Քննարկվել են Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները• Վահագն Խաչատուրյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավարին• Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ• Ստացե'ք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ  • Մեկնարկել է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021) ամառային ճամբարը• Վահագն Խաչատուրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները• Connect2Recover հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր• Առաջատար տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 40 փորձնակ արդեն անցնում է գործնական պրակտիկա․ հայտագրումը շարունակվում է
Միջազգային համագործակցություն
• ՀՀ վարչապետը հանդիպում է ունեցել Վրաստանի վարչապետի հետ• Ֆինանսների նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին• Նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը հանդիպում է ունեցել Հայաստանում Սլովենիայի դեսպան Տոմաժ Մենցինի հետ• Փոթիի նավահանգստի ղեկավարները Երևանում• Տիգրան Խաչատրյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցությանն առնչվող հարցեր• Վահան Քերոբյանը Դուբայում հանդիպել է ԱՄԷ Կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի նախարար Մարիամ Ալմհեյրի հետ• Տեղի է ունեցել ԱՊՀ անդամ երկրների և Մոնղոլիայի աշխատանքի տեսչությունների տարածաշրջանային դաշինքի տարեկան համաժողովը• Ստորագրվել են համագործակցության փաստաթղթեր «Armenian Business Forum»-ի շրջանակում• Նախարար Վահագն Խաչատուրյանը ընդունել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն