Վահագն Խաչատուրյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավարին

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ,GIZ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Մադլեն Ռաուշենբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատուրյանը նշել է, որ քաջատեղյակ է ընկերության գործունեությանը և հեռանկարում ակնկալում է արդյունավետ և փոխշահավետ համագործակցության զարգացում:

Մադլեն Ռաուշենբերգերը շնորհավորել է ԲՏԱ նախարարին նման պատասխանատու պաշտոն ստանձնելու կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել քննարկելու համագործակցության խորացման հնարավորությունները։ ԳՄՀԸ գրասենյակի ղեկավարը ներկայացնելով ԳՄՀԸ աշխատանքները, նշել է, որ ընկերությունը շուրջ երկու տասնամյակ ակտիվ գործունեություն է իրականացնում հայ-գերմանական տեխնիկական համագործակցության ուղղությամբ։ Նա նաև հավելել է, որ տեխնոլոգիաների ու մարզերում նորարարական տուրիզմի զարգացման նպատակով ԳՄՀԸ-ն նախատեսում է շուրջ 40 մլն եվրո դրամաշնորհ հատկացնել Հայաստանին:

Անդրադառնալով Հայաստանի տեխնոլոգիական ոլորտում փոխգործակցության հեռանկարներին՝ Ռաուշենբերգերը ընդգծել է, որ ԳՄՀԸ-ի կողմից աջակցություն կտրամադրվի նորարարական տեխնոլոգիական բիզնեսի, ձեռնարկատիրական էկոմահամակարգերի, ստարտափների զարգացմանը միտված համատեղ ծրագերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տեղական արտադրության խթանմանն ուղղված ՀՀ կառավարության մոտեցումը և հավելել, որ Գերմանիայի տնտեսության մոդելը կարող է շատ օրինակելի լինել մեր երկրի համար: Նախարարը նաև կարևորել է Գերմանիայի փորձը թվայնացման ոլորտում, նշել, որ նախարարությունը ներկայումս իրականացնում է պետական կառավարման համակարգի էլեկտրոնային ծառայությունների թվայնացման ստանդարտների մշակման և ներդրման աշխատանքներ, և այս առումով  փոխգործակցության լուրջ հեռանկարներ է տեսնում: 

Կողմերը քննարկել են նաև գերմանական տեխնոլոգիական ընկերությունների և Երևանի «Ինժեներական քաղաք»-ի միջև համագործակցության հնարավորությունները, պատրաստակամություն հայտնել շարունակելու և խորացնելու գործակցությունը Նախարարության և ԳՄՀԸ-ի միջև։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն