• Armenianeconomy.com

«Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

06 սեպտեմբերի 2021 | Օրենսդրություն, Նախագծեր | Цитата

Նախագծով նախատեսվում է սահմանել՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման սկիզբը, պատասխանատու գերատեսչությունը, փորձնական ծրագրին մասնակցող կազմակերպությունների ընտրություն իրականացնող պետական մարմինը, Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերին համապատասխանության վերաբերյալ ծանուցման առնչվող դրույթները, էլեկտրոնային առևտրի ապրանքների համար կիրառվող հայտարարագրի ձևը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ռուսաստանի փոստ» ՓԲԸ հետ համագործակցության համար լիազոր պետական մարմինը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

2021 թվականի ______ N__-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ՈԼՈՐՏԻ ՓՈՐՁՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 146-րդ հոդվածին և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի (փորձի) իրականացման առանձին հարցերի մասին» N 7 կարգադրության (այսուհետ՝ Կարգադրություն) 1-ին և 2-րդ կետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Կարգադրության 1-ին կետի «ա» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման սկիզբը սահմանել 2021 թվականի նոյեմբերի 1-ը:
Սահմանել, որ Կարգադրության 1-ին կետի «բ» ենթակետին համապատասխան՝
1)  ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացմանը մասնակցող կազմակերպությունների ընտրությունը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն․

2) ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման պատասխանատու գերատեսչությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, իսկ փորձնական ծրագրի աշխատանքների կանոնակարգումն իրականացվում է փորձնական ծրագրի իրականացման ապահովման համար ստեղծվող միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից:

Սահմանել, որ Կարգադրության 1-ին կետի «գ» ենթակետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի իրականացման շրջանակներում Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգման պահանջների պահպանման համար կիրառվում է Կարգադրությամբ նախատեսված ապրանքների համար ծանուցման կարգ, որը սահմանում է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
Սահմանել, որ Կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետին համապատասխան՝ ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրին մասնակցող կազմակերպությունները ֆիզիկական անձի անունով Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրոնային առևտրի ապրանքների համար մաքսային մարմին են ներկայացնում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2018 թվականի օգոստոսի 28-ի N142 որոշմամբ սահմանված ձևով էքսպրես-բեռների համար ապրանքների մասին հայտարարագիրը և իրականացնում են Կարգադրության 1-ին կետի «դ» ենթակետով սահմանված այլ գործառնությունները։
Լիազորել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին՝ ապահովել Կարգադրության 4-րդ կետին համապատասխան Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և «Ռուսաստանի փոստ» ՓԲԸ հետ համագործակցությունը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

  ՎԱՐՉԱՊԵՏ                  Ն. ՓԱՇԻՆՅԱՆ


Նախագծի մշակումը պայմանավորված է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի ապրիլի 5-ի «Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում ապրանքների արտաքին էլեկտրոնային առևտրի ոլորտի փորձնական ծրագրի (փորձի) իրականացման առանձին հարցերի մասին» N 7 կարգադրությամբ նախատեսված՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված դրույթների կիրարկման անհրաժեշտությամբ:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Օրենսդրություն
• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 9-ի N 898-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Մինչև 3 հա հողատարածքները կաթիլային, անձրևացման ոռոգման համակարգերի ներդրման դեպքում ջրօգտագործողներին ոռոգման ջրի վարձավճարի փոխհատուցման ծրագիրը հաստատելու մասին• ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 256-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• Կառավարության որոշմամբ պարզեցվելու և թվայնացվելու է հիփոթեքային վարկի սպասարկման եկամտային հարկի գումարների վերադարձման գործընթացը• Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա• Ովքե՞ր կարող են խնամվել շուրջօրյա խնամքի հաստատություններում և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ• «ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ• «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր• «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 22-ի N2168-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն