Ի՞նչ ժամկետով է անձին սահմանվում հաշմանդամություն և ո՞ր դեպքերում է հաշմանդամությունը սահմանվում անժամկետ

03 սեպտեմբերի 2021 | | Цитата

Հաշմանդամության սահմանման նպատակով՝ անձին բուժում կամ սպասարկում իրականացրած բժշկական կազմակերպությունը ուղեգրում է բժշկասոցիալական փորձաքննության՝ հիվանդության, վնասվածքի կամ խեղման հետևանքով օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարման առկայության դեպքում: Ուղեգիր է տրամադրվում նաև տևական բուժում պահանջող հիվանդությունների ժամանակ (նաև բուժման ընթացքում), սակայն ոչ վաղ, քան բուժման սկզբից 3 ամիս հետո։

Հաշմանդամությունը սահմանվում է մեկ, երկու, հինգ տարի ժամկետով, մինչև անձի 18 տարին լրանալը և անժամկետ:

Առաջին խմբի հաշմանդամությունը սահմանվում է երկու տարի ժամկետով, երկրորդ և երրորդ խմբերի հաշմանդամությունը` մեկ տարի ժամկետով, իսկ «հաշմանդամ երեխա» կարգավիճակը տրվում է երկու տարի ժամկետով, հինգ տարի ժամկետով կամ մինչև անձի 18 տարին լրանալը:

Հաշմանդամության խումբը սահմանվում է անժամկետ՝

տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց,
վերականգնողական միջոցառումների հեռանկարի բացակայության դեպքերում,
իրականացված վերականգնողական միջոցառումների անարդյունավետության դեպքում, բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում իրավասու պետական մարմինների կողմից նույն հիվանդություններով կամ ախտաբանական վիճակներով յոթ տարվա դիտարկումից հետո հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվածներին՝ ութերորդ տարվա դիտարկման դեպքում,
մեկ ակնագնդի կամ մեկ աչքի տեսողության անվերադարձ բացակայության դեպքում։
Բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու նպատակով՝ քաղաքացին կարող է դիմել բուժում կամ սպասարկում իրականացնող համապատասխան բժշկական կազմակերպություն (պոլիկլինիկա), որն անհրաժեշտ հիմքերի առկայության դեպքում կտրամադրի ուղեգիր (ձև 088):  

Վերջինիս առկայության դեպքում՝ անձը կարող է դիմել Միասնական սոցիալական ծառայության իր բնակության վայրը սպասարկող տարածքային կենտրոն՝ դիմումին կից ներկայացնելով առողջական վիճակի  վերաբերյալ բժշկական փաստաթղթեր:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն