Պարտադիր է աշխատանքային պայմանագիր կնքել նաև փորձաշրջան անցնելու դեպքում

03 սեպտեմբերի 2021 | | Цитата

Աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները ծագում են աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրով կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտով:

Աշխատանքային պայմանագիրը համաձայնություն է աշխատողի և գործատուի միջև, ըստ որի` աշխատողը պարտավորվում է գործատուի համար կատարել որոշակի աշխատանք, իսկ գործատուն՝ աշխատողին տրամադրել պայմանագրով որոշված աշխատանքը, վճարել նրա կատարած աշխատանքի համար պայմանավորված աշխատավարձը և ապահովել օրենսդրությամբ սահմանված աշխատանքային պայմանները։ Դրանում պարտադիր պետք է նախատեսվի հիմնական աշխատավարձի չափը և (կամ) այն որոշելու ձևը, աշխատաժամանակի ռեժիմը, ամենամյա արձակուրդի տեսակը, տևողությունը և այլն։

Աշխատանքի ընդունվելիս գործատուն պարտավոր է աշխատանքային պայմանագիր կնքել աշխատողի հետ։ Այն կնքվում է նաև փորձաշրջան անցնող աշխատողների հետ (փորձաշրջանի ժամկետն առավելագույնը 3 ամիս է, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ մինչև 6 ամիս)։

Աշխատանքային պայմանագիրը կազմվում է 2 օրինակից, որի մեկ օրինակը գործատուն հանձնում է աշխատողին՝ այն ստորագրելուց հետո 3 օրվա ընթացքում։ Այն, որպես կանոն, կնքվում է անորոշ ժամկետով՝ բացառությամբ, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները։

Աշխատանքային պայմանագիրը կարող է լուծվել կողմերի համաձայնությամբ, աշխատողի կամ գործատուի նախաձեռնությամբ, ինչպես նաև Աշխատանքային օրենսգրքով սահմանված այլ հիմքերով։

Գործատուի նախաձեռնությամբ այն կարող է լուծվել, օրինակ՝ կազմակերպության լուծարման, հաստիքների կրճատման, անհարգելի պատճառով ամբողջ աշխատանքային օրվա (հերթափոխի) ընթացքում աշխատողի` աշխատանքի չներկայանալու դեպքերում։

Գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել վերջինիս ժամանակավոր անաշխատունակության, արձակուրդում գտնվելու ժամանակահատվածներում՝ բացառությամբ կազմակերպության լուծարման դեպքի։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն