Սևանա լճում սիգի որսի ժամկետը երկարաձգվեց մինչև հոկտեմբերի 15-ը, 50 տոննայով ավելացվեց չափաքանակը

02 սեպտեմբերի 2021 | | Цитата

Կառավարությունը փոփոխություններ կատարեց իր երկու որոշումներում, որոնք վերաբերում են Սևանա լճից ձկան արդյունահանմանը:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ այս փոփոխությունների անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկած Սևանա լճում սիգի արդյունագործական որսի գործընթացի իրականացման կարգավորման անհրաժեշտությունից։

«2021 թվականին Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման համար սահմանված է եղել 250 տոննա չափաքանակ, արդյունագործական որսն իրականացվել է 2021-ի մայիսի 14-ից, կնքվել է 303 պայմանագիր 221 164 կգ  սիգի արդյունագործական որս իրականացնելու համար, որսն իրականացնելու համար սահմանվել և կահավորվել են 25 կետեր,  փաստացի որսն իրականացվել է 19 կետերում։ Որսի իրականացման վերջնաժամկետ է սահմանվել 2021 թվականի սեպտեմբերի 1-ը:

Սահմանված չափաքանակից շուրջ 29 տոննա սիգի համար հայտ չի ներկայացվել: Ներկայացված հայտերի շրջանակներում 2021 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ ևս առկա է որոշ չափաքանակ (շուրջ 20 տոննա), ինչը, եղանակային պայմանների պատճառով, պայմանագիր կնքած ձկնորսները չեն հասցրել որսալ մինչև սեպտեմբերի 1-ը»,- ասաց Պետրոսյանը:

Նրա խոսքով՝ արդյունագործական որսի կազմակերպման և իրականացման ընթացքում աշխատանքային կարգով շարունակական քննարկումներ են կայացել շրջակա միջավայրի նախարարի,  Գեղարքունիքի մարզը ներկայացնող ԱԺ պատգամավորների, Գիտությունների ազգային ակադեմիայի, «Սևան» ազգային պարկի, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների, ձկնորսների և այլ շահագրգիռ անձանց հետ ընթացքում ծագած խնդիրները հասկանալու և դրանց լուծման համար անհրաժեշտ փոխհամաձայնեցված տարբերակի  որոշման ուղղությամբ։

Քննարկումների արդյունքում առաջարկվել է որսի ժամկետները սեպտեմբերի 1-ը սահմանելու վերաբերյալ ձկնորսների կողմից հնչեցված դժգոհությունների, ինչպես նաև առկա սոցիալական խնդրի կարգավորման նպատակով վերանայել օգտագործման համար սահմանված չափաքանակը և պայմանագրերի գործունեության ժամկետները։

«Առաջարկը առանձին քննարկվել է նաև ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի գիտնականների հետ և ձեռք է բերվել համաձայնություն 2021 թվականի համար սիգի արդյունագործական նպատակներով չափաքանակը ավելացնել ևս 50 տոննայով և որսի իրականացման ժամկետը երկարաձգել մինչև ս.թ. հոկտեմբերի 15-ը՝ հնարավորություն ընձեռելով օրինապահ ձկնորսներին սահմանված կարգավորումներին համապատասխան իրականացնել սիգի արդյունագործական որս»,-ասաց նախարարը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն