Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի 70 ներկայացուցիչ կայցելեն Հայաստանի տարբեր տեսարժան վայրեր

02 սեպտեմբերի 2021 | Զբոսաշրջություն | Цитата

Գերմանիայի զբոսաշրջության ոլորտի շուրջ 70 ներկայացուցիչ՝ տուրօպերատորներ, զբոսաշրջային գործակալություններ, առևտրային ասոցիացիաներ, ավիաընկերություններ և լրատվական գործակալություններ, ժամանել են Հայաստան՝ մասնակցելու «Fvw DRV Destination Forum» միջոցառմանը, որը նպատակ ունի ամրապնդել Հայաստանի և Գերմանիայի զբոսաշրջության ոլորտների միջև հարաբերությունները։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, միջոցառմանը նվիրված ասուլիսին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը շնորհակալություն հայտնեց Գերմանիայի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին Հայաստանում «Fvw DRV Destination Forum» միջոցառումը կազմակերպելու և իրականացնելու համար։

Քերոբյանը ընդգծեց, որ նմանատիպ միջոցառումները կարևոր են Հայաստանի համար, քանի որ մեկ մեծ քայլով առաջ են տանում զբոսաշրջության ոլորտը՝ օգնելով ոլորտում գործունեություն իրականացնող ընկերություններին ընդլայնել իրենց միջազգային կապերն ու աշխարհագրությունը։

«Մենք մեծ կարևորություն ենք տալիս տուրիզմի ոլորտում «Գերմանիայի միջազգային համագործակցության» ընկերության հետ համատեղ իրականացվող նախագծերին և այս չորսօրյա միջոցառումը վկայում է հայ-գերմանական տնտեսական և զբոսաշրջային կապերը զարգացնելու Հայաստանի հետաքրքրության և շահագրգռվածության մասին»,- ասաց Քերոբյանը։

Էկոնոմիկայի նախարարի խոսքով՝ զբոսաշրջությունը Հայաստանի տնտեսական զարգացման գերակա ոլորտներից է, քանի որ այն տնտեսական զարգացման ընդլայնման և ընդհանուր առմամբ սպառողական բավարարվածության հիմնաքարն է։

« Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրներից Հայաստանի խոշորագույն գործընկերը Գերմանիան է և ընդհանուր առմամբ Գերմանիան երրորդ ամենախոշոր զբոսաշրջային ուղղությունն է։ Գերմանիայի հետ հարաբերությունների խորացումը Հայաստանի արտաքին տնտեսական քաղաքականության առանցքային ուղղություններից է։ Այդ համագործակցության օրակարգում առաջնային է համագործակցությունը հենց զբոսաշրջության ոլորտում»,- ընդգծեց Քերոբյանը։

Նախարարը հայտնեց, որ 2019 թվականից սկսած Եվրոպական Միության երկրներից Հայաստան այցելությունների քանակով ամենաբարձր աճը Գերմանիայի կողմից է։

« Այս տարի ևս նկատում ենք Գերմանիայից այցելությունների աճի դինամիկա, չնայած կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումներին։ Որքան էլ, որ դրական են ցուցանիշները, կարծում եմ, որ շատ անելիքներ ունենք՝ մեր առջև դրված նշաձողերին հասնելու համար»,- եզրափակեց Քերոբյանը։

«Fvw DRV Destination Forum» միջոցառումը անցկացվելու է մինչև սեպտեմբերի 2-ը։ Գերմանացի հյուրերը երկու օր կշրջեն Հայաստանի տարբեր տեսարժան վայրերով՝ բացահայտելու Հայաստանի զբոսաշրջային ներուժը։ Սեպտեմբերի 2-ին կանցկացվի գործարար համաժողով՝ ինչպես գերմանացի, այնպես էլ հայ մասնակիցներին հետաքրքրող թեմատիկ նիստերով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն