«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

30 օգոստոսի 2021 | | Цитата

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 3-րդ հոդվածի վերջում լրացնել նոր պարբերություն՝ հետևյալ բովանդակությամբ․

«Ռազմական նշանակության արտադրանքի արտադրություն՝ ռազմա­տեխնիկական ոլորտում օգտագործվող սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների, հետազոտություն, մշակում, փորձարկում, պատրաստում, գեղարվեստական հարդարում, նորոգում, ինչպես նաև ռազմամթերքի, փամփուշտների և դրանց բաղկացուցիչ մասերի պատրաստում» բառերը՝

Հոդված 2. Օրենքի 22-րդ հոդվածի՝

1-ին մասում՝  «տեղեկատվությունները» բառից հետո լրացնել «(ռազմական նշանակության արտադրանքի, այդ թվում մարտական զենքի դեպքում՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներին համապատասխան)» բառերը,

4-րդ մասի առաջ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔՈՒՄ   ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Համաձայն  «Զենքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ՌԱՀ-ի գործունեության ոչ բոլոր սուբյեկտներն են իրականացնում զենքի արտադրություն, այդ պատճառով նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել, որի հետևանքով ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտները կլիցենզավորվեն և լիցենզավորող մարմինը նրանց արտադրության նկատմամբ պարտադիր պահանջների ու պայմանների պահպանման նկատմամբ կկարողանա վերահսկողություն իրականացնել

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ սկզբնական շրջանում պետական բյուջեում եկամուտներն կավելանան տարեկան շուրջ 20․0 մլն դրամով:

ին պարբերության վերջում լրացնել «(ռազմական նշանակության ապրանքների, այդ թվում մարտական զենքի դեպքում՝ «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  պահանջներին համապատասխան)» բառերը:

Հոդված 3. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ կետի աղյուսակի 4-րդ ենթակետում «Զենքի» բառը փոխարինել «Ռազմական նշանակության արտադրանքների, այդ թվում զենքի» բառերով:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն