Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցչության պատվիրակությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 26-ին ընդունել է ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոյի գլխավորած պատվիրակությանը։
Նախարար Սանոսյանը ողջունել է հյուրերին և իր կողմից պատրաստակամություն հայտնել աջակցել երկու երկրների միջև համագործակցության խորացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում ՌԴ առևտրային ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն խոսել է հայ-ռուսական համագործակցության հաջողված ծրագրերի մասին և ընդգծել, որ ռուսական ընկերությունները հետաքրքված են դրանց ակտիվացմամբ և Հայաստանում նոր ներդրումներով։
Նա հույս է հայտնել, որ այս հանդիպումը ևս լավ խթան կհանդիսանա համագործակցության նոր ոլորտներ նախանշելու համար։

Հանդիպման ընթացքում քննարկվել են տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների, թափոնների կառավարման և վերամշակման, միջմարզային համագործակցության, զբոսաշրջության ոլորտներում նոր ծրագրերի իրականացման հեռանկարներին վերաբերող հարցեր։
Նախարարը ներկայացրել է այս ոլորտներում իրականացվող ընթացիկ ծրագրերը և հյուրերի հետ քննարկել համագործակցության հնարավորությունները։ Այս համատեքստում դիտարկվել է Տրանշ 4 Սիսիան - Քաջարան նոր հատվածի կառուցման ծրագրում ռուսական ընկերությունների հետաքրքրվածության և մասնակցության հարցը։

Անդրադարձ է կատարվել ՀՀ և ՌԴ վարչատարածքային միավորների միջև համագործակցության ընդլայնմանը՝ երկուստեք նշելով, որ այստեղ զարգացման ռեալ ներուժ կա։
Հանդիպման ընթացքում կարևորվել է երկկողմ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկումը համագործակցության զարգացման և ընդլայնման ուղղությամբ։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին• Գերմանիան Հայաստանին կտրամադրի 12 մլն եվրոյի արտոնյալ վարկ. համաձայնագրի նախագիծը քննարկվել է ԱԺ-ում

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն