• Armenianeconomy.com

Քննարկում խաղողի ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի վերաբերյալ

30 օգոստոսի 2021 | Գյուղատնտեսություն | Цитата

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 27-ին կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված խաղողի ֆիլոքսերայի դեմ արդյունավետ պայքարի իրականացմանն ու խաղողագործության ոլորտի այլ խնդիրների քննարկմանը։

Հանդիպմանը մասնակցում էին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի բուսասանիտարիայի վարչության պետ Արթուր Նիկոյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ոսկեհատի խաղողագինեգործության գիտական կենտրոն» մասնաճյուղի տնօրեն Գարուշ Սամվելյանը, խաղողագործներ, գինեգործներ, ոլորտի այլ պատասխանատուներ:

«Բոլորս գիտակցում ենք խաղողագործության կարևոր դերը Հայաստանի տնտեսության, հատկապես՝ գյուղատնտեսության, մեջ։ Այս առումով մենք այս ոլորտի զարգացմանն ուղղված տարբեր ծրագրեր ու բազմաթիվ աշխատանքներ ենք իրականացնում, սակայն ձեռնարկվող գործողությունները կարող են ապարդյուն լինել, եթե հաշվի չառնենք բոլոր հնարավոր ռիսկերն ու առկա խնդիրները։ Պետք է հասկանանք, թե ինչպիսի միջոցառումներ կարելի է իրականացնել այդ խնդիրները կանխելու կամ հնարավորինս կառավարելի դարձնելու ուղղությամբ», - նշել է Արման Խոջոյանը։

Միաժամանակ նախարարի տեղակալն ընդգծել է, որ խաղողագործության ոլորտի առաջնահերթ խնդիրներից է խաղողի ֆիլոքսերայի մշտադիտարկումը, Հայաստանում ֆիլոքսերայի աշխարհագրական տարածվածության հստակեցումը, ֆիլոքսերայի զարգացումն ու հետագա տարածումը կանխելու նպատակով արդյունավետ պայքարի ժամանակակից մոտեցումների ցուցաբերումը՝ կիրառելով նորագույն գիտական մեթոդներն ու համաշխարհային փորձը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ֆիլոքսերակայուն տնկանյութերի արտադրությանը, տեղածին հայկական խաղողի սորտերի վերականգնմանը,  ոլորտում բուսասանիտարական հսկողության ուժեղացմանն ու օրենսդրական դաշտի բարելավմանը, խաղողագործության ոլորտի կարգավորման հարցում տարբեր գերատեսչությունների կողմից նախատեսվող գործողություններին վերաբերող մի շարք հարցեր։

Արման Խոջոյանը վստահություն է հայտնել, որ մասնակիցների փորձառությունն այս ոլորտում նույնպես չափազանց օգտակար կարող է լինել խնդիրների բացահայտման ու կարգավորման հարցում։

Հանդիպման ընթացքում մասնակիցները պայմանավորվել են, որ քննարկումները կկրեն շարունակական բնույթ, իսկ ներկայացված բոլոր առաջարկները հաշվի կառնվեն հանդիպման ընթացքում բարձրացված խնդիրների լուծման հնարավոր տարբերակներ քննարկելիս։    


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Գյուղատնտեսություն
• Հայաստանը կրճատում է բույսերի հիվանդությունների եւ վնասատուների դեմ պայքարի ծրագիրը• Ցանկացողները հնարավորություն կունենան հացահատիկային մշակաբույսերը ապահովագրել նաև «երաշտ» ռիսկից• Ճամբարակում այս տարի բերքի տակ կլինի ընդհանուր վարելահողերի 35-40 տոկոսը• Հողօգտագործողներին մատչելի գներով ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի ձեռքբերման աջակցության ծրագիրն ընթանում է բնականոն հունով• Գյուղատնտեսության ոլորտի պետական աջակցության ծրագրերից օգտվելու նպատակով Գեղարքունիքի մարզի բնակչության շրջանում իրականացվում են իրազեկման աշխատանքներ• Շիրակի մարզում բացվել է տոհմային ոչխարաբուծության նոր կենտրոն• ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի պարարտանյութերի գնի 50%-ը• Հայաստանում այս տարի կհամարակալվի և կհաշվառվի 800 հազար գլուխ խոշոր եղջերավոր կենդանի. ականջապիտակներին կլինի QR կոդ• Քննարկվել են գինեգործության ոլորտի զարգացման հեռանկարները
горячие новости
• Գեղամասարում արեւային կայան կկառուցվի. արտադրված էլեկտրաէներգիան ամբողջությամբ վաճառվելու է «ՀԷՑ» ՓԲԸ-ին• Տնտեսական աճը եռամսյակի արդյունքում 8.6 տոկոս է, սա ի ցույց է դնում ՀՀ տնտեսական դիմակայունությունը. Փաշինյան• Շուրջ 12 մլն դրամ՝ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց տնային խնամքի ծառայությունների տրամադրման համար• Քննարկվել են տնտեսության ոլորտում հայ-ղազախական փոխգործակցության հարցեր• Ի գիտություն գործարար համայնքի ներկայացուցիչների• Վահան Քերոբյանը մասնակցել է Ռոտարի Ինտերնեյշնլ միջազգային կազմակերպության 2452 տարածաշրջանի համաժողովին• Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտում հայ-լիտվական համագործակցության հնարավորությունները• Վճարումներն անկանխիկ ստանալու հնարավորությամբ ապահովված է նոր սերնդի 61 921 ՀԴՄ• Լույս հիմնադրամ. Հայաստանում բիզնեսի խրախուսման արտոնությունները 2018թ. իշխանափոխությունից հետո

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն