Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը խաղողի մթերման մեկնարկին ընդառաջ այցելել է «ՄԱՊ» ընկերություն

26 օգոստոսի 2021 | | Цитата

Նախարարի տեղակալ Արման Խոջոյանը օգոստոսի 26-ին այցելել է «ՄԱՊ» ՓԲԸ, որտեղ խաղողի մթերման շրջանին ընդառաջ ընթացքի մեջ են վերազինման և նորագույն սարքավորումների ներդրման աշխատանքները։ Այցի ընթացքում փոխնախարարին ուղեկցում էին Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը և Նախարարության պարենային անվտանգության և ագրովերամշակման զարգացման վարչության պետ Գևորգ Ղազարյանը։

Ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանի ուղեկցությամբ պաշտոնյաները շրջել են գործարանում, ծանոթացել խաղողի մթերման պայմաններին՝ ընդունման փուլից սկսած մինչև պատրաստի արտադրանքի շշալցում և փաթեթավորում։

Վերազինման արդյունքում 2020-2021 թթ. գործարանում ներդրվել են գինու և կոնյակի շշալցման նոր  հոսքագծեր, որոնք  էապես կնպաստեն պատրաստի արտադրանքի ծավալների մեծացմանը։ Հոսքագծերի ձեռքբերման նպատակով ընկերությունն օգտվել է նաև ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրից։

Ընկերությունը մթերումները կազմակերպում է տարածաշրջանի համայնքներից։ Գործում է նաև պահածոների արտադրամաս, որի տեսականին պարբերաբար համալրվում է։ 

Գործարանում 2020 թվականից ներդրվել է կշռման թվայնացված համակարգ, ինչը թույլ կտա առավել ճշգրիտ իրականացնել մթերման հաշվարկները, իսկ ներդրված բարձրակարգ իտալական սարքավորումները հնարավորություն են ընձեռում մարդկային գործոնը հասցնել նվազագույնի՝ դրանով իսկ ապահովելով բարձրորակ արտադրանք։

Գործարանի տնօրենը հյուրերին ներկայացրել է նաև գինու և կոնյակի մառանները, ինչպես նաև կոլեկցիոն կոնյակների սրահները, որտեղ հնեցվում են ընկերության կոնյակի սպիրտի պաշարները։  

Մակար Պետրոսյանն ընդգծել է, որ «ՄԱՊ» ընկերությունը մեծապես հետաքրքրված է համաշխարհային շուկայում հայկական գինիների ճանաչելիության բարձրացման, ինչպես նաև Հայաստանում գինու տուրիզմի զարգացման հեռանկարներով և այդ ուղղությամբ ընկերությունը նույնպես քայլեր է ձեռնարկում։

Շրջայցի ընթացքում նախարարի տեղակալ Արման Խոջոյանը պատրաստակամություն է հայտնել պետական աջակցության գործիքակազմերի շրջանակում հնարավորինս նպաստել վերամշակող ընկերությունների գործունեության ընդլայնմանն ու ներդրումային նոր ծրագրերի իրականացմանը:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն