ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ՝ ՄԵԿ ՎԱՅՐՈՒՄ

26 օգոստոսի 2021 | Հարկային-մաքսային | Цитата

ՊԵԿ ԿԱՅՔՈՒՄ ՀՐԱՊԱՐԱԿՎԵԼ Է ՀԱՐԿԱՅԻՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակվել է արտադրության ոլորտի վերաբերյալ հարկային ուղեցույց: Այն մշակվել է նյութական արտադրության ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների համար: Ուղեցույցում ներառված են արտադրական ոլորտում գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից արտադրանքի թողարկման հետ կապված հարկային պարտավորությունների հաշվարկմանն առնչվող կարգավորումները, ինքնարժեքի հաշվարկման առանձնահատկությունները, ինչպես նաև արտադրական գործունեության կազմակերպման վերաբերյալ այլ օգտակար տեղեկատվություն: Ուղեցույցում դրանք ներկայացված են մատչելի եղանակով` գործնական օրինակներով, բանաձևերով և իրավական ակտերի հղումներով:

Ուղեցույցը մշակվել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն հարկային վարչարարության և քաղաքականության առաջնորդմանը» (STAPL) ծրագրի շրջանակում Համաշխարհային բանկի փորձագիտական խմբի կողմից` ՊԵԿ ստորաբաժանումների հետ սերտ համագործակցության արդյունքում: Հարկ վճարողների հետ կազմակերպված քննարկումներից հետո վերջնական տարբերակում հաշվի են առնվել նաև նրանց առաջարկները` ուղեցույցներն ավելի ընկալելի դարձնելու համար ոլորտի հարկ վճարողներին:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակվել են նաև զբոսաշրջության ոլորտի և առևտրական գործունեության վերաբերյալ հարկային ուղեցույցներ: Իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով ստեղծված ուղեցույցները տեղադրված են ՊԵԿ պաշտոնական կայքում՝ «Տեղեկատվություն» բաժնի «Այլ հրապարակումներ» հատվածում: Այդ մասին կոմիտեն հարկ վճարողներին ծանուցել է նաև հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն