Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ՀՄՄ) Connect2Recover նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է հետազոտական աշխատանքների Connect2Recover (C2R) միջազգային մրցույթը, որն ուղղված է թվային ենթակառուցվածքների և թվային էկոհամակարգերի ամրապնդման միջոցով լայնաշերտ կապի առավել արդյունավետ գործարկմանը:
Մրցույթի նպատակն է տեղեկատվական տեխնոլոգիանների կիրառման միջոցով, աջակցել COVID-19 համավարակից արագ վերականգնմանն ուղղված աշխատանքներին։
Այս մրցույթը բաց է գիտական հաստատությունների և հետազոտական կենտրոնների, այդ թվում՝ սկսնակ հետազոտողների համար: Դիմել կարող են նաև գիտական հաստատություններին կից աշխատող անհատ փորձագետները:
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2021 թվականի օգոստոսի 31-ն է։ Հաղթողները կորոշվեն մեկ ամսվա ընթացքում, և յուրաքանչյուրին կտրվի 42 000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում։
Մրցույթի մասին մանրամասն տեղեկությունները հասանելի են Connect2Recover Research Competition կայքում: Դիմելու ընթացակարգի և մրցույթի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք ձեր հարցերն ուղարկել Connect2Recover@itu.int էլ. փոստին։
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться