• Armenianeconomy.com

Առաջատար տեխնոլոգիական ընկերություններում շուրջ 40 փորձնակ արդեն անցնում է գործնական պրակտիկա․ հայտագրումը շարունակվում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը 2021 թվականին գործարկել է «Փորձնակների գործնական պրակտիկա» պիլոտային նախագիծը։

Նախագծի նպատակն է Կորոնավիրուսի (COVID-19) հետևանքով ստեղծված իրավիճակում բարձր տեխնոլոգիական կազմակերպություններին ընձեռնել հնարավորություն ներգրավել հավելյալ անձնակազմ, իսկ սկսնակ մասնագետներին, ովքեր ունեն բարձր տեխնոլոգիական ոլորտի նախնական գիտելիքներ և հմտություններ, հնարավորություն տալ գործնական պրակտիկա անցնել տեխնոլոգիական ընկերություններում:

Նախագծին կարող են մասնակցել 18 տարին լրացած ՀՀ այն քաղաքացիները, ովքեր կանցնեն կազմակերպության կողմից հաստատված ընդունելության ընթացակարգը և կհամապատասխանեն ընտրության չափանիշներին:

Նախագծի թիրախային խմբերն են բարձր տեխնոլոգիական ոլորտի սկսնակները, ինչպես նաև ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից կազմակերպած 2020 թվականի «Մասնագետների պատրաստման ԲՈՒՀ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագրի շրջանավարտները։

2021 թվականի հունիսի 11֊ին անկախ մասնագիտական մրցութային հանձնաժողովը, որը կազմված է եղել ոլորտի փորձագետներից, մասնագետներից և պետական շահառու գերատեսչությունների ներկայացուցիչներից, ամփոփել է դրամաշնորհային մրցույթի գնահատումը։ Արդյունքում հաղթող է ճանաչվել ՀՀ ռեզիդենտ հանդիսացող բարձր տեխնոլոգիական ոլորտի 9 ընկերություն, որոնք համապատասխանել են մրցույթի պահանջներին, դրանք են՝ Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems, DataArt, The Gurus, Codics, FimeTech։

Ելնելով նախագծի պահանջներից՝ գործնական պրակտիկան իրականացնող ընկերությունը պետք է կազմակերպի փորձնակների հավաքագրումը և ապահովի արդյունավետ գործնական պրակտիկայի գործընթացը։

Այս պահին Instigate Mobile, Web Projects, G-host, ISTC Labs, EPAM Systems ընկերություններում փորձնակների գրանցումը դեռ շարունակվում է։

Իսկ 4 ընկերություններում ՝ DataArt, The Gurus, Codics, FimeTech, հայտագրումն ավարտված է․ շուրջ 40 երիտասարդ արդեն իսկ սկսել է գործնական պրակտիկան։

Ծրագրի արդյունքում նախատեսվում է ունենալ շուրջ 100 փորձնակ, որոնք 6 ամիս տևողությամբ գործնական պրակտիկա կանցնեն 9 առաջատար տեխնոլոգիական ընկերություններում։

Գործնական պրակտիկայի ավարտին ընկերությունները պարտավորվում են ապահովել ծրագրին մասնակցած փորձնակներից առնվազն 50%-ին առնվազն մեկ տարվա աշխատանքային պայմանագրով՝ առնվազն 150,000 ՀՀ դրամ աշխատավարձով (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը):

Նախագծի հիմքում բաց և երկկողմանի վստահությամբ պետություն–մասնավոր հատված համագործակցությունն է, որտեղ պետությունը տրամադրում է ֆինանսական աջակցություն, իսկ մասնավոր հատվածն ապահովում է գիտելիք, միջավայր, գործիքներ և աշխատանքի հնարավորություն: Փորձնակները հնարավորություն կունենան կիրառել իրենց գիտելիքները գործնականում, ներգրավվել ու աշխատել ընկերություններում՝ ձեռք բերելով մասնագիտական գիտելիքներ և ոլորտային հմտություններ:

Ծրագրի մանրամասները և դիմելու ընթացակարգը ներկայացված են www.edu.hti.am կայքում։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• ՀՀ ԲՏԱ նախարարությունը և ԱՏՁՄ- ն հայտարարում են DigiWeek- ի և Digitec 2021- ի մեկնարկի մասին• Քննարկվել են Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիական ոլորտում համագործակցության հեռանկարները• Քննարկվել են տեխնոլոգիական մի շարք ուղղություններով Նիդերլանդների հետ համագործակցության խորացման հնարավորությունները• Վահագն Խաչատուրյանը ընդունել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան ծրագրի ղեկավարին• Թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում կկատարվեն պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներ• Ստացե'ք տեխնոլոգիական կրթություն մինչև 80% համաֆինանսավորմամբ  • Մեկնարկել է SpaceCamp-2021 (ՍփեյսՔեմփ-2021) ամառային ճամբարը• Վահագն Խաչատուրյանը և Ֆան Յոնգը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության հնարավորությունները• Connect2Recover հետազոտական աշխատանքների միջազգային մրցույթին մասնակցելու հրավեր
Հայտարարություններ
• ՀայՓոստը, ՀՀ ԲՏԱ և ԿԳՄՍ նախարարությունները կազմակերպում են ձեռագիր նամակ գրելու մրցույթ • Անձի ֆունկցիոնալությոնը գնահատող մասնագետների վերապատրաստում• Մեկնարկել է «100 գաղափար Հայաստանի համար» նորարարական նախագծերի և գիտատեխնիկական մշակումների մրցույթը• ԴԱՍԸՆԹԱՑ` ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱԴՐԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՎԱՐՄԱՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ• Հայտարարություն մրցույթի օրվա փոփոխության վերաբերյալ • Նախապատրաստական դասընթաց` Հանրային հատվածի հաշվապահի որակավորման քննության վերաբերյալ• Մալիշկայի համայնքապետարանը հրավիրում է հողամասի աճուրդ վաճառքի• ԴԱՍԸՆԹԱՑ` սկսնակ և բազային գիտելիքներ ունեցող հաշվապահների համար• 19-րդ միջոցառման շրջանակում անցկացվող դասընթացներն ընթացքի մեջ են

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն