Քննարկվել են ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման քայլերը. նախարարի տեղակալ Նարեկ Տերյանն այցելել է «Զվարթնոց» օդանավակայան

19 օգոստոսի 2021 | | Цитата

ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Գևորգ Սիմոնյանն այցելել են «Զվարթնոց» օդանավակայան, տեղում ծանոթացել կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված` ուղևորափոխադրումների արագ և անվտանգ կազմակերպման խնդիրներին:

Փոխնախարարները շրջել են օդանավակայանի սրահներում, հետաքրքրվել աշխատանքների ընթացքով:

Գործընկերները քննարկել են առկա խնդիրները, մասնավորապես` սպասասրահում ժամանողներին դիմավորող անձանց տեղաշարժի ճիշտ կառավարման անհրաժեշտությունը, այդ ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումներն ու հնարավոր լուծումները:

Նշվել է, որ ներկայումս արգելվում է դիմավորող անձանց մուտքը սպասասրահ, ինչը երբեմն դժգոհությունների առիթ է դառնում՝ խոչընդոտելով օդանավակայանի աշխատանքը։ Միաժամանակ, սպասասրահում գործում են մի շարք ծառայություններ (բանկոմատ, բանկ, սրճարան և այլն), որոնցից օգտվելու պայմանները ևս կարգավորման կաիրք ունեն։

Քննարկումների ընթացքում առաջարկվել է դիտարկել թեթև շարժական կառույցների միջոցով ՊՇՌ թեստերի իրականացման հատվածը ժամանակավորապես մեկուսացնելու հնարավորությունը, ինչի արդյունքում կթույլատրվի դիմավորող անձանց մուտքը սպասասրահի չարգելված հատվածներ։

Այցի ընթացքում քննարկվել են համաճարակային իրավիճակի բարելավմանը և ուղևավորահոսքերի արդյունավետ կարգավորմանն ուղղված այլ հարցեր ու առաջարկներ:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն