ՀՀ կառավարության 2006 թ․ հուլիսի 27-Ի N 1183-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

18 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգարգում փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ------  2021 թվականի N ----------Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ  ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասին և 21-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներին համապատասխան`

    Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության  2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն 2005թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Նորոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման:

1) վերնագրում և 1-ին կետում «ուսանողական նպաստ» բառերը փոխարինել «ուսանողական նպաստ (լրիվ կամ մասնակի (զեղչ))» բառերով

2) հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 9-10-րդ և 12-14-րդ կետերով նախատեսված առաջադիմության պահանջը չի տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցում (լրիվ կամ մասնակի(զեղչ)) ստացած ուսանողների վրա։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետով հաստատված կարգի 13-րդ կետով նախատեսված առաջադիմության պահանջը կիրառվում է 2023 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 10-ի N 2008-Լ որոշմամբ նախատեսված այն շահառուների նկատմամբ, որոնք 2020-2021 ուսումնական տարվա 1-ին կիսամյակի դրությամբ ընդգրկված են եղել բարձրագույն ուսումնական հաստատությունների կամ կազմակերպությունների ուսանողական համակազմում կամ սահմանված կարգով դադարեցրել են ուսումնառությունը պարտադիր ժամկետային զինվորական ծառայության զորակոչվելու կապակցությամբ (ներառյալ 2020 թվականի ամառային զորակոչը):


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն