Շիրակի մարզում կներդրվի երթուղային միասնական ցանց

18 օգոստոսի 2021 | | Цитата

Շիրակի մարզում կներդրվի  երթուղային միասնական ցանց: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը,  Կառավարության որոշմամբ սպասարկման մեկ օպերատոր ունեցող միասնական երթուղային ցանց պետք է ունենան բոլոր մարզերը: Նմանատիպ ցանց արդեն գործում է Արմավիրի մարզում: Ըստ այդ որոշման Շիրակում ներմարզային ու միջմարզային ուղևորափոխադրումներն իրականացնելու է մեկ ընկերություն:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրեց Շիրակի մարզպետարանի տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Խաչատուր Խնձրցյանը Շիրակի մարզի նոր երթուղին մշակված է:  Այս պահին  Շիրակի մարզում գործում է 14 ընկերություն, որոնք սպասարկում են 51 ներմարզային ու 16 միջմարզային երթուղի: Նոր որոշման համաձայն` այս ընկերությունների տրանսպորտային միջոցները շահագործումից դուրս կգան: «Ներկա պահին շահագործվող ոչ մի տրանսպորտային միջոց չի բավարարում որոշմամբ սահմանված կարգի պահանջներին: Մենք պարտադրված պահանջ ունենք՝ երթուղային ցանցում կիրառել մինչև 25 նստատեղ ունեցող  տրանսպորտային միջոց և ամենաքիչը մինչև 10 տարվա շահագործմամբ: Այսինքն` նոր երթուղային ցանցում աշխատելու են 18-25 տեղանոց տրանսպորտային միջոցներ, որոնք ավտոբուսներ են և միկրոավտոբուսային երթուղիները ամբողջությամբ վերանում են»,-նշեց  Խաչատուր Խնձրցյանը` հավելելով, որ միասնական ցանցի ստեղծմամբ, մարզի բոլոր համայնքներում ուղևորափոխադրումների խնդիրը կլուծվի:

Արմենուհի Մխոյան  
armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն