ՀՀ- ից պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի լիցենզիաների ձևերը սահմանելու մասին

17 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի համար լիցենզվորման ըգործընթացը։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 _______________  _____ թվականի N  -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԵՎ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՖԵՌՈՄՈԼԻԲԴԵՆԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 27-րդ պարբերությունն ու 2.1-ին հոդվածը և համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» Պայմանագրի 47-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Սահմանել, որ.
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000՝ պղնձի հանքաքարեր և խտահանքեր, 2613՝ մոլիբդենի հանքաքարեր և խտահանքեր, 7202700000՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանումը դեպի երրորդ երկրներ իրականացվում է լիցենզիաների հիման վրա:

2) Սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների արտահանման նպատակով տրամադրվում է գլխավոր լիցենզիա, իսկ մինչև 100 կիլոգրամ արտահանելու դեպքում՝ մեկանգամյա  լիցենզիա։

3) Սույն կետի 1-ին ենթակետում նշված ապրանքների արտահանման նպատակով գլխավոր լիցենզիան տրամադրվում է յուրաքանչյուր մեկ տոննայի համար:

Լիցենզիաների տրամադրման համար լիազոր մարմին սահմանել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունը:
Սահմանել՝
1) ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքների արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը` համաձայն Հավելվածի։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը և գործում է վեց ամիս ժամկետով։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
   ՎԱՐՉԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                   Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

Հավելված
ՀՀ կառավարության_______ թվականի
 __  __________-ի N  -Ն որոշման

Ը Ն Թ Ա Ց Ա Կ Ա Ր Գ

ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ 810297000) ԱՊՐԱՆՔԱՅԻՆ ԴԻՐՔԻ ԾԱԾԿԱԳՐԵՐԻՆ ԴԱՍՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանման լիցենզավորման ընթացակարգով (այսուհետ` Ընթացակարգ) կարգավորվում են սույն կետում նշված ապրանքների արտահանման լիցենզավորման գործընթացի հետ կապված հարաբերությունները:

ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Սույն ընթացակարգում օգտագործվում են հետևյալ հասկացությունները՝
1) գլխավոր (հիմնական) լիցենզիա՝ լիցենզիա, որը տալիս է արտաքին առևտրային գործունեության մասնակցին իրավունք, լիցենզավորման ենթակա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000՝ պղնձի հանքաքարեր և խտահանքեր, 2613՝ մոլիբդենի հանքաքարեր և խտահանքեր, 7202700000՝ ֆեռոմոլիբդեն, 8102՝ մոլիբդեն և դրանից պատրաստված արտադրատեսակներ (բացառությամբ 810297000՝ թափոններ և ջարդոն) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ դեպի երրորդ երկրներ արտահանման համար՝ լիցենզիայով նախատեսված քանակով.

2) «մեկագամյա լիցենզիա» («միանգամյա լիցենզիա»)՝ լիցենզիա, որը տրամադրվում է արտաքին առևտրային գործունեության մասնակցին արտաքին առևտրային այնպիսի գործարքի հիման վրա, որի առարկան լիցենզավորման ենթակա ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներն են և որը տվյալ ապրանքների մինչև 100 կիլոգրամ քանակության արտահանման իրավունք է տալիս.

3) ապրանք` ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000)  ապրանքային դիրքի ծածկագրերին դասվող ապրանքներ.

4) արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներ`  Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով գրանցված կամ հաշվառված իրավաբանական անձինք կամ անհատ ձեռնարկատերեր.

 5) հայտատու` արտաքին տնտեսական գործունեության մասնակից կամ սույն որոշմամբ սահմանված դեպքերում` իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր, որը լիազոր մարմին է ներկայացնում փաստաթղթեր՝ լիցենզիաների ձևակերպման նպատակով:

 III. ԼԻՑԵՆԶԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիա ստանալու համար հայտատուն Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարություն (այսուհետ՝ Լիազոր մարմին) է ներկայացնում ուղեկցող գրություն` նշելով իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գտնվելու վայրը, պետական գրանցման կամ պետական հաշվառման համարը, ՀՎՀՀ-ն, էլ.փոստի հասցեն և հեռախոսահամարը, ինչպես նաև`
1)  գլխավոր լիցենզիայի համար հայտ` համաձայն N 1 ձևի և պայմանագրի պատճենը,

2) մեկանգամյա լիցենզիայի համար հայտ` համաձայն N 3 ձևի, հաշիվ-ապրանքագրի պատճենը և լաբորատոր փորձարկումներ կատարելու համար պայմանագրի կամ համաձայնագրի պատճենը,

3) պետական տուրքի վճարման անդորրագրի պատճենը կամ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20-նիշանոց ծածկագրի վերաբերյալ տեղեկատվություն:

Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիա ստանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը Լիազոր մարմին հայտատուի հայեցողությամբ կարող են ներկայացվել էլեկտրոնային եղանակով (էլեկտրոնային հասցեն` secretariat@mineconomy.am), ինչպես նաև՝ փոստով կամ առձեռն։ Էլեկտրոնային եղանակով դիմելու դեպքում դիմումը և հայտը անհրաժեշտ է ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ:
Հայտատուի կողմից, սույն ընթացակարգով սահմանված պահանջներին համապատասխան, անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացվելու դեպքում Լիազոր մարմնի կողմից հայտի մուտքագրման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում բավարարվում կամ մերժվում է լիցենզիայի տրա­մա­դրումը: Սույն ընթացակարգի 1-ին կետում նշված յուրաքանչյուր անվանում ապրանքի համար տրամադրվում է առանձին լիցենզիա։
Գլխավոր լիցենզիան (համաձայն N 2 ձևի) տրամադրվում է յուրաքանչյուր մեկ տոննայի համար: Սակայն մեկ լիցենզիա կարող է տրամադրվել մեկ տոննայից ավելի քանակի համար, եթե յուրաքանչյուր տոննայի համար վճարվել է օրենքով սահմանված պետական տուրք։ Յուրաքանչյուր մեկ տոննայից պակաս, բացառությամբ սույն ընթացակարգի 7-րդ կետով նախատեսված դեպքերի, արտահանվող ապրանքների համար տրամադրվում է մեկ տոննայի համար նախատեսված գլխավոր լիցենզիա։
Յուրաքանչյուր մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում տրամադրվում է մեկանգամյա լիցենզիա (համաձայն N 4 ձևի) նշելով արտահանվող այն ապրանքի քանակը, որի համար վճարվել է պետական տուրք օրենքով սահմանված չափով։
Սույն ընթացակարգի 1-ին կետում նշված ապրանքների մինչև հարյուր կիլոգրամ արտահանելու դեպքում գործում է «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափը։
Հայտատուի ներկայացրած փաստաթղթերը Լիազոր մարմնում մուտքագրվելուց հետո, թերի լինելու դեպքում, 1 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին էլեկտրոնային կամ կապի այլ միջոցներով տեղեկացվում է հայտատուին:
Հայտատուն հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի լինելու մասին տեղեկացում ստանալու դեպքում մինչև 2 աշխատանքային օրվա ընթացքում կարող է համալրել դրանք: Տվյալ դեպքում սույն ընթացակարգի 5-րդ կետով նախատեսված ժամկետը երկարաձգվում է ևս մինչև 2 աշխատանքային օրով։
Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիա ստանալու մասին հայտը մերժվում է, եթե հայտը և դրան կից ներկայացվող փաստաթղթերը թերի են, և 2 աշխատանքային օրվա ընթացքում հայտատուն չի վերացնում հայտում կամ դրան կից փաստաթղթերում առկա թերությունները կամ չի ներկայացնում համալրված փաստաթղթերը:
Գլխավոր կամ մեկանգամյա լիցենզիայի գործողության ժամկետի ավարտ է համարվում սույն որոշման 4-րդ կետով սահմանված ժամկետի ավարտը:
Այն դեպքում, երբ որպես իրավաբանական անձ գրանցված լիցենզավորված անձի հիմնադիր փաստաթղթերում կատարվել են փոփոխություններ (անվանման կամ գտնվելու վայրի փոփոխություն), կամ փոխվել են անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձ լիցենզավորված անձի անձնագրային տվյալները, լիցենզավորված անձը 3 աշխատանքային օրվա ընթացքում դիմում է Լիազոր մարմին՝ կցելով նաև նշված փոփոխությունները հավաստող փաստաթղթերը, տրամադրված լիցենզիայում փոփոխություն կատարելու նպատակով։
Լիցենզիայի կորստի դեպքում Լիազորված մարմինը, հայտատուի գրավոր դիմումի հիման վրա տրամադրում է լիցենզիայի կրկնօրինակը, որը պարունակում է «Կրկնօրինակ» գրառումը։ Դիմումը, որով պարզաբանվում են լիցենզիայի կորստի պատճառները և հանգամանքները, շարադրվում է ազատ ձևով։
Լիցենզիայի կրկնօրինակը Լիազոր մարմնի կողմից տրամադրվում է դիմումը Լիազոր մարմնում մուտքագրելու օրվանից հետո՝ 2 աշխատանքային օրվա ընթացքում։ Կրկնօրինակի տրամադրման համար պետական տուրք չի գանձվում։

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԻՑ ՊՂՆՁԻ ԵՎ ՄՈԼԻԲԴԵՆԻ ԽՏԱՆՅՈՒԹԻ, ՖԵՌՈՄՈԼԻԲԴԵՆԻ, ՄՈԼԻԲԴԵՆԻ՝ ԴԵՊԻ ԵՐՐՈՐԴ ԵՐԿՐՆԵՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ  ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՅՏԵՐԻ ՈՒ ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ
Սույն որոշման ընդունումը պայմանավորված է «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածի (4-6 մասերի)՝ դեպի երրորդ պղնձի և մոլիբդենի խտանյութի, ինչպես նաև ֆեռոմոլիբդենի և մոլիբդենի արտահանման գործընթացը կանոնակարգելու անհրաժեշտությամբ։  

ԸՆԹԱՑԻԿ ԻՐԱՎԻՃԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ
Վերջին տարիներին համաշխարհային շուկայում արձանագրվում է գունավոր մետաղների բորսայական գների աճ, ինչը  բարենպաստ պայմաններ են ստեղծում Հայաստանի մետաղական հանքարդյունաբերության ոլորտի եկամուտների աճի և ոլորտի հետագա զարգացման համար։

Միաժամանակ հիշյալ նախաձեռնությունն ունի ընդերքի պաշտպանության նպատակ։ Մասնավորապես, հաշվի առնելով, որ ընդերքը հանդիսանում է պետության բացառիկ սեփականությունը, պետությունը ընդերքի օգտագործման արդյունավետ կառավարման նպատակով սահմանում է լիցենզիաների տրամադրման ընթացակարգ։

Այդ իսկ նպատակով ՀՀ կառավարության կողմից ներկայացվել է օրենսդրական նախաձեռնություն՝ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենք) 19.6-րդ հոդվածում լրացումներ կատարելու համար, համաձայն որի՝ ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 2603000000, 2613, 7202700000, 8102 (բացառությամբ 810297000) ծածկագրերին դասվող ապրանքների` դեպի երրորդ երկրներ արտահանումը կհամարվի լիցենզավորվող գործունեություն և սահմանվել է այդ ապրանքների պետական տուրքի դրույքաչափը։

Ուստի, հիմք ընդունելով «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքի 2-րդ հոդվածը, (որը նախատեսում է ներքին շուկայի  ու տեղական արտադրության պաշտպանության նպատակով արտաքին առևտրի ոլորտում սահմանափակումների կիրառում), ինչպես նաև նշված ապրանքների արտահանման գործընթացը կանոնակարգելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել սահմանել լիցենզիաների տրամադրման լիազոր մարմին, ինչպես նաև՝ լիցենզիաների տրամադրման ընթացակարգ, որը կկանոնակարգի պետության և տնտեսվարող սուբյեկտի իրավահարաբերությունները՝ երրորդ երկրներ վերը նշված ապրանքների արտահանման համար վերջիններիս փոխադարձ պարտականությունները, ինչպես նաև՝ տրամադրվող լիցենզիայի ձևաչափը։

Սույն կարգով նախատեսվում է տրամադրել արտահանվող վերը նշված ապրանքների համար գլխավոր լիցենզիա, որտեղ կնշվի արտահանվող ապրանքի քանակը, իսկ հայտատուն կարող է այն արտահանել գլխավոր լիցենզիայով սահմանված ժամկետում առանձին խմբաքանակներով՝ լրացնելով լիցենզիայում նշված սահմանաչափը։ Վերը նշված ընթացակարգը հնարավորություն կընձեռի հնարավորոինս նվազեցնել վարչարարությունը և մեկ լիացենզիայի միջոցով արտահանելու տարբեր խմբաքանակներ (առանց յուրաքանչյուր անգամ Լիազոր մարմնին դիմելու)։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ հանքարդյունաբերական արտադրանք արտահանող ընկերությունների համար հաճախակի առաջանում է անհրաժեշտություն արտահանել երրորդ երկիր ոչ մեծ քանակի (մինչև 100 կգ) արտադրանք լաբորատոր անալիզների համար՝ նպատակահարմար է գտնվել տարանջատել տրամադրվող արտահանման լիցենզիաներն ըստ ձևի (գլխավոր կամ մեկանգամյա) այն նպատակով, որ լաբորատոր անալիզների համար փոքր քանակի արտադրանքի արտահանման դեպքում գանձվի պետական տուրք «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով, այն է բազային տուրքի չափով (հազար դրամ)։

 Սույն կարգով լիցենզիաների տրամադրման համապատասխան մարմին է սահմանվել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, որը հանդիսանում է արտաքին առևտրի և արտաքին արտևտրում սակագնային և ոչ սակագնային քաղաքականություն մշակող և համակարգով պետական մարմին։

«Հայաստանի Հանրապետությունից պղնձի և մոլիբդենի խտանյութի, ֆեռոմոլիբդենի, մոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանման  ժամանակավոր սահմանափակում կիրառելու, արտահանման լիցենզավորման ընթացակարգը և հայտերի ու լիցենզիաների ձևերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանում, իսկ պետական բյուջեում նախատեսում է եկամուտների ավելացում լիցենզիայի ստացման նպատակով պետական տուրքերի վճարման տեսքով։                       

ՏՎՅԱԼ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Մետաղական օգտակար հանածոների օգտագործումը փոխհատուցելու նպատակով, ինչպես նաև մետաղական օգտակար հանածոների և դրանց վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից ստացվող բարձր շահութաբերության պարագայում բյուջեի մուտքերի ավելացում,
Համաշխարհային շուկայում ձևավորված բարձր գնային պահանջարկի պայմաններում Հայաստանի հանքարդյունաբերության և գունավոր մետալուրգիայի ոլորտում ստեղծել և զարգացնել առավել մաքուր և էկոլոգիապես անվտանգ տեխնելոգիաների կիրառմամբ արտադրությունների ստեղծում և զարգացում։

ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԲՆՈՒՅԹԸ
Լիցենզավորման միջոցով երրորդ երկրներ արտահանվող ապրանքների արտահանման համար լիցենզավորման ընթացակարգի սահմանում՝ «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածով սահմանված դրույթի կիրառմամբ («արտաքին առևտրի ոլորտում սահմանափակման ենթակա ապրանքները` ապրանքներն են, որոնց նկատմամբ արտաքին առևտրի դեպքում կարող են կիրառվել սահմանափակումներ և (կամ) արգելքներ մի շարք նպատակներով։

ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԸ
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից՝ շահագրգիռ պետական մարմինների մասնակցությամբ:

e-draft.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն