Մարտի 7-ին տեղի ունեցած ՀՀ կառավարության հերթական նիստում գործադիրը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։ ՀՀ վարչապետը կարևորել է այս փաստաթուղթը, որը ներառում է խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր սկզբունքային դրույթները։ Շեշտելով հայեցակարգը զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Սա մեր նախընտրական խոստումներից է, կարևորագույն հարց է, որը մշտապես գտնվում է երևանցիների ուշադրության կենտրոնում»։
Գործադիրը հաստատել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում ու պարզեցվում են նշված տարածքներում կառուցապատման գործառույթները, հավանություն տվել ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային' 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովելու հայեցակարգին և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
Անուն* | |
Ձեր էլ. հասցեն* | |
Ուղարկվող էլ. հասցեն* | |
Комментарии
нет комментариев
Написать комментарий
Комментарии может оставить только зарегистрированный пользователь.Вам необходимо авторизоваться или зарегистрироваться