«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին

16 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և անհետաձգելի համարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ ընկած հողերի ոռոգման ջրապահովության դեֆիցիտը մասնակի մեղմելու/ջրապահովվածությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ:

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 Օ Ր Ե Ն Ք Ը

 <<ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ԱՆՀԵՏԱՁԳԵԼԻ ՀԱՄԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 14-ի NՀՕ-276 օրենքը (այսուհետ` Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.6-րդ հոդվածով.

«Հոդված 2.6. Հաստատել 2021 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ժամանակավոր ծրագիր)` համաձայն N 7 հավելվածի:»։ 

Հոդված 2. Օրենքով հաստատված՝ Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան և համալիր ծրագրերի 6-րդ գլուխը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.8-րդ կետով.

«6.8. 2021 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 245 մլն մ3: 2021 թվականի ընթացքում Սևանա լճից բացթողնվող ջրի՝ 170 մլն մ3-ը գերազանցող չափաքանակի հաշվին արտադրվող էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության մոտ առաջացող լրացուցիչ գումարները (այսուհետ` Lրացուցիչ գումարներ) ենթակա են վճարման` այդ գումարների հավաքագրման և դրանց հաշվին Ժամանակավոր ծրագրի 3-րդ մասով սահմանած ուղղություններով ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումների իրականացման համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1.2-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի «ա» ենթակետին համապատասխան  բացված արտաբյուջետային հաշվին (այսուհետ` Արտաբյուջետային հաշիվ): Լրացուցիչ գումարների հաշվարկման ու վճարման կարգը, ինչպես նաև դրանց հաշվին կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշիվը (նախահաշիվները) սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Արտաբյուջետային հաշվի միջոցների շրջանառությունը և պետական բյուջեի կատարման հաշվետվություններում արտացոլումն իրականացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով: Տարեկան արդյունքներով Արտաբյուջետային հաշվի միջոցների չծախսված մնացորդն ուղղվում է այդ հաշվից հաջորդ  տարում կատարվելիք բյուջետային ելքերի նախահաշվով (նախահաշիվներով) նախատեսվող բյուջետային ելքերի ֆինանսավորմանը:»:

 Հոդված 3. Օրենքը լրացնել «2021 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը» N7 հավելվածով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև արտաբյուջետային հաշվի միջոցների սպառումը (եթե օրենքով այլ բան նախատեսված չէ):

Հավելված N7

 ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԾՐԱԳԻՐ
2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻՑ  ՋՐԻ ԲԱՑ ԹՈՂՆՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՉԱՓԱՔԱՆԱԿԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 2021 թվականին Սևանա լճից ջրի բաց թողնման տարեկան առավելագույն չափաքանակի փոփոխության վերաբերյալ ժամանակավոր ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) մշակված է համաձայն «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1 կետի երկրորդ պարբերության դրույթների:

 Ծրագիրը նպատակաուղղված է 2021 թվականին Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի ենթակայությամբ գտնվող հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակ ապահովելուն: 

Ներկա վիճակի վերլուծություն
 «Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք)` ամրագրված է լճից ջրի բացթողնման առավելագույն չափաքանակ 170 մլն մ3: Ջրբացթողումներն իրականացվում են ՀՀ կառավարության ամենամյա որոշումներով ամրագրված ամենամյա չափաքանակների շրջանակներում՝ սահմանված կարգին համապատասխան:

2021 թվականի հուլիսի 15-ի դրությամբ, 2019 թվականի՝ որպես նորմալ ջրատվության տարվա նույն օրվա համեմատ, ջրամբարներում առկա ջրի դեֆիցիտը կազմել է 345.43 մլն մ3: 2021թ.  օգոստոսի 1-ի դրությամբ ջրամբարների լցվածությունը եղել է մլն մ3 226.21 մլն մ3 , իսկ 2020 թ.՝ 351.98 մլն մ3, դիֆիցիտը՝ 125.77 մլն մ3 : 2021թ. հուլիսի 15-ի դրությամբ Սևան-Հրազդան ոռոգման համակարգը սնող Ապարանի, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում դիֆիցիտը 2019թ. համեմատ կազմել է՝ 36.32 մլն մ3, իսկ 2021թ օգոստոսի 1-ի դրությամբ 2020թ. համեմատ դիֆիցիտը կազմել է՝  21.43 մլն մ3: Անխուսափելի է նաև ջրի դեֆիցիտ Սևան-Հրազդան համակարգը սնող Հրազդան գետի ջրատվությունում  հուլիս-սեպտեմբեր ամիսներին: Սևան-Հրազդան համակարգի իշխման տակ գտնվող 31.4 հազ հա հողատարածքների ջրապահովվածության հաշվարկներում նախատեսվել է  Հրազդան գետի ջրատվությունն 2021թ. ամբողջ ոռոգման ժամանակահատվածում պլանավորվել է շուրջ 170 մլն մ3 (վերջին 4 տարիների միջին ջրատվությունը կազմում է 190.8 մլն մ3 ), սակայն  գետերի բազմամյա ջրագրության տվյալների համաձայն սակավաջուր տարում այդ ամիսների Հրազդան գետից կանխատեսվում է վերցնել 116 մլն մ3  ջուր նախատեսվածից շուրջ 54 մլն մ3 պակաս: Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանները 2021թ. ոռոգման շրջանում շահագործելու համար պլանավորվել է  14.8 մլն մ3 ջուր, սակայն սակավաջրության պատճառով նշված պոմպակայանների շահագործմամբ ավելացվել է  22.1 մլն մ3 լրացուցիչ ջուր (պոմպակայանների շահագործումը կախված է էլէներգիայի լարումից, մղման խողովակաշարերի տեխնիկական հնարավորություններից), որի արդյունքում կծախսվի նախատեսվածից շուրջ 11 կՎտ/ժ ավելի շատ  էլէներգիա, որը իր հերթին կառաջացնի շուրջ 450 մլն դրամի լրացուցիչ ծախս: 

Այսպիսով, 2021 թվականին համակարգի ոռոգման ջրի դիֆիցիտը կկազմի.

Հրազդան գետից՝ 54 մլն մ3 ,

Ազատի, Ապարանի և Մարմարիկի ջրամբարներից՝ 21.43 մլն մ3

Ընդամենը՝ 75.43 մլն մ3 , Մխչյանի և Ռանչպարի պոմպակայանների պլանավորածից ավել 22.1 մլն մ3 ջրառ իրականացնելու պարագայում, այլապես դիֆիցիտը կկազմի 97.53 մլն մ3:  

Սևանա լճից հուլիսի 15-ի դրությամբ 2019 թվականին բաց է թողնվել 48.264 մլն մ3, 2020 թվականին՝ 62.208 մլն մ3 և 2021 թվականին՝ 115.015 մլն մ3 ջուր, իսկ Արփա-Սևան թունելով Սևանա լիճ է տեղափոխվել համապատասխանաբար 2019 թվականին 136.947  մլն մ3, 2020 թվականին 153.726  մլն մ3 և 2021 թվականին 127.525 մլն մ3 ջուր:

Ծրագրի հիմնական նպատակըև առաջնային խնդիրները
 Ծրագրի հիմնական նպատակն է Սևան-Հրազդան էներգետիկ-իռիգացիոն համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման տակ գտնվող ոռոգելի հողատարածքների ոռոգումն իրականացնելու նպատակով անհրաժեշտ ջրաքանակի ապահովումը:

 Այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ առաջնային հիմնական խնդիրը նաև օրենքով սահմանված ոռոգման նպատակով լճից տարեկան բացթողման 170 մլն մ3 չափաքանակի ավելացումն է՝ այն դարձնելով մինչև 245 մլն մ3:

Լճից մինչև լրացուցիչ 75 մլն մ3 ծավալով ջրբացթողնման ավելացումը, ըստ նախնական գնահատականների, հնարավորություն կտա նաև Սևան-Հրազդան դերիվացիոն համակարգի ՀԷԿ-երում լրացուցիչ արտադրել ևս շուրջ 44 մլն կՎտ.ժամ էլեկտրաէներգիա: Սևան-Հրազդան կասկադի հիդրոէլեկտրակայաններում արտադրված էլեկտրական էներգիայի վաճառքից «Միջազգային էներգետիկ կորպորացիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունների հասույթի և կատարած ծախսերի տարբերությունից առաջացող շահույթը կուղղվի Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ոռոգման համակարգերի արդիականացմանն ուղղված նպատակային ներդրումներ իրականացնելուն:      

4. Ծրագրի իրականացումԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔները
 Ծրագրի իրականացումից ակնկալվում են հետևյալ արդյունքները`

հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,
ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում: 
5. Ծրագրի իրականացման ընթացքի նկատմամբ հսկողությունը
 «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բացթողումը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշումներով` ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմնի ներկայացրած կանխատեսումային առաջարկությունների հիման վրա:

Ջրային համակարգերի կառավարման լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր տասնօրյակը մեկ Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավել բաց թողնված ջրաքանակի վերաբերյալ:

Էներգետիկայի բնագավառում լիազորված պետական մարմինը յուրաքանչյուր ամիս Հայաստանի Հանրապետության կառավարություն պետք է ներկայացնի համապատասխան հաշվետվություն` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրի 6.1-րդ կետով նախատեսված` Սևանա լճից ջրի բացթողումների տարեկան առավելագույն չափաքանակից (170 մլն մ3) ավելի բաց թողնված ջրաքանակի օգտագործման արդյունքում արտադրված էլեկտրական էներգիայի քանակության և դրա հետ կապված կատարված վճարումների  վերաբերյալ:

Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովը սույն ծրագրի գործողության ընթացքում իրականացնում է փորձագիտական հետազոտություններ, որի արդյունքները ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն