Գնել Սանոսյանն ու Ասեթ Ասավբաևը քննարկել են Հայաստանի և տարածաշրջանային երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման հնարավորությունները

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ընդունել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող «ՏՐԱՍԵԿԱ» (Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցք) Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևին։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում եմ, որ հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանը։

Ողջունելով հյուրին՝ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը համոզմունք է հայտնել, որ «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում առկա են տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության հետագա զարգացման լավ հնարավորություններ և ընդգծել է դրանք իրացնելու գարծում Հայաստանի պատրաստակամությունը։

 «ՏՐԱՍԵԿԱ»-ի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևը, շնորհավորելով Գնել Սանոսյանին ՀՀ ՏԿԵ նախարարի պաշտոնը ստանձնելու առիթով, ներկայացրել է Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի առաջնահերթություններն ու ընթացիկ և նախատեսվող ծրագրերը։

Ասեթ Ասավբաևը մասնավորապես անդրադարձել է «ՏՐԱՍԵԿԱ»-ին անդամակցող երկրներում տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման թվայնացված համալիր հարթակի և միասնական տարանցիկ թույլտվությունների համակարգի ներդրման, մի շարք տեխնիկական ստանդարտների միասնականացման, սահմանահատումների ընթացակարգերի պարզեցման նախաձեռնություններին, որոնք միտված են փոխադրումների գործընթացի դյուրացմանը և ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև միջանցքի ծրագրի ընդհանուր արդյունավետության և գրավչության մեծացմանը։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի և Եվրոպական միության համագործակցության շրջանակում իրականացված ներդրումային և ինստիտուցիոնալ ու տեխնիկական աջակցության ծրագրերը։

Հանդիպման ընթացքում ՀՀ ՏԿԵ նախարարը և «ՏՐԱՍԵԿԱ» ՄԿՀ գլխավոր քարտուղարը քննարկել են Եվրոպա-Կովկաս-Ասիա միջազգային տրանսպորտային միջանցքի ծրագրի շրջանակներում Հայաստանի և տարածաշրջանային երկրների, այդ թվում նաև Կենտրոնական Ասիայի երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության զարգացման համատեքստում տարածաշրջանային տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։

Հայաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում կայացել է նաև «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի Միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Ասեթ Ասավբաևի և ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ, «ՏՐԱՍԵԿԱ» Միջկառավարական հանձնաժողովի Մշտական քարտուղարությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ (ազգային քարտուղար) Արմեն Սիմոնյանի հանդիպումը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են «ՏՐԱՍԵԿԱ» ծրագրի շրջանակներում կառույցի և Հայաստանի՝ որպես դրա անդամ երկրի, համագործակցության հետագա ընդլայնմանը, «ՏՐԱՍԵԿԱ»-ի զարգացման նախաձեռնություններին Հայաստանի մասնակցությանն առնչվող հարցեր։ Արմեն Սիմոնյանը անդրադարձել է նաև՝ մի կողմից «ՏՐԱՍԵԿԱ»-ի երկրների ու Հայաստանի, մյուս կողմից՝ Հայաստանի և ԵԱՏՄ անդամ մյուս երկրների միջև տարանցիկ բեռնափոխադրումների կազմակերպման որոշ ընթացակարգերի և մեխանիզմների համադրման հնարավորության հարցերին։

Ասեթ Ասավբաևը բարձր է գնահատել Արմեն Սիմոնյանի ջանքերը և ներդրումը «ՏՐԱՍԵԿԱ»-ի նախաձեռնությունների շրջանակներում Հայաստանի արդյունավետ մասնակցության գործում։ Արմեն Սիմոնյանը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել Ասեթ Ասավբաևին կառույցի ղեկավարումը ստանձնելուց ի վեր Հայաստանի և «ՏՐԱՍԵԿԱ»-ի փոխգործակցության հարցերում կառուցողական և պատրաստակամ մոտեցման համար։

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Միջազգային համագործակցություն
• Մոսկվան Հայաստանին վերստին թույլատրել է կաթնամթերք արտահանել ՌԴ• Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան• Հայաստանի և Ղազախստանի միջև ստորագրվել են մի շարք փաստաթղթեր• Գևորգ Պապոյանն ընդունել է Հայաստանում Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության ներկայացուցիչ Ռայմունդ Յելեի գլխավորած պատվիրակությանը• Հայ-ղազախական հարաբերությունները վերջին տարիների կտրվածքով ունեն բավականին լուրջ զարգացում․ Թաթուլ Մանասերյան• Ասիական զարգացման բանկի ձեռբերումները Հայաստանում 2023թ.-ին• Ինդոնեզիան ցանկանում է այս տարի ԵԱՏՄ-ի հետ առևտրային գործարք կնքել• Շվեյցարիան մեկնարկում է 9 միլիոն շվեյցարական ֆրանկ արժողությամբ 10-ամյա նախագիծ• ԵՄ-ն 30 000-ական եվրոյի դրամաշնորհ է հատկացրել Սևան և Չարենցավան քաղաքներին

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն