Վահան Քերոբյանը մասնակցել է Հայաստանի գործատուների հանրապետական միության հինգերորդ համագումարին

12 օգոստոսի 2021 | | Цитата

Օգոստոսի 11-ին նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Արման Խոջոյանը մասնակցել են Հայաստանի գործատուների հանրապետական միության (ՀԳՀՄ) հերթական հինգերորդ համագումարին։ Համագումարի ընթացքում ներկայացվել են Միության կատարած աշխատանքները, որոնք ներառում են  տնտեսական, սոցիալական, կրթական, բնապահպանական, ՓՄՁ և կանանց ձեռնարկատիրության զարգացման ոլորտները, ինչպես նաև աշխատանքի անվտանգությունը և աշխատանքային իրավահարաբերությունները:

Շնորհավորելով հոբելյանական համագումարի անցկացման կապակցությամբ՝ իր ողջույնի խոսքում Վահան Քերոբյանը նշել է․ «Քաղաքացիական ինստիտուտների կայացումն ու ամրապնդումը՝ ի դեմս բիզնես միությունների, ասոցիացիաների, ակումբների, դեմոկրատիայի ամրապնդման ամենակարևոր երաշխիքներից մեկն է։ Մեր առջև եղած մարտահրավերիներին դիմագրավելու համար այսօր շատ կարևոր է, որ  հնարավորինս արագ կարողանանք ակտիվացնել այն բոլոր գործարար կառույցները, որոնք օգնելու են տնտեսության կայացմանը, ակտիվացմանը, գործարար կապերի ստեղծմանը և զարգացմանը։ Այդ առումով, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը առանձնակի կարևորություն ունի և, մենք հույս ունենք, որ համատեղ ուժերով կկարողանանք լուծել այն խնդիրները, որ դրված են մեր կառավարության առջև»։

Այնուհետև նախարարը հակիրճ ներկայացրել է կառավարության նոր տնտեսական ծրագրի որոշ դրույթներ։ Նա հատկապես կարևորել է իրականացվելիք բարեփոխումները՝ ընգծելով գյուղատնտեսության ոլորտում հողային և ջրային  բարեփոխումները, որոնց շնորհիվ հնարավոր կլինի արձանագրել արտադրողականության աճ գյուղատնտեսության մեջ, բարեփոխումները հանրային կառավարման և քաղաքաշինության ոլորտներում։  

ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը ներկայացրել է Միության կատարած աշխատանքները՝ ըստ Միության գերակայությունների և նշել, որ ՀԳՀՄ լինելով պաշտոնական սոցիալական գործընկեր կազմակերպությունը ՀՀ Կառավարության հետ, իր գործառույթներում ներառել է հիմնական սոցիալ-տնտեսական այն ուղղությունները, որոնք համահունչ են տարբեր գերատեսչությունների առաքելությանն ու նպատակներին:

Համագումարի մասնակիցները իրենց ելույթներում բարձր են գնահատել Միության աշխատանքները և ընդգծել Միության դերակատարությունը որպես գործատուների համընդհանուր ձայն՝ հնչեցնելու այն խնդիրները և առաջարկությունները, որոնք կարևոր են Պետություն-մասնավոր հատված երկխոսության և ընթացիկ բարեփոխումների համար:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն