• Armenianeconomy.com

Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-6–ը

Digitec Expo իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի Երևանում հոկտեմբերի 4-6–ը«DigiTec Expo 2013» իններորդ ամենամյա ցուցահանդեսը կանցկացվի հոկտեմբերի 4-6–ն Էքսպո–կենտրոնում, որը գտնվում է Երևանի Մերգելյանի անվան ինստիտուտի տարածքում, չորեքշաբթի հայտարարեց Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը։

Ըստ նրա, ակնկալվում է, որ այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն մոտ 150 հայկական և արտասահմանյան ընկերություններ' 2012 թվականի 120–ի դիմաց, որոնք երեք օրվա ընթացքում կցուցադրեն ամենավերջին նորարարական սարքեր ու համակարգեր, ճարտարագիտական և բարձր տեխնոլոգիական լուծումներ, բջջային լուծումներ, ծրագրային ապահովում։

Ակնկալվում է նաև, որ ցուցահանդեսի այցելուների թիվը կհասնի 26 հազարի' 2012 թվականի 24 հազարի դիմաց։

Digitec Expo ցուցահանդեսի հիմնական նպատակն է գործարար մթնոլորտ ձևավորել տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների ոլորտի կազմակերպությունների ու պետության, բիզնեսի և առանձին սպառողների միջև, ներկայացնել հայկական և միջազգային ՏՏ ընկերությունների վերջին ձեռքբերումները, օժանդակել ոլորտի տեղական և արտասահմանյան ընկերությունների գործարար կապերի ընդլայնմանը:

Հայաստանի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (UITE) հիմնվել է 2000 թվականին տվյալ բնագավառի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացման խթանման, ՏՏ ոլորտում հետազոտությունների խրախուսման նպատակով: Միությունում ընդգրկված են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող տասնյակ ընկերություններ:

Աղբյուրը՝ arka.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Տեղեկատվական տեխնոլոգիաներ
• Հայկական տեխնոընկերությունները՝ ExpoElectronica միջազգային ցուցահանդեսին• Հայկ Չոբանյանը նշանակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար• 17-րդ միջոցառման շրջանակներում 61 ընկերություն դրամաշնորհ կստանան• ՀՀ-ում բարձր տեխնոլոգիաների ոլորտում առաջիկա տարիներին առնվազն 20,000 նոր մասնագետների կարիք կլինի• Հայկական արտադրության արբանյակային տեղորոշման համակարգերի ճնշման ռադիոէլեկտրոնային պայքարի(ՌԷՊ) «X-100» կայան• Հակոբ Արշակյանը հանդիպել է «Ֆիլիպ Մորիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչներին• «IT-Планета 2020/21» օլիմպիադայի մասնակիցների գրանցումը սկսված է• «Դաբլթրի Բայ Հիլթն Երևան Սիթի Սենթր» հյուրանոցում փետրվարի 17-ից 18-ը կանցկացվի բարձր տեխնոլոգիաներին և ստարտափերին նվիրված իրանական ցուցահանդեսը• IT ոլորտի շվեդական խոշոր ընկերությունը պատրաստվում է Հայաստանում ստեղծել 1000-ից ավելի աշխատատեղ. նախարար

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

In Tour Expo 2018СТРОИТЕЛЬСТВО И ИНТЕРЬЕР 2018
Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն