Հայակական արտադրանքը հասանելի է դառնում աշխարհի տարբեր անկյուններում․ Վահան Քերոբյանը մասնակցել է Buy Armenian առցանց վաճառքի հարթակի պաշտոնական մեկնարկին

05 օգոստոսի 2021 | | Цитата

Օգոստոսի 4-ին Երևանում կայացել է www.buyarmenian.com առցանց վաճառքի համահայկական հարթակի պաշտոնական մեկնարկն ազդարարող միջոցառումը, որի նպատակն էր հանրության լայն շրջանակին ներկայացնել նախաձեռնության բովանդակությունը և հարթակի հնարավորությունները։

Ամերիկահայ Լիլիթ և Նշան Օդաբաշյանների՝ «Գնի՛ր հայկականը» նախաձեռնությունը մեկնարկել է 2020 թվականի հոկտեմբերին՝ արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ավելի ուշ գործարկվել է նաև Buy Armenian կայքէջը, որը կապող օղակ է դարձել Հայաստանի արտադրողների և Սփյուռքում բնակվող հայ սպառողների միջև։

Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նա չափազանց կարևորել է հարթակի գործարկումը և հույս հայտնել, որ այն լայն հնարավորություններ կստեղծի հատկապես փոքր և միջին գործարարության զարգացման համար։ «Մեզ համար մեր հայրենակիցների ջանքերով ստեղծված հարթակը կարևոր է 3 պատճառով՝ այն զարգացնում է eCommerce-ը, աջակցում ՓՄՁ-երին և նպաստում արտահանման ծավալների ավելացմանը։ Եվ մեր կառավարությունը շատ մեծ ջանք է դնելու, որպեսզի փոքր և միջին ձեռնարկությունները դառնան հաջողակ մեր երկրում։ Այսօր նրանց դերը մեր տնտեսության մեջ շատ փոքր է՝ 27%։  Մենք պլանավորել ենք 5 տարվա ընթացքում կրկնապատկել նրանց մասնակցությունը և լայնամասշտաբ աջակցություն ենք ցուցաբերելու թե՛ կրթական, թե՛ որակի ենթակառուցվածքների, թե՛ ֆինանսական ռեսուրսների հասանելիության և արտահանման խթանման ուղղություններով։ Այդ ծրագրերն արդեն մշակման փուլում են», - ասել է էկոնոմիկայի նախարարը և քաջալերել բոլորին շատ ակտիվ ներգրավվել բիզնեսի մեջ՝ շեշտելով, որ կառավարության ուշադրությունը փոքր և միջին ձեռնարկությունների նկատմամբ ավելանալու է։

«Միասնաբար բարձրանում ենք» կարգախոսն ունեցող այս նախաձեռնությունը միտված է համախմբել աշխարհասփյուռ հայկական ներուժը և միասնական ջանքերով նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը։

Buy Armenian  առցանց վաճառքի համահայկական հարթակը հայ արտադրողներին հնարավորություն է ընձեռել ներկայացնելու իրենց արտադրանքը։ Հարթակում արդեն իսկ գրանցված է 750 արտադրող, որոնք առաջարկում են շուրջ 5500 ապրանքատեսակ՝ սննդից մինչև ձեռագործ իրեր ու հագուստ, և նշված թվերն օրեցօր ավելանում են։

«Աջակցում եմ այս շատ կարևոր նախագծին, որովհետև այն կոչված է աջակցելու Հայրենիքին, նաև խթանելու արտադրությունը Հայաստանում և Արցախում։ Հասկանալով, թե որքան նպաստավոր է նախագիծը մեր Հայրենիքի, ինչպես նաև աշխարհասփյուռ հայության համար՝ մենք սկսեցինք աջակցել տարբեր ձևերով և, առաջին հերթին, հասու դարձնելով այդ գաղափարը լայն հանրությանը», - իր ելույթում նշել է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Բայբուրդյանը, ով առցանց միացել էր միջոցառմանը։ Նրա խոսքով՝ շահում է Հայրենիքը, Հայրենիքում ապրող և արտադրող մարդիկ ու ընկերությունները, նաև հայկական արտադրանքը ճանաչում է ստանում ամբողջ աշխարհում, ինչը նույնպես չափազանց կարևոր է։     

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական մարմինների, համահայկական կառույցների և միջազգային կազմակերպությունների, մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, նախաձեռնության գործընկերները և անդամները։

mineconomy.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն