ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան:

Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ
 ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ստանդարտացման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքի այսուհետ՝ Օրենք 2-րդ հոդվածի՝

1-ին մասի 9-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։
Օրենքի 2-րդ հոդվածը լրացնել նոր 9․1 ենթակետով՝ հետևյալ խմբագրությամբ.
    «9.1) հիմնադրական ազգային ստանդարտ՝ ստանդարտացման ազգային մարմնի կողմից մշակված և հաստատված ազգային ստանդարտ, որով սահմանվում են ստանդարտացման աշխատանքներին վերաբերվող ընդհանուր դրույթներ, ինչպես նաև ազգային ստանդարտներ տեսակները․»

Հոդված 2․ 1-ին մասի 10-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

 «10) տեխնիկական պայմաններ` կազմակերպության ստանդարտի տեսակ, որով սահմանվում են տեխնիկական պահանջներ որոշակի արտադրանքի, աշխատանքի (գործընթացի), ծառայությունների նկատմամբ․»

Հոդված 3․ Օրենքի 2-րդ հոդվածի

1) 1-ին մասի 13-րդ կետում «պետություն» բառը փոխարինել «կառավարություն» բառով.

2) 1-ին մասի 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«16) պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է պետական կառավարման մարմինների առաջարկությունների հիման վրա, հաստատվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով և ենթակա է պետական ֆինանսավորման.»

3) 1-ին մասի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17) ստանդարտացման ամենամյա ծրագիր` ծրագիր, որը մշակվում է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից ստանդարտացման ոլորտի շահագրգիռ կողմերի առաջարկությունների հիման վրա` ելնելով տնտեսության զարգացման, տնտեսության մեջ միջազգային նորարարական գիտելիքի և փորձի ներդրման անհրաժեշտությունից և առկա կարիքներից:»

Հոդված 4. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետում «ծառայությունների որակի» բառերից հետո լրացնել «, հայկական արտադրանքի մրցունակության,» բառերը:

Հոդված 5. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի՝

6-րդ կետում «միջազգային (այդ թվում` եվրոպական)» բառերը փոխարինել «և տարածաշրջանային» բառերով:
8-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների հրապարակում ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի պաշտոնական էլեկտրոնային կայքում և պատշաճ ծանուցում  բոլոր շահագրգիռ կողմերին.»

9-րդ կետում «տեխնիկական հանձնաժողովների» բառերից հետո լրացնել «դրանց բացակայության դեպքում աշխատանքային խմբերի» բառերը:
Հոդված 6․ Օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում «սույն օրենքով» բառից հետո լրացնել «հիմնադրական ազգային ստանդարտներով» բառերը։

Հոդված 7․ Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կիրառվում են» բառից հետո լրացնել «միջազգային» բառը։

Հոդված 8․Օրենքի  8-րդ հովածի 1-ին մասում

1) «Ստանդարտացման ազգային մարմինը» բառերը լրացնել «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմինը» բառերով,

2) «մարմինը» բառից հետո հանել «տեխնիկական» բառը,

3) «հանձնաժողովները» բառից հետո լրացնել «կամ աշխատանքային խմբերը» բառերը։

 Հոդված 9․ Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

   1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) մշակում, իրականացնում և համակարգում է ստանդարտացման ոլորտում պետական քաղաքականությունը․»

1-ին մասի 3-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ․

«3) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում ստանդարտների մշակման ծառայությունների պետական ծրագիրը, ստանդարտացման աշխատանքների ցանկը, ․»

Հոդված 10․ Օրենքի 10-րդ հոդվածի վերնագրում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել և չափագիտության ազգային մարմինը» բառերը։

1) 1-ին մասում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը․

2) 2-րդ մասում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը․

3) 2-րդ մասի  1-ին կետում «ստանդարտները․» բառից հետո լրացնել «փոփոխությունները, ուղղումները․»

4) 5-րդ կետում «ստեղծում» բառից հետո լրացնել « , վերակազմակերպում և լուծարում է ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովներ և աշխատանքային խմբեր,» բառերը։

 5) 2-րդ մասի 8-րդ կետում «և վարում» բառը փոխարինել « , վարում և արդիականացնում» բառերով։

  6) 2-րդ մասի 15-րդ կետում «համակարգող» բառը փոխարինել «և/կամ համակարգող» բառերով։

Հոդված 11․ Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

1) «1. Կառավարման խորհուրդը (այսուհետ` Խորհուրդ) Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կառավարման մարմինն է, որը կազմված է 9 անդամներից` ստանդարտացման և չափագիտության գերակա ոլորտներում ներգրավված շահագրգիռ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող 5 անձանցից և ոչ պետական կազմակերպությունների 4 ներկայացուցիչներից:»

2)  3-րդ մասում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

3) 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Խորհրդի նիստերի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Խորհրդի նիստերը կարող են անցկացվել նաև հեռավար՝ առցանց ռեժիմով: Հեռավար նիստերի ժամանակ քվեարկությունը կատարվում է էլեկտրոնային հաղորդակցման միջոցներով: Նիստին ներկա անդամների ձայների հավասարության դեպքում Խորհրդի նախագահի ձայնը վճռորոշ է:»

4)  8-րդ մասի 1-ին, 2-րդ, 5-րդ, 6-րդ կետերում «ստանդարտացման» բառից հետո ավելացնել «և չափագիտության» բառերը։

 «Ստանդարտացման» բառից հետո ավելացնել «և չափագիտության» բառերը

5) 8-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ.

«2) հաստատում է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի աշխատանքային ծրագրերը․»

6) 8-րդ մասի 3-րդ կետը ուժը կորցրած ճամաչել:

7) 8-րդ մասի 5-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

8) 8-րդ մասի 6-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

9) 8-րդ մասի 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7) սահմանում է ստանդարտացման և չափագիտության բնագավառում պետական քաղաքականության իրականացման հեռանկարային զարգացման ուղղությունները և առաջարկություններ է ներկայացնում ստանդարտացման լիազոր մարմնին՝ յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո.»

10) 8-րդ մասի 8-րդ կետում «ընդունում է» բառը փախարինել «ձևավորում է» բառով։

11) 8-րդ մասի 9-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

12) 8-րդ մասի 10-րդ կետում «հանձնաժողովների» բառից հետո լրացնել «աշխատանքային խմների» բառերը։

13) 8-րդ մասի 11-րդ կետում «հանձնաժողովներին» բառից հետո լրացնել «աշխատանքային խմներին» բառերը։

14) 8-րդ մասի 12-րդ կետի բովանդակությունը լրացնել Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի նոր 18-րդ կետով։

15) 8-րդ մասի 13-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառը:

Հոդված 12․Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «տեխնիկական հանձնաժողովներն» բառերից հետո լրացնել «աշխատանքային խմբերը» բառերը։

2) 1-ին մասում «Սատնդարտացման» բառից հետո ավելացնել «և չափագիտության» բառերը։

3) 2-րդ մասի 4-րդ կետում «ձևավորմանը» բառից հետո լրացնել «և ներկայացնում է առաջարկություններ» բառերը։

Հոդված 13․ Օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել։

  Օրենքի 13-րդ հոդվածի`

 1-ին մասի 6-րդ կետում «կազմակերպության ստանդարտները» բառերից հետո լրացնել «, և տեխնիկական պայմանները․» բառերը:

   Հոդված 14․ Օրենքի 14-րդ հոդվածի՝

1) 2-րդ մասից հանել «ինչպես նաև դասակարգման օբյեկտների և դրանց ենթաբազմության կոդերի ու անվանումների հաբաքածուներ» բառերը։

2) 4-րդ մասից հանել «հավանության և վերահրատարակման» բառերը։

Հոդված 15․Օրենքի 15.1․-րդ հոդվածը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 16․Օրենքը լրացնել նոր 15-րդ հոդվածի 2-րդ մասով՝ հետևյալ բովանդակությամբ.

«2.Ռազմական ազգային ստանդարտների համար կիրառվում է «Հայաստանի ռազմական ազգային ստանդարտ» անվանումը և «ՀՍՏ Ռ» դասիչը:»

Հոդված 17․ Օրենքի 15.2 հոդվածի 1-ին մասում «ընդունում» բառը փոխարինել «հաստատում» բառով:

Հոդված 18. Օրենքը լրացնել նոր 15.3 հոդվածով՝ հետևյալ բովանդակությամբ.

«Հոդված 15․3  Տեխնիկական պայմաններ

1. Տեխնիկական պայմանները մշակում, հաստատում, դրանցում փոփոխություններ կատարում, չեղյալ են հայտարարում իրավաբանական անձինք և (կամ) անհատ ձեռնարկատերերը: Տեխնիկական պայմանները և դրանց փոփոխությունները ենթակա են փաստաթղթային փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում՝ համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցերի: Նախքան փաստաթղթային 

փորձաքննություն կատարելը, ելնելով անհրաժեշտությունից, հայտատուն ներկայացնում է նաև համապատասխան պետական մարմնի կամ ոլորտային կազմակերպության եզրակացությունը (համաձայնեցումը):

Տեխնիկական պայմանները չպետք է հակասեն տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին:
Մինչև համապատասխան տարածաշրջանային կամ ազգային ստանդարտների ընդունումը կազմակերպությունների տեխնիկական պայմանները ենթակա են փորձաքննության և հաշվառման Ստանդարտացման ազգային մարմնում` համաձայն գործող ստանդարտացման կանոնների և ուղեցույցների:»
Հոդված 19․ Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետում «կանոնակարգերով» բառից հետո լրացնել «կամ նորմատիվ իրավական ակտերով» բառերը։

Հոդված 20․ Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «Ստանդարտացման» բառից հետո լրացնել «և չափագիտության» բառերը, իսկ «ստանդարտացման տեխնիկական» բառերը փոխարինել «կառավարման» բառերով։

Հոդված 21․ Օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ մասից հանել «դասակարգիչներ» բառերը։

Հոդված 22 Օրենքի 19-րդ հոդվածի

1․ 1-ին մասի 3-րդ կետում «մուծումը․» բառը փոխարինել «վճարումը․» բառով

2․ 1-ին մասի 5-րդ կետը ուժը կորցրած ճանաչել․

3․2-րդ մասի 3-րդ կետում «սերտիֆիկացումից» բառը փոխարինել «համապտասխանության գնահատումից» բառով:

Հոդված 23. Օրենքի 20-րդ հոդվածի 2-րդ մասը ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 24. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՏԱՆԴԱՐՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտությունը

Հայաստանի Հանրապետության ազգային ստանդարտները մշակվում են «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ օրենք) նախատեսված ստանդարտացման նպատակներին հասնելու համար` նշված օրենքով սահմանված ստանդարտացման սկզբունքներին համապատասխան:

             Ներկայումս՝ ստանդարտացման ոլորտը արդիականացնելու համար անհրաժեշտություն է առաջացել մշակել «Ստանդարտացման մասին» օրենքի նախագծի փոփոխություններ և լրացումներ, որի միջոցով կվերհանվեն և կվերլուծվեն ոլորտում առկա թերությունները, կսահմանվեն հնարավոր փոփոխությունները և դրանց կիրարկման հնարավորությունները, ինչը հնարավորություն կտա ստանդարտների մշակման առավել նպատակային իրականացման համար:

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ-ն ստանդարտների մշակման գործընթացն իրականացնում է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքի, ՀՀ կառավարության «Ստանդարտների մշակման ծառայությունների, պետական ծրագիրը, աշխատանքների ցանկը հաստատելու մասին» 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման, այլ իրավական ակտերի, ինչպես նաև` եվրոպական և միջպետական, միջազգային ստանդարտներով, ուղեցույցներով սահմանված պահանջներին համապատասխան:

Ստանդարտացման ոլորտը, հանդիսանալով որակի ենթակառուցվածքի համակարգի բաղկացուցիչ մաս, էական ազդեցություն ունի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման վրա: Միջոցառումների իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար:

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը, նպատակը և բնույթը

 Տվյալ ոլորտում իրականացվող քաղաքականության հստակեցման անհրաժեշտությունից ելնելով մշակվել է նախագիծը, որի ընդունումը կհանգեցնի ներկայումս առաջացած բացերի և խնդիրների լուծմանը։

Հաշվի առնելով վերը նշվածը, առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություններ «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքում, համաձայն որի օրենքում կկիրառվեն նոր հասկացություններ՝

Մասնավորապես օրենքի ամբողջ տեքստից դուրս կգա «դասակարգիչներ» հասկացությունը և կկիրառվեն լրացուցիչ սահմանումներ և հասկացություններ, քանի որ «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ կողմից նշյալ դասկարգիչների վերաբերյալ չեն կատարվում որևէ աշխատանքներ, հետևաբար այն չի համապատասխանոմ գործող օրենքին, ուստի «Ստանդարտացման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կտարելու մասին օրենքի նախագծով համապատասխան հոդվածներում կատարվել են փոփոխություններ, որի համաձայն «դասակարգիչներին» վերաբերող հոդվածները և կետերը հանվել են  Օրենքից։

«Օրենքում օգտագործվող հմնական հասկացություններ» հոդվածը լրացվել է նոր հասկացությունով՝ մասնավորապես, «հիմնադրական ազգային ստանդրատ» հասկացությունով, ինչպես նաև «պետական ստանդարտացման ամենամյա ծրագիր», «տեխնիկական պայմաններ», «ստանդարտացման ամենամյա ծրագիր» հասկացությունները խմբագրվել են։

Օրենքի 4-րդ  հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում «(այդ թվում՝ Եվրոպական)»  բառերը փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ այն կարող է կիրառվել ոչ միայն միջազգային, այլ տարածաշրջանային ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելով, ուստի նշված կետը ևս հստակեցվել է։   Քանի որ ստանդարտների մշակումն իրականացնում են ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովները, ուստի համապատասխան ոլորտում գործող տեխնիկական հանձնաժողովի բացակայության դեպքում ստանդարտների մշակման համար ստեղծվում է աշխատանքային խումբ, որն ապահովվում  է  ՀՍՏ 1․2-2013 «Ստանդարտացման ազգային համակարգ․ Ազգային ստանդարտների մշակում» ընդհանուր դրույթների 4․2 կետով, ուստի հակասություններից խուսափելու համար անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություն Օրենքի համապատասխան դրույթներում։

Օրենքում 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը խմբագրվել է հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 483-Լ որոշման վերանագիրը, մասնավորապես՝ «Ստանդարտների մշակման ծառայությունների 2021 թվականի պետական ծրագիրը, ստանդարտացման 2021 թվականի աշխատանքների ցանկը հաստատելու մասին» չի համապատասխանում «Ստանդարտացման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում տրված ձևակերպմանը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել խմբագրել նշյալ հոդվածը։

Օրենքում կառավարման խորհրդի կազմի փոփոխությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 10-ի 1472-Ա որշման ընդունման արդյունքում՝  «Սատանդարտացման  ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունները վերակազմակերպվել է որպես «Ստանդարտացման և չափագիտության մարմին ՓԲ ընկերության։ Հաշվի առնելով այդ այդ հանգամանքը նպատակահարմար է օրենքում կատարել համապատասխան փոփոխություն և ստեղծել մեկ ընդհանուր Խորհրդի կազմ։

Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Ռազմական ազգային ստանդարտը կարգավորվում է «ՀՍՏ Ռ» դասիչով։

Օրենքի նախագծում «Տեխնիկական պայմաններ» նոր 15․3  հոդվածի և նշյալ հոդվածով սահմանված մասերի լրացման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ գործող օրենքում բացակայում է ստանդարտներին սահմանող տեխնիկական պայմանները։

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումն այլ օրենքների ընդունման անհրաժեշտություն չի առաջացնում:

«Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի առաջանում։ Նախագիծը տեղադրվել է e-draft.am կայքում:

Կարգավորման նպատակը և բնույթը

Սույն օրենքի նախագծի ընդունման նպատակն է «Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքով համակարգող մարմնի իրավասության սահմաններում իրականացվող իրավասությունների շրջանակի հստակեցումը:

Օրենքի փոփոխությունը պայմանավորված է ՀՀ կառավարության  2019 թվականի հոկտեմբերի 10-ի «Ստանդարտների ազգային ինստիտուտ» և «Չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերությունները միաձուլման ձևով վերակազմակերպելու և «Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմին» ՓԲԸ ստեղծելու 1472-Ա որոշման ընդունմամբ։

 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։

Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության ստանդարտացման ոլորտի համապատասխան կարգավորումների հստակեցում:


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն