«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N 917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

03 օգոստոսի 2021 | Նախագծեր | Цитата

Նախագծով առաջարկվում է համացանցով վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին։

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

«    »   ………………… 2021թ. N _______ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի «Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններ վերապահելու մասին» N917 որոշումը լրացնել նոր 1.4-րդ կետով հետևյալ բովանդակությամբ.
«1.4. Գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները համացանցով վիճակախաղի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 917 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված՝ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-193-Ն և «Գովազդի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-91-Ն օրենքների դրույթների պահանջների ապահովմամբ:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս «Գովազդի մասին» օրենքով նախատեսված` համացանցով վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը որևէ մարմնին լիազորված չէ:
3. Կարգավորման նպատակը և բնույթը
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 14.1-ին կետի և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ նշված ոլորտներում վերահսկող մարմին է հանդիսանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեն:
«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վիճակախաղերի կազմակերպման գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով, և դրա հետևանքով նույն օրենքի խախտումների բացահայտման դեպքում վերահսկող մարմինը կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Վիճակախաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները սահմանված են նույն օրենքի 5-րդ հոդվածով, որի 1-ին մասի «բ» կետի համաձայն՝ կազմակերպիչը նախքան վիճակախաղի գովազդի հրապարակումը դրա բովանդակությունը համաձայնեցնում է լիազոր մարմնի հետ, ընդ որում, վերջինս չի տալիս իր համաձայնությունը, եթե գովազդը հակասում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, լիազոր մարմնի հետ համաձայնեցված համապատասխան վիճակախաղի կազմակերպման և անցկացման կանոնակարգի դրույթներին, պարունակում է թյուր կամ ապակողմնորոշող տեղեկություններ:
Նույն օրենքի 11-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ նույն օրենքի իմաստով խախտումներ են համարվում, եթե կազմակերպիչը խախտել է օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, իսկ 12-րդ հոդվածով սահմանված է, որ նշված խախտումների դեպքում (բացառությամբ լիցենզիայի գործողության կասեցման կամ դադարեցման հիմքի հայտնաբերման դեպքի, երբ պատասխանատվության միջոցները կիրառում է լիազոր մարմինը) կազմակերպչի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է վերահսկող մարմինը:
«Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի և խաղատների գործունեության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է վերահսկող մարմինը` տեղում ստուգումների կամ փաստաթղթային վերահսկողության միջոցով և դրա արդյունքներով, նույն օրենքով սահմանված խախտումների բացահայտման դեպքում, կիրառում է օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները:
Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպմանը ներկայացվող պահանջները սահմանված են նույն օրենքի 6-րդ հոդվածի 2.1-ին մասով, որի «ժ» կետի համաձայն՝ ինտերնետ շահումով խաղերի գործունեության կազմակերպիչը ապահովում է «Գովազդի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների կատարումը:
Նույն օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ տուգանքը կիրառվում և գանձվում է վերահսկող մարմնի կողմից: Նույն հոդվածի 2-րդ մասի «բ1» կետի համաձայն տուգանքը` որպես պատասխանատվության միջոց, կիրառվում է, եթե կազմակերպիչը խախտել է նույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի «ժգ» կամ 2.1-ին մասի «ժ» կետերի պահանջը` խախտման յուրաքանչյուր դեպքի համար` երկու միլիոն դրամ:
Վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությունից պարզ է դառնում, որ «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունը իրականացնում է, այդ թվում` նշված օրենքներով սահմանված պահանջների (վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի վերաբերյալ գովազդի համապատասխանությունը «Գովազդի մասին» ՀՀ օրենքին) խախտումների դեպքերում կազմակերպչի նկատմամբ պատասխանատվության միջոցները կիրառում է վերահսկող մարմինը` ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Միաժամանակ, պետք է հաշվի առնել, որ «Գովազդի մասին» օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում, օրենքի 26-րդ հոդվածը լրացվել է 2.2-րդ մասով, որի համաձայն՝ գովազդատու և գովազդակիր ձեռնարկությունների ղեկավարները նույն օրենքի 15-րդ հոդվածի 10-րդ, 11-րդ, 11.1-ին, 11.2-րդ, 11.3-րդ, 12-րդ, 12.1-ին, 13-րդ և 15-րդ մասերով սահմանված պահանջների խախտումների համար կրում են վարչական պատասխանատվություն: Այդ դեպքում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը նրանց նկատմամբ կիրառում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 1000-ապատիկի չափով: Նույն օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ գովազդի մասին oրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող Հայաստանի Հանրապետության պետական կառավարման լիազորված մարմինը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Վերոգրյալից հետևում է, որ «Գովազդի մասին» մասին ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 2․2-րդ մասով սահմանված պատասխանատվությունը կարող է կիրառել ՀՀ կառավարության որոշմամբ լիազոր ճանաչված պետական կառավարման մարմինը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Վիճակախաղերի մասին» և «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքներով սահմանված պահանջների նկատմամբ վերահսկողությունը իրականացնում և պատասխանատվության միջոցները կիրառում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն՝ նախագծով առաջարկվում «Գովազդի մասին» ՀՀ օրենքով սահմանված համացանցով իրականացվող գովազդների հանդեպ վերոհսկողության իրականացման առումով կառավարման լիազոր մարմին ճանաչել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի կողմից:
5. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է` համացանցով վիճակախաղերի և ինտերնետ շահումով խաղերի գովազդի իրականացման մասով օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեին:
6. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի N917 որոշման մեջ լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում էական փոփոխություններ չի նախատեսվում։

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախագիծ


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն