«ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հարապետությունը ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների հետ միասին համաձայնության է եկել «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որը 17 նպատակների և դրանց 169 թիրախների շարքում ամրագրում է նաև «Մաքուր ջուր և սանիտարիա» նպատակը՝ 8 թիրախներով: ԿԶՆ6 թիրախներն իրականացնելը պահանջում է երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող տարբեր ոլորտներում ջանքերի համակարգում և դրանք իրականացնելու նպատակով պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվողականություն:

Թեև ներկայումս ՀՀ-ում ընդունված են ԿԶՆ6 թիրախներին ու դրանց առանձին հայեցակետերի վերաբերող մի շարք ռազմավարական փաստաթղթեր ու ծրագրեր, սակայն դրանք բավարար չափով համակարգված չեն և հասցեականորեն չեն արտացոլում ԿԶՆ6 բոլոր թիրախները: Ուստի անհրաժեշտ է ընդունել ԿԶՆ6 թիրախներն իրականացնելն ապահովող համակարգված Ռազմավարություն, որը հնարավորություն կընձեռի` առավել արդյունավետ ուղղորդելու տարբեր պետական մարմինների ջանքերը սահմանված թիրախներին հասնելու համար:

Մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրները գործնականում առնչվում են կառավարության քաղաքականության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ բնական էկոհամակարգերի պահպանությանը, ջրային տնտեսությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, բնակավայրերին, զբոսաշրջությանը և այլն, որոնք ԿԶՆ6 թիրախներին հասնելու նպատակով պետք է կարողանան ապահովել գործողությունների հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«___» «________» 2021 թվականի N ___ Լ

ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ  ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածը, ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի ընդունած «Վերափոխենք աշխարհը. Կայուն զարգացման 2030 օրակարգ» բանաձևը և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 6-րդ և 14-րդ կետերը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել՝
1) Կայուն զարգացման 6-րդ նպատակի  թիրախներին հասնելու 2021-2030 թվականների ռազմավարությունը՝ համաձայն Հավելված 1-ի.

2) Կայուն զարգացման 6-րդ նպատակի  թիրախներին հասնելու՝ 2021-2030 թվականների ռազմավարության գործողությունների ծրագիրը՝ համաձայն Հավելված 2-ի.

3) Կայուն զարգացման 6-րդ նպատակի  թիրախներին հասնելու 2021-2030 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացմանն օժանդակող ծրագրերը՝ համաձայն Հավելված 3-ի.

4) կարիքների գնահատման և կարողությունների զարգացման ծրագրերը՝ համաձայն Հավելված 4-ի:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին, ՀՀ շրջակա միջավայրի նախարարին, ՀՀ առողջապահության նախարարին, ՀՀ էկոնոմիկայի նախարարին, ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահին և Քաղաքաշինության կոմիտեի նախագահին հանձնարարել ՀՀ վարչապետի` 2020 թվականի ապրիլի 22-ի N479-Ա որոշմամբ ստեղծված Կայուն զարգացման նպատակների խորհրդին ներկայացնել ամենամյա հաշվետվություն՝ սույն որոշման Հավելված 2-ով, Հավելված 3-ով և Հավելված 4-ով սահմանված գործողությունների իրականացման ընթացքի և արդյունքների մասին:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին հանձնարարել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, հաստատել կայուն զարգացման 6-րդ նպատակի թիրախների մոնիթորինգի խմբի կազմը:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից:
 

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀԱՊԱՎՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ   7

ՆԵՐԱԾՈՒԹՈՒՆ   9

ԳԼՈՒԽ 1. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿԸ, ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ   13

1.1. Ռազմավարության նպատակը  13

1.2. Ռազմավարության խնդիրները  15

1.3. Ակնկալվող արդյունքները  16

ԳԼՈՒԽ 2. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ  ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ   16

ԳԼՈՒԽ 3. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ, ՄՇՏԱԴԻՏԱՐԿՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ   17

ԳԼՈՒԽ 4. ԻՐԱՎԻՃԱԿԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ԽՈՉԸՆԴՈՏՆԵՐԸ   19

4.1. Ջրամատակարարում և ջրահեռացում  19

4.1.1. Ջրամատակարարման և ջրահեռացման ոլորտում բացահայտված հիմնախնդիրները  20

4.1.2. Առաջարկվող տեխնիկական լուծումներ  21

4.1.3. Առաջարկվող ինստիտուցիոնալ լուծումներ  21

4.2. Կեղտաջրերի մաքրում  22

4.2.1. Կեղտաջրերը մաքրելու գործընթացում բացահայտված հիմնախնդիրները  22

4.2.2. Առաջարկվող տեխնիկական լուծումներ  23

4.2.3. Առաջարկվող ինստիտուցիոնալ լուծում  24

4.3. Ոռոգում  24

4.3.1. Ոռոգման բնագավառում բացահայտված հիմնախնդիրները  25

4.3.2. Առաջարկվող տեխնիկական լուծումներ  25

4.3.3. Առաջարկվող ինստիտուցիոնալ լուծումներ  26

4.4. Ջրային ռեսուրսների կառավարում  26

4.4.1. Ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում բացահայտված հիմնախնդիրները  27

4.4.2. Առաջարկվող տեխնիկական լուծումներ  27

4.4.3. Առաջարկվող ինստիտուցիոնալ լուծումներ  28

4.5. Հիդրոօդերևութաբանական մոնիթորինգ   28

4.5.1. Հիդրոօդերևութաբանական մոնիթորինգի ընթացքում բացահայտված հիմնախնդիրները  28

4.5.2. Առաջարկվող լուծումներ  29

4.6. Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգ   29

4.6.1. Մակերևութային ջրերի որակի մոնիթորինգի ժամանակ բացահայտված հիմնախնդիրները  29

4.6.2. Առաջարկվող լուծումներ  30

4.7. Սանիտարական և հիգիենիկ ծառայութուններ  30

4.7.1. Խմելու ջրի որակ  30

4.7.1.1. Խմելու ջրի որակը դիտարկելիս բացահայտված հիմնախնդիրները  30

4.7.1.2. Առաջարկվող լուծումներ  31

4.7.2. Սանիտարիա   32

4.7.2.1. Սանիտարիայի ոլորտում բացահայտված հիմնախնդիրները  32

4.7.2.2. Առաջարկվող լուծումներ  33

4.8. Վիճակագրական տվյալների հավաքում  33

4.8.1. Վիճակագրական տվյալներ հավաքելու ընթացքում բացահայտված հիմնախնդիրները  34

4.8.2. Առաջարկվող լուծումներ  34

ԳԼՈՒԽ 5. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ   34

ԳԼՈՒԽ 6. ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՇՐՋԱՆԱԿԸ   35

6․1․ Ջրամատակարարում և ջրահեռացում  35

6․2․Կեղտաջրերի մաքրում  36

6․3․ Ոռոգում  36

6․4․  Ջրային ռեսուրսների համապարփակ կառավարում  37

ԳԼՈՒԽ 7. ԻՐԱՎԱԿԱՆ ԴԱՇՏԻ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՈՒՆ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓՈՓՈԽՈՒԹՈՒՆՆԵՐ   37

7.1. Իրավական խոչընդոտների նկարագիրը  37

7.2. Թիրախ 6.1. 37

7.3. Թիրախ 6.2. 40

7.4. Թիրախ 6.3. 41

7.5. Թիրախ 6.4  43

7.6. Թիրախ 6.5. 44

7.7. Թիրախ 6.6. 50

7.8. Թիրախ 6.Բ. 52

ԳԼՈՒԽ 8. ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ԽՆԴԻՐԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ   53

8.1. Կանանց մասնակցությունը  53

8.2. Ինչո՞ւ են կանայք ավելի խոցելի  54

ԳԼՈՒԽ 9. ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԾՐԱԳՐԵՐ   55

ԳԼՈՒԽ 10. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ   55

ԳԼՈՒԽ 11. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՌԻՍԿԵՐԸ   56

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ  ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ՝ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ, ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ 6-ՐԴ ՆՊԱՏԱԿԻ  ԹԻՐԱԽՆԵՐԻՆ ՀԱՍՆԵԼՈՒ 2021-2030 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ և ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԾՐԱԳՐԵՐԸ, ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտն ընդունելու անհրաժեշտությունը
2015 թվականի սեպտեմբերին Հայաստանի Հարապետությունը ՄԱԿ-ի 193 անդամ-պետությունների հետ միասին համաձայնության է եկել «Վերափոխենք աշխարհը. կայուն զարգացման օրակարգ 2030» խորագրով փաստաթղթի շուրջ, որը 17 նպատակների և դրանց 169 թիրախների շարքում ամրագրում է նաև «Մաքուր ջուր և սանիտարիա» նպատակը՝ 8 թիրախներով: ԿԶՆ6 թիրախներն իրականացնելը պահանջում է երկրում մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրներին առնչվող տարբեր ոլորտներում ջանքերի համակարգում և դրանք իրականացնելու նպատակով պատշաճ մոնիթորինգ ու հաշվետվողականություն: Այս հարցը պետք է դիտարկել նաև պատասխանատու տարբեր գերատեսչությունների արդյունավետ համագործակցություն և ԿԶՆ6 ուղղությամբ իրականացվող աշխատանքներին վերաբերող պարբերական հաղորադակցություն ապահովելու համատեքստում:

Թեև ներկայումս ՀՀ-ում ընդունված են ԿԶՆ6 թիրախներին ու դրանց առանձին հայեցակետերի վերաբերող մի շարք ռազմավարական փաստաթղթեր ու ծրագրեր, սակայն դրանք բավարար չափով համակարգված չեն և հասցեականորեն չեն արտացոլում ԿԶՆ6 բոլոր թիրախները: Ուստի անհրաժեշտ է ընդունել ԿԶՆ6 թիրախներն իրականացնելն ապահովող համակարգված Ռազմավարություն, որը հնարավորություն կընձեռի` առավել արդյունավետ ուղղորդելու տարբեր պետական մարմինների ջանքերը սահմանված թիրախներին հասնելու համար:

Մաքուր ջրի և սանիտարիայի խնդիրները գործնականում առնչվում են կառավարության քաղաքականության մի շարք ոլորտների, մասնավորապես՝ բնական էկոհամակարգերի պահպանությանը, ջրային տնտեսությանը, գյուղատնտեսությանը, էներգետիկային, առողջապահությանը, բնակավայրերին, զբոսաշրջությանը և այլն, որոնք ԿԶՆ6 թիրախներին հասնելու նպատակով պետք է կարողանան ապահովել գործողությունների հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն:

Առաջարկվող կարգավորման բնույթը
Սույն Նախագծի ընդունմամբ՝ հիմքեր կստեղծվեն ԿԶՆ6 թիրախներին հասնելուն ուղղված գործողություններն ուղղորդելու և համակարգելու համար:  Նախագծում բացահայտվել են ԿԶՆ6 թիրախներին վերաբերող առկա խնդիրները, գնահատվել են կարիքները և անհրաժեշտ ռեսուրսները, հատկորոշվել են առաջնահերթությունները և առաջարկվել են հստակ լուծումներ, որոնք ձևակերպվել են գործողությունների ծրագրում:

Ռազմավարությունը   ծառայելու է որպես ճանապարհային քարտեզ՝ միջոլորտային տարբեր գործողություններ համակարգված իրականացնելու համար: Այդ նպատակով Ռազմավարությունը ներառում է նաև միջոլորտային համագործակցության հստակ մոդել, մոնիթորինգի և հաշվետվողականության գործիքներ:

Նախագծի Հավելված 2-ում ներկայացվող միջոցառումների  ծրագիրը 2021-2030 թվականների ընթացքում նախատեսում է մի շարք գործողություններ, որոնք բխում են երկրի առաջնահերթություններից, ինչպես նաև հասարակական-տնտեսական զարգացման իրողություններից ու հեռանկարներից և առանցքային նշանակություն ունեն ՀՀ-ում ԿԶՆ6 թիրախներն իրականացնելու տեսանկյունից:

Նախագիծը մշակելու գործընթացքում ներգրավված ինստիտուտները և անձինք
Որոշման նախագիծը մշակել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեն:

Ակնկալվող արդյունքները
Սույն Նախագծի ընդունմամբ` ՀՀ-ում անհրաժեշտ հիմքեր կստեղծվեն մինչև 2030 թվականը ԿԶՆ6 թիրախներին հասնելու համար:

5․ Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին՝

          «Կայուն զարգացման 6-րդ նպատակի թիրախներին հասնելու՝ 2021-2030 թվականների ռազմավարությունը, գործողությունների ծրագիրը, կայուն զարգացման 6-րդ նպատակի  թիրախներին հասնելու 2021-2030 թվականների ռազմավարության և գործողությունների ծրագրի իրականացմանն օժանդակող ծրագրերը, կարիքների գնահատման և կարողությունների զարգացման ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ»
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն