Շարունակվում է զրոյից բիզնես ստեղծելու գաղափարների իրագործման 19-րդ միջոցառման հայտերի ընդունումը

29 հուլիսի 2021 | | Цитата

Շարունակվում են ՀՀ կառավարության կողմից ընդունված Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 19-րդ միջոցառման աշխատաքները։ Ծրագրի նպատակն է ընդլայնել ձեռնարկատիրական գիտելիքները և բարձրացնել ֆինանսական միջոցների հասանելիությունը ձեռնարկատիրությամբ զբաղվել ցանկացողների համար։

Ավելի շատ մրցունակ գործարար ծրագրեր ունենալու համար կարևոր է ոչ միայն սկսնակ ձեռներեցներին ֆինանսական աջակցության տրամադրումը, այլ նաև դրան զուգահեռ ձեռնարկատիրական գիտելիքի ձևավորումը։ Մինչ օրս շուրջ 305 հայտատու մասնակցել է միջոցառման շրջանակներում իրականացվող ձեռնարկատիրական գիտելիքի ընդլայնման դասընթացներին։ Նրանց մի մասն արդեն վարկավորվել է՝ առանց գրավադրման, արտոնյալ պայմաններով։

Հիշեցնենք, որ 19-րդ միջոցառումից  կարող են օգտվել ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու ցանկություն ունեցող անձինք և ՀՀ տարածքում մինչև 3 տարի գրանցված այն կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը (բացառությամբ մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտում գործունեության), որոնք.

հանդիսանում են ՓՄՁ սուբյեկտ,
աջակցության հայտ ներկայացնելու օրվան նախորդող 12 ամիսների ընթացքում ունեցել են բարվոք հարկային և վարկային պատմություն,
գործունեությունն առավելապես իրականացնում են ՀՀ մարզերում,
չեն հանդիսացել պետական ֆինանսական աջակցության շրջանակում «Ներդրումների աջակցման կենտրոն» (ՆԱԿ)՝ նախկինում «ՓՄՁ ԶԱԿ» հիմնադրամի շահառու։
Վերոնշյալ չափանիշներին բավարարող շահառուները կարող են առցանց տարբերակով ներկայացնել մասնակցության ՀԱՅՏ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 8105 կարճ հեռախոսահամարին (աշխատանքային բոլոր օրերին, ժ․ 09։00-18։00)։

 


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն