Կայացել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը

29 հուլիսի 2021 | | Цитата

Հուլիսի 26-ին նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՓՄՁ զարգացման ենթախորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Խորհրդի մասնավոր հատվածը ներկայացնող անդամները՝ «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ, ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության, Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատի, «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության, ՓՄՁ համագործակցության ասոցիացիaյի և Հայաստանի հաշվապահների ասոցիացիայի ներկայացուցիչները:

Ողջունելով նիստի մասնակիցներին՝ Վահան Քերոբյանն ընդգծել է նմանատիպ ձևաչափով պարբերական հադիպումների կարևորությունը ՓՄՁ ոլորտի աջակցության քաղաքականության մշակման համար և կարևորել խորհրդի ակտիվ գործունեության շարունակականությունը։

Հանդիպմանն ամփոփվել են նախորդ նիստին քննարկման ներկայացված և կարգավորված հարցերը, որոնց թվում էր պետական գնումներին մասնակցության ընթացակարգի պարզեցման հարցը․ մշտադիտարկումը ցույց կտա փոփոխության և նոր ընթացակարգի գործարկման արդյունավետությունը և ազդեցությունը գործարար համայնքի վրա: Անդրադարձ է կատարվել կարգավորման ընթացքում գտնվող մի շարք հարցերի, այդ թվում՝ ՓՄՁ-ների կողմից փաթեթների արտահանման գնային քաղաքականության վերանայման նպատակով վերլուծության անհրաժեշտության հարցին: Քննարկված հարցերի շարքում էին նաև ԴԱՀԿ կողմից ՓՄՁ սուբյեկտների պարտավորությունների վերադարձի գործիքակազմի բարելաման և հստակեցման, պատշաճ ծանուցման միասնական ձևաչափի մշակման անհրաժեշտության հարցերը, որոնք առաջացրել էին մասնավոր հատվածի մտահոգությունը։

Ընդգծելով փաստահենք տեղեկատվության կարևորությունը բարձրացված հարցերին լուծումներ տալու հարցում՝ Վահան Քերոբյանը հանձնարարել է ուսումնասիրություն կատարել և  ներկայացնել վերլուծություն ԴԱՀԿ–ում ընդգրկված ՓՄՁ սուբյեկտների քանակի և կալանք դրված գումարների չափի վերաբերյալ, ինչպես նաև ուսումնասիրել ծանուցման վերաբերյալ համապատասխան իրավական կարգավորումները և ներկայացնել առաջարկություններ՝ դրանց միասնական ձևաչափի մշակման համար։

Բարձրաձայնվել է նաև ընտանեկան նպաստը չկորցնելու համար նպաստառուների՝ որպես աշխատող գրանցվելուց խուսափելու հարցը, որի քննարկման արդյունքում որոշվել է ուսումնասիրել միջազգային փորձը․ սա թույլ կտա մշակել նպաստառուների աշխատանքի անցնելու և կայուն եկամուտ ձևավորելու արդյունավետ տարբերակներ։

Նախարարի պաշտոնակատարը նշել է, որ հաջորդիվ ենթախորհրդի կազմի հանդիպումները լինելու են առավել հաճախակի և դրանք միտված են լինելու ոչ միայն խնդիրների բարձրաձայնմանը ու լուծման տարբերակների մշակմանը, այլև համատեղ աշխատանքի շնորհիվ ՓՄՁ ոլորտի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների մշակմանն ու իրականացմանը։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել ենթախորհրդի հաջորդ նիստն անցկացնել սեպտեմբերի առաջին տասնօրյակում։


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն