Առաջին կիսամյակում Ռուսաստանի եւ Իրանի միջեւ ապրանքաշրջանառությունը 15 տոկոսով աճել Է

2021 թվականի առաջին վեց ամսում Իրանի եւ Ռուսաստանի միջեւ ապրանքների շրջանառությունն անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ 15 տոկոսով աճել Է: Հուլիսի 27-ին այդ մասին հայտարարել Է Իրանում ՌԴ-ի առեւտրական ներկայացուցիչ Ռուստամ Ժիգանշինը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Ռուս-իրանական ապրանքաշրջանառությունը 2020 թվականին աճել Է: Այն նաեւ դրական դինամիկա Է դրսեւորում ընթացիկ տարվա սկզբին. 2021 թվականի առաջին վեց ամսում ապրանքաշրջանառությունն աճել Է 15 տոկոսով: Ըստ որում արտահանումն ավելացել Է 16 տոկոսով, Իրանից ներմուծումը՝ 14 տոկոսով»,- ասել Է նա «Առեւտրա-տնտեսական համագործակցությունն Իրանի Իսլամական Հանրապետության հետ» վեբինարում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2020 թվականին Իրանի եւ Ռուսաստանի ապրանքաշրջանառությունը կազմել Է 2,22 միլիարդ դոլար, որից 1,42 միլարդ դոլարը բաժին Է ընկնում ՌԴ-ից արտահանությանը: 2019 թվականի համեմատությամբ երկու երկրների միջեւ առեւտուրն աճել Է 39,8 տոկոսով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

armenpress.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն