«Ռոսսելխոզնադզոր»-ում ընդունում են, որ հայկական ձկնաբույծների նկատմամբ պատվեր են իրականացրել. «Ձկնաբույծների միության» տնօրեն

06 մարտի 2013 | | Цитата

«Ռոսսելխոզնադզոր»-ում ընդունում են, որ հայկական ձկնաբույծների նկատմամբ պատվեր են իրականացրել. «Ձկնաբույծների միության» տնօրենՌուսաստանում սննդամթերքի ներմուծման նկատմամբ հսկողություն իրականացնող «Ռոսսելխոզնադզորի» պաշտոնյաները մասնավոր զրույցներում ընդունում են, որ հայաստանյան ձկնաբույժների նկատմամբ պատվեր են իրականացրել՝ խոչընդոտելով մուտքը ռուսական շուկա: Այդ մասին այսօր՝ մարտի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ձկնաբույծների միավորում» հկ-ի գործադիր տնօրեն Արթուր Աթայանը: Նրա խոսքով՝ ներկայում արգելքները հանված են, սակայն երաշիքներ չկան, թե առաջիկայում դրանք չեն լինի:

Ձկնաբույծի մեկնաբանմամբ՝ Ռուսատանը միակ երկիրն է, որտեղ ձկնամթերքում աղիքային ցուպիկի հայտնաբերման դեպքում արգելք են կիրառում, քանի որ աղիքային ցուպիկը կարող է պատահականորեն հայտնվել ձկան վրա, սակայն լվանալուց կամ ջերմային մշակման ընթացքում անհետանում է: «Ռոսսելխոզնադզորում չուզեցին պատասխանել, թե որտեղ է հայտնաբերվել աղիքային ցուպիկը, հակառակ դեպքում բանսարկությունը ի հայտ կգար: Մենք մատակարարում ենք էկոլոգիապես մաքուր եւ համեղ ձկնամթերք: Պետք է ձգտենք այլ պահեստային շուկաներ ձեք բերել, որպեսզի ռուսական կողմի քմահաճ որոշումների պատճառով տուպիկի առաջ չկանգնենք»,-ասաց Ա. Աթոյանը:

Հիշեցնենք, որ 2012 թ. սեպտեմբերին Ռուսաստանի անասնաբուժական եւ ֆիտոսանիտարիայի դաշնային ծառայությունը' «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակումներ էր կիրառել հայաստանյան 4 ընկերությունների արտադրանքի նկատմամբ:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն