Մշակվել է Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգը

Մշակվել է Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման հայեցակարգըՀայաստանի հանրապետության քաղաքաշինության նախարարությունը ՀՀ կառավարության մարտի 7-ի նիստի հաստատմանն է ներկայացրել «Երեւանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» օրենքի նախագծի հայեցակարգը:

Դրանով ամրագրված են Փոքր կենտրոնի կառուցապատման մի շարք սկզբունքներ: Այսպես՝ կառուցապատմա ցանկացած նախագիծ պետք է ունենա էկոլոգիական տարր, նախագծման եւ շինարարության մեջ պետք է կիրառվեն «կանաչ» ճարտարապետության ու քաղաքաշինության սկզբունքներ, էներգախնայող տեխնոլոգիաներ:

Առաջարկվում է արգելել տանիքների եւ վերնահարկերի հատվածային ձեւափոխումները, մտցվել է «կանաչ տանիք» հասկացությունը:

Փոքր կենտրոնի բեռնաթափման նպատակով կարող է նախատեսվել կառուցապատման ենթակա հողամասերի կադաստրային արժեքի բարձրացում:

Ընդհանուր առմամբ՝ նախագիծը միտված է կանխել փոքր կենտրոնի գերուբանիզացման շարունակվող միտումները, ավելի ընդլայնել կանաչ տարածքները, ավելի կանոնակարգված դարձնել պատմամշակութային հուշարձանների վայրերում կառուցապատման աշխատանքները:

Աղբյուրը՝ news.am


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն