Երևանում կմեկնարկի «EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը

«EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդես

LOGOS EXPO Center և Հայաստանի Արդյունաբորողնորի և Գործարարների  (Գործատուների) միությունը հրավիրում է Ձեզ մասնակցելու տարվա ամենագեղեցիկ «EXPO BEAUTY 2013» 9–րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսին, որը կանցկացվի մարտի 22-24-ը Երևանում «Երևան Էկսպո» նոր բացված ցուցասրահում (Մերգելյան ինստիտուտի տարածքում):

Եռօրյա ցուցահանդեսի ընթացքում Երևանում «Երևան Էկսպո» նոր բացված ցուցասրահը պարուրված կլինի տոնական մթնոլորտով, որը  հնարավորություն կընձեռի սուզվել գեղեցկության, շքեղության և նրբագեղության զարմանալի աշխարհը։

Ցուցահանդեսի շրջանակներում այցելուների միջև կանցկացվի 

  • ֆոտոմրցույթ «Miss  EXPO BEAUTY 2013»
  • նորաձևության ցուցադրություն
  • վարպետության դասեր
  •  ծաղկային կոմպոզիցիայի բեմական ցուցադրում
  • թանկարժեք մրցանակների խաղարկություն ըստ հրավիրատոմսերի համարների 

«EXPO BEAUTY 2013» ցուցահանդեսի հանդիսավորությունը և անկրկնելիությունը, կբարձրացնեն բոլորի տրամադրությունը և կօգնեն Ձեզ Ձեր ընկերների, հարազատների համար բազմավոճ նվերների ընտրության հարցում։ 

Բացման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 22-ին ժամը 12:00: 

Փակման հանդիսավոր արարողությունը կկայանա մարտի 24-ին ժամը 17:00: 

Ցուցահանդեսի մասնակիցներն են թեթև արդյունաբերության առաջավոր ներկայացուցիչները, գեղեցկության սրահները, էլիտար խանութները, տեղական և արտասահմանյան ընկերությունները, հարսանյաց և ծաղկի սրահները, տպագրատները, կոսմետիկ վիրաբուժության կենտրոնները և այլն: 

Հիմնական թեմատիկ բաժիններն են.

  • Բուժական և դեկորատիվ կոսմետիկա, պարֆյումերիա
  • Մարմնի և մազերի խնամքի ապրանքատեսակներ
  • Հիգիենիկ պարագաներ
  • Գեղեցկության սրահներ, ֆիտնես-ակումբներ
  • Ծաղիկներ և տնային հարմարավետություն
  • Ոսկերչական զարդեր
  • Հարսանեկան զգեստներ և պարագաներ
  • Բիժուտերիա
  • SPA արդյունաբերություն
  • Ներքնազգեստներ և լողազգեստներ
  • Հագուստ և կոշիկ
  • Գալանտերեա, սպիտակեղեն 

Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել LOGOS EXPO Center
Հեռ. (374 10) 23 57 75, 22 98 13,  22 98 14 (նեք.` 201), 
Բջջ. (374 77)  22 98 13
Ֆաքս: (374 10)  22 98 13 (նեք.` 215)
Е-mail: he@expo.am
www.expo.am

Հայտնվիր իրադարձությունների կենտրոնում
Լավագույն մաղթանքներով
LOGOS EXPO Center


Անուն*
Ձեր էլ. հասցեն*
Ուղարկվող էլ. հասցեն*
 

Читать так же по темам:

Комментарии

нет комментариев

Написать комментарий

Комментарии может оставить только зарегистрированный пользователь.
Вам необходимо авторизоваться или зарегистрироваться
Неправильный логин/пароль
Почта
Пароль
 
Имя (обязательно)
Почта (обязательно)
Пароль (обязательно)
 

Баннерная сеть СИП-ДБ©
«Բուկինիստ» ՍՊԸ
Որոնել նյութ ըստ ամսաթվի
  • Հայաստանի Արդյունաբերողների և Գործարարների (Գործատուների) Միություն
  • «Delta Beta» PR-գործակալություն